Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գավիթ " Գտչավանք "
Գավիթ " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Գավիթը կերտված է կրաքարից: ըստ Մ. Բարխուդարյանցի " Գավիթը ավելի հին է, քան եկեղեցին ": Ընդգրկում է բավականին ընդարձակ դահլիճ, տանիքը՝ թաղածածկ:

Մանրամասն...
Գավիթ " Ճոխտ պռվածառ "
Գավիթ " Ճոխտ պռվածառ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Եկեղեցուն կից այս գավիթը՝ տեղադրված է մի ձվաձև բլրակի վրա: Ինչպես եկեղեցին՝ այնպես էլ գավիթը, ունի նեղ և երկարավուն հորինվածք: Կառուցված է տեղական անտաշ քարով: Ցավոք պահպանվել են միայն հիմնապատերը:

Մանրամասն...
Գավիթ
Գավիթ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ավետարանոց գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1616թ.

Կուսանաց անապատ եկեղեցու գավիթը շինված է տեղական գորշ քարից: Այն քառանկյուն թաղածածկ շենք է, ունի 2 փոքր լուսամուտ՝ հարավ-արևեմտյան և հյուսիս-արևելյան մասերում: Նկարում գավիթը պատկերված է արևմտյան կողմից:

Մանրամասն...
Գավիթ
Գավիթ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մոշխմհատ գյուղ
Ժամանակը՝   5-7-րդ դարեր

Շինությունն ունի ուղղանկյուն հորինվածք: Լրացուցիչ լուսավորություն է ստանում նաև հարավային կողապատի լուսամուտից: Սրահի կողապատերը որմնամույթերին հենվող կամարների շնորհիվ վեր են ածվել չորս հավասար մեծության խորշերի: Շարվածքը իրականացված է կոպտատաշ քարով, սվաղը տեղ-տեղ թափված է: Դռան բարավորի քարը և եզրաքարերը թափված են: Ներսում պահպանվել է մի հին խաչքար:

Մանրամասն...
Գավիթ
Գավիթ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը ավերակված վիճակում է: Կառուցվել է կրաքարից: Մուտքը հյուսիս-արևելյան կողմից էր: Շինության չափեր՝ 7,6 x 5,6մ: Պատերի հաստությունը 90սմ է:

Մանրամասն...
Գավիթ <<Գանձասար>>
Գավիթ <<Գանձասար>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Գավիթը, համաձայն շինարարական արձանագրության, կառուցվել է Հասան Ջալալի տիկնոջ՝ Մամքանի և որդիների կողմից: Շինարարության ստույգ տարեթիվն անհայտ է, կառուցվել է մինչև 1261թ.: Եղել է Հասան Ջալալյանների տապանատունը: Այնտեղ հանգչում են Հասան Ջալալյան տոհմի նշանավոր մեծերը` Հասան-Ջալալ բարեպաշտից ու հոգևոր հայրապետից մինչև Բաղդասար միտրոպոլիտ:

Մանրամասն...
Գավիթ ժամատուն
Գավիթ ժամատուն ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մատաղիս գյուղ
Ժամանակը՝   1264թ.

Գավիթ-ժամատունը արևմուտքից կից է եկեղեցուն: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Երկու սյուներ իրենց վրա են պահում կամարակապ ծածկը: Համաձայն արձանագրության կառուցվել է 1264թ.՝ Խարատուր շինարարի կողմից:

Մանրամասն...
Գավիթ
Գավիթ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կիչան գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Գավիթի պատերը քանդված են՝ պահպանվում են պատերի հիմքերը:

Մանրամասն...
Գավիթ
Գավիթ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Քոլատակ գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը կառուցված է կոպտատաշ կրաքարով: Պահպանվում են մինչև ջմ բարձրության պատերը: Հյուսիսային կողմի պատի մեջ ագուցված է 5 խաչքար:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը