Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Դամբարան
Դամբարան ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը գտնվում է Ս. Լուսավորիչ եկեղեցու արևելյան հատվածում, ծածկը թաղակապ է, տանիքը՝ հողածածկ: Պարունակում է գերեզման, ունի շիրմաքար: Նախկինում եղել է ուխտատեղի:

Մանրամասն...
Դամբարաններ " Շրմանա քերծ "
Դամբարաններ " Շրմանա քերծ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գիշի գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2 - 1 հազ.

Դամբարանների խումբը բաղկացած է հողաքարային բլուրներից: Հիմնականում կրաքարից են: Վերջին դամբանաբլուրը կրոմլեխային է: Խորհրդային ժամանակներում տարածքը հերկվել է և վերածվել արոտավայրի, որի հետևանքով դամբարանների մեծ մասը ավերվել է:

Մանրամասն...
Դամբարաններ
Դամբարաններ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Աստղաշեն գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Հուշարձանն ունի հյուսիս-հարավ ուղղվածություն: Մեկ շարքում տեղաբաշխված են թվով հինգ դամբարանաբլուրներ, որոնք ունեն տարբեր չափեր: Հյուսիսային կողմի երկու բլուրները տեղանքի համեմատությամբ ունեն մեծ բարձրություն:

Մանրամասն...
Դամբարաններ
Դամբարաններ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Աստղաշեն գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Դամբարանը տարածվում է շուրջ 1 հա-ի վրա: Բլուրային տեսք արտաքուստ չունեն: Դրանք արտահայտվում են քարակույտերի, ընդ որում, մեծադիր կրաքարերի, գլաքարերի տեսքով: Զբաղեցնում է <<Ղոշաբուլաղ>> հնավայրի հարավ-արևմտյան հատվածը:

Մանրամասն...
Դամբարաններ " Մահմեդական "
Դամբարաններ " Մահմեդական " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ակնա բնակավայր
Ժամանակը՝   18-19-րդ դարեր

Գտնվում է Աղդամի կենտրոնում, մարզադաշտին կից: Նշանավոր սրբատեղի է բաղկացած մզկիթից, կից շինություններից, գերեզմանոցից, և հինգ հատ գյումբազ-դամբարաններից: Շինությունները կառուցված են սպիտակ սրբատաշ կրաքարից, թրձած աղյուսի օգտագործմամբ: Մզկիթը կանգուն է, ունի ուղղանկյուն հատակագիծ և կիսագնդաձև գմբեթ ռոտոնդայով: Գյումբազները հատակագծում կլոր, քառակուսի և ութանիստ են, որոնցից երկուսը ամբողջական են, երեքը՝ կիսավեր: Հարակից շինությունները զարդարված են ներքին բակին նայող բաց կամարաշարով: Գերեզմանոցում առկա են մեծ տապանաքարեր արաբատառ արձանագրություններով: Այստեղ է գտնվում նաև հեթանոսական շրջանին վերաբերող քարե կուռքը, որը ակնհայտորեն, բերված է այլ տեղից:

Մանրամասն...
Դամբարան " Թուրքմենական "
Դամբարան " Թուրքմենական " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Արմենակավան գյուղ
Ժամանակը՝   14-15-րդ դարեր

Գտնվում է Խաչենի ջրամբարի հարավային ափին, Արմենակավան "Ջիննի" գյուղից 1կմ արևմուտք, մահմեդական գերեզմանոցի տարածքում: " Գյումբազ " կոչված դամբարաններից է, ստորգետնյա թաղումնային խուցով և թմբուկի վրա դրված գմբեթանման ավարտով: Ներքին հարդարանքի մեջ օգտագործված են ստալակտիտային կոչված անցումները, իսկ դրսի դեկորատիվ հարդարանքը, նման է հայկական ճարտարապետության 14-րդ դարին բնորոշ զարդամոտիվներին:

Մանրամասն...
Թուրքմենական դամբարան
Թուրքմենական դամբարան ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Իվանյան գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գտնվում է Իվանյան գյուղի ներքին թաղամասից 0.4 կմ արևմուտք, ոչ բարձր բլրակի վրա: Հատակագծում կլոր է պսակված կիսաշրջան գմբեթով և ծածկված կոնաձև սալիկապատ տանիքով: Շինությունը կառուցված է սրբատաշ ավազաքարից կրաշաղախով: Միակ մուտքը հյուսիսից է, ձևավորված կամարակապ շքամուտքով: Հատակը հողածածկ է, ստորգետնյա կառույցի հետքեր չեն նկատվում: Դամբարանի շուրջը տարածվում է գերեզմանոցը:

Մանրամասն...
Դամբարան
Դամբարան ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ակնա բնակավայր
Ժամանակը՝   19-րդ դար

Շինությունը ավերակված է: Նախկինում տեղադրված է եղել դամբարանի վրա, որը գտնվում է բլուր-հնավայրի կենտրոնական մասում: Հնավայրի արևմտյան կողմում թափված են հուշարձանի սրբատաշ քարերը՝ լիցքերով:

Մանրամասն...
Դամբարան <<Քիսով>>
Դամբարան <<Քիսով>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Զարդախաչ գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա. 2-1-ին հազ.

Դամբարանը հողաքարային է, ունի փոքր չափսեր:

Մանրամասն...
Դամբարան  մահմեդական
Դամբարան մահմեդական ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Զարդախաչ գյուղ
Ժամանակը՝   15-16-րդ-դդ

Հուշարձանը կառուցված է կրաքարերով և կրաշաղախով, ներսից սվաղված է: Ծածկը չի պահպանվել: Ունի կլոր հատակագիծ: Մուտքը հարավային կողմից է: Դամբարանը կառուցվել է 15-16-րդ դարերում:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը