Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Բնակատեղի
Բնակատեղի ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Գտնվում է Ֆիզուլու հյուսիսային եզրամասում, գետամերձ հատվածում: Երկու, իրար կողքի բազմաշերտ, արհեստական բլուր-բնակատեղիներ են՝ թեփեներ, որոնց բարձրությունը 30 մետրից ավելի է: Առաջինը հատակագծում կլոր, գագաթը հարթ կտրած է, մյուսը՝ էլիպսաձև հատակագծով հարթ մակերեսով թեփե է: Խորհրդային ժամանակներում այստեղ իրականացվել են պեղման աշխատանքներ: Կոնաձև բլրի մեջ բացվել է ուղղանկյուն մեծ պեղավայր ու փորվել է երկար հորիզոնական հորատանցք: Ըստ ուսումնասիրողների, հուշարձանը վերաբերում է մ.թ.ա 4-1 հազ.: Տեղում հավագված վերգետնյա խեցեղենը վերաբերվում է կուր-արաքսյան մշակույթին, անտիկ շրջանին ու միջնադարին:

Մանրամասն...
Բնակատեղի " Քարաբլուր "
Բնակատեղի " Քարաբլուր " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Լուսաձոր գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Բնակատեղին ներկայանում է տեղանքի համեմատ բավականին բարձր բլրի տեսքով: Այն արտահայտվում է մեծամեծ քարերի, առանձին հնագիտական գտածոների տեսքով: Վերնամասը հարթեցված է: Հուշարձանի արևելյան և արևմտյան կողմերում կան մի շարք դամբանաթմբեր:

Մանրամասն...
Բնակատեղի " Դրպասուտ "
Բնակատեղի " Դրպասուտ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   9-14-րդ դարեր

Պատարայի տարածքի " Լեսնոյ " տեղավայրի այս խիստ ուշագրավ հուշարձանը գտնվում է " Դրպասուտ եղցի " կոչվող եկեղեցուց մոտ 100-150մ հարավ-արևմուտք: Գտնվելով երկու վտակների միջև և Պատարա գետի անմիջականորեն ափին, այն ըստ էության արգասաբեր անցյալ է ունեցել, որի մասին վկայում են մեծադիր քարերով շինությունների ավերակները, ինչպես նաև ավերակված ջրաղացի առկայությունը: Շինությունները տարբեր չափերի են, տարբեր բարձրության և լայնության պատերով: Ավերակներից մեկը իր կառուցվածքով հնձանի տպավորություն է թողնում:

Մանրամասն...
Բնակատեղի " Օզան տեղեր "
Բնակատեղի " Օզան տեղեր " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Բնակատեղին աչքի է ընկնում մեծ տարածքով: Այն զբաղեցնում է Պատարայի բերդի արևմտյան ձորակով հոսող գետակի անմիջականորեն աջ ափին՝ ստորին հատվածում: Տնատեղերի և առանձին շինությունների փոսորակները պահպանվել են: Թափված քարերը սակավ են: Դատելով հնավայրի դիրքից և փոսորակների ներկայիս վիճակից, բնակատեղին գոյություն է ունեցել վաղ միջնադարում, ընդհուպ մինչև 11-13-րդ դարերը:

Մանրամասն...
Բնակատեղի
Բնակատեղի ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ակնա բնակավայր
Ժամանակը՝   մ.թ.ա 11-9-րդ դարեր

Գտնվում է Աղդամ քաղաքի արևելյան եզրամասում բաց դաշտի մեջ, բնակելի տներից ոչ հեռու: Արտաքինից ուրվագծվում է որպես հարթ դաշտի մեջ բարձրացող հողաբլուր 2.5-3մ բարձրությամբ և 35-40մ տրամագծով: Բլրի երկայնքով հնում փորված խրամատի մեջ հայտնաբերվել են ուշ բրոնզե դարին բնորոշ խեցեղեն բեկորներ, որով և թեփեն բնութագրվում է որպես բլուր-բնակատեղի: Բլրի գագաթին և արևմտյան ստորոտում թափված են բլրի վրայից տեղահանված սպիտակ ավազաքարից սրբատաշ շինաքարեր: Վերջինների վրա պահպանված դեկորատիվ մանրամասները վերաբերում են ժամանակին այստեղ եղած ուշ միջնադարյան մահմեդական դամբարանին, որի ստույգ տեղը, ձևը, հատակագիծը պարզ չէ:

Մանրամասն...
Բնակատեղի
Բնակատեղի ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Դաշուշեն գյուղ
Ժամանակը՝   միջնադար

Բնակատեղին հիմնահատակ ավերված է, պահպանվել է միայն արևմտահայաց կողմի մի սենյակի պատի մնացորդներ և փոսորակներ: Գյուղացիները պատմում են, որ այդ սենյակները, ծառայում էին ուխտագնացների համար, որպես գիշերօթիկ:

Մանրամասն...
Բնակատեղի
Բնակատեղի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Բնակատեղին գտնվում է Խաչեն և Գառնաքար գետերի արանքում՝ Հավապտկի եկեղեցու արևմտյան մասում: Այն հիմնահատակ ավերվել է դեռ 13-րդ դարում: Մինչև 13-րդ դարը պատկանել է Խաղբակյաններին:

Մանրամասն...
Բնակատեղի << Սռնոցեն պատ>>
Բնակատեղի << Սռնոցեն պատ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դդ

Հուշարձանը զբաղեցնում է ընդարձակ տարածություն: Արտահայտվում է քարակույտերի և փոսորակների տեսքով: Բնակատեղիի կենտրոնում ապարանքի ավերակներն են, որտեղ պահպանվել է նաև մեկ խաչքար:

Մանրամասն...
Բնակատեղի
Բնակատեղի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դդ

Տեղակայված է «Սռնոցեն պատ» բնակավայրից մոտ 200 մ հարավ-արևելք: Արտաքուստ քարեր չեն նկատվում, հանդես է գալիս փոսորակների տեսքով:

Մանրամասն...
Բնակատեղի
Բնակատեղի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Թբղլու գյուղ
Ժամանակը՝   5-8-րդ դդ

Հուշարձանը զբաղեցնում է մոտ 0,5 հա տարածք: Ներկայումս պահպանվում են հիմնականում պատերի հիմքերը: Բնակատեղին նախկինում եղել է պարսպապատ: Առանձին շինությունները ունեցել են կլոր հատակագիծ:

Մանրամասն...
Բնակատեղի <<Սբ.Մինաս>>
Բնակատեղի <<Սբ.Մինաս>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չափար գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Հուշարձանը տեղադրված է «Ս.Մինաս» սրբատեղիից արևելք՝ անտառապատ հրվանդանի վրա: Այն ներկայանում է մի քանի շինությունների փոսորակների տեսքով, ինչպես նաև պարսպապատով, որը ձգվում է հրվանդանի եզրամասով:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը