Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի " Սբ. Մարիամ Աստվածածին "
Եկեղեցի " Սբ. Մարիամ Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Առաքել գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1902-1907 թթ.

Հուշարձանը գտնվում է գյուղի վերևի մասում: Կառուցված է գորշավուն բազալտից, ունի գմբեթակիր հորինվածք, տանիքը թաղակապ է: Գմբեթի հետ միասին եկեղեցու բարձրությունը կազմում էր 18մ: Գմբեթը հենվում է 4 խաչաձև սյուների և դրանց միմյանց կապող կամարների վրա: Եկեղեցին ունի 3 դուռ, 9 լուսամուտ, կիսակլոր բեմ և 2 խորան: Այն կառուցվել է բաքվաբնակ Մակիչ Գրիգորյանի հովանավորությամբ և ծախսվել է 30 000 ոսկե դրամ:

Մանրամասն...
Եկեղեցի " Սբ. Աստվածածին "
Եկեղեցի " Սբ. Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Առաքել գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, տեղական սպիտակ կրաքարով: Ունի ուղղանկյուն հատակագիծ, կառուցվածքով միանավ բազիլիկ է: Տանիքը թաղակապ է, ունի բեմ, որի երկու կողմերում կան մեկական ավանդատներ: Միակ մուտքը գտնվում է հարավային մասում: Հարավային պատի մեջ կա 17-րդ դարի պատկանող խաչաբեկոր, որը վկայում է, որ եկեղեցին կառուցվել է ավելի ուշ, ըստ ուսումնասիրությունների՝ 19-րդ դարում:

Մանրամասն...
Ամրոց " Բերդաքար "
Ամրոց " Բերդաքար " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Առաքել գյուղ
Ժամանակը՝   7-13-րդ դարեր

Ամրոցը կառուցվել է կրաքարով, մոտավորապես 7-րդ դարում: Ամրոցապատերն ունեն 2.1-ից 3.3 մ հաստություն և մինչև 3-4 մ բարձրություն: Հյուսիսային կողմից ձգվում է մոտ 400 մ, հարավ-արևմտյան և արևելյան հատվածներում տեսանելի են համեմատաբար ավելի շատ ավերակներ: Ամրոցի հյուսիսային պարսպապատի վրա եղել են 6-7 աշտարակներ, որոնք ներկայումս ավերված են: Հուշարձանը տեղացիների մոտ հայտնի է <<Ղլեն քար>> անվամբ: 1904թ. քարտեզում կրում է << Սանգյար >> անունը, հետագայում անվանափոխվել և դարձել է << Կարմրաքար >>:

Մանրամասն...
Գերեզմանոց " Վերին շինատեղ "
Գերեզմանոց " Վերին շինատեղ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Առաքել գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Հուշարձանը զբաղեցնում է բավականին ընդարձակ տարածություն: Աչքի է ընկնում տարբեր չափերի սալատապաններով: Արձանագրություններ չեն պահպանվել, բացառությամբ առանձին պատկերաքանդակների, որոնց ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ գերեզմանոցը պատկանում է 6-7-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Առաքել գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Հուշարձանը տեղակայված է գյուղի հարավ-արևմտյան բարձրադիր եզրամասում: Հին ու նոր տապանաքարերը գրեթե միախառնված են: Աչքի է ընկում 19-րդ դ. թվագրություններ, դեկորատիվ երիզվածքով ու պատկերաքանդակներով տապանաքարեր: Նոր 20-րդ դ. տապանաքարերը Արցախյան պատերազմի ժամանակ թուրքերի կողմից մասամբ ավերվել են:

Մանրամասն...
Հուշակոթող " ՀՄՊԶ "
Հուշակոթող " ՀՄՊԶ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Առաքել գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Հուշարձանը տեղակայված է գյուղի կենտրոնում, կերտված է սև մարմար քարից կամ գրանիտից: Ներքևի մասում գրված են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների անուն - ազգանունները: Արցախյան պատերազմի ժամանակ վնասվել է:

Մանրամասն...
" Ազոխի քարանձավ "
" Ազոխի քարանձավ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ազոխ գյուղ
Ժամանակը՝   քարե դար, մ.թ.ա 300-50 հզ. տարի

Հին քարեդարին պատկանող քարայր-բնակավայրերից ամենաուշագրավը Ազոխ գյուղի մոտ գտնվող քարանձավն է, որտեղ ըստ ավանդության, թաթար-մոնղոլական արշավանքների տարիներին Ամարասի տերերը պահել են Արցախ նահանգի նյութական մշակույթի գանձերը: Հնագույն ժամանակաշրջանի այս հուշարձանն ունի լաբիրինթոսի նման վեց դահլիճ: Այստեղ, առաջին անգամ հնագիտական մշակույթի՝ այսպես կոչված աշելյան շերտում, հայտնաբերվել են 300 000 տարվա վաղեմություն ունեցող քարե գործիքներ, բուսական և կենդանական աշխարհի բրածո մնացորդներ, նախամարդու արվեստի հետքեր: Նախամարդու այդ խոշոր բնակավայրը, որ բազմահազար տարիների պատմություն ունի, չորս տարի շարունակ (սկսած 2004թ.) կանոնավոր պեղվում-ուսումնասիրվում է հայ-անգլո-իսպանական արշավախմբի կողմից, որոնց արդյունքները համապատասխան գտածոներով գտնվում են՝ Արցախի պատմաերկրագիտական թանգարանում:

Մանրամասն...
Եկեղեցի " Սբ. Հարություն "
Եկեղեցի " Սբ. Հարություն " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Այգեստան գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1741թ.

Ս. Հարություն եկեղեցին գտնվում է կանգուն վիճակում: Միանավ բազիլիկ է, թաղակապ, ունի երեք պատուհան, որոնք բացվում են արևելյան, հարավային և արևմտյան կողմերից: Ուղղանկյուն հատակագծով այս հուշարձանը հիմնականում կառուցված է կոպտատաշ քարերով: Մուտքի, պատուհանների եզրամասերը կրաքարից են՝ սրբատաշ: Սրբատաշ է նաև բարավորը, որի վրա հուշարձանի կառուցման արձանագրությունն է. << Յշկե (հիշատակ է) Սբ Հարութեն եկեղեցիս Մելիք Եկանին կողագից Կոզալի Սրդարաբէկն Իսայիբեկն...թվ ՌՃՂ (1741թ.) շինվեցաք, օվ կարթա ԱԾ ողորմեա ս(բ) Հայր >>:

Մանրամասն...
Եկեղեցի " Գրիգոր Նարեկացի "
Եկեղեցի " Գրիգոր Նարեկացի " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1654թ.

Գրիգոր Նարեկացի եկեղեցին կոչվում է նաև Նարեկավանք: Հուշարձանը մասնակիորեն քանդված է: Խորանը կիսավեր է, ծածկը՝ քարաշեն, կրաշաղախով, տանիքը՝ թաղակապ: Մուտքը միայն արևմուտքից: Ըստ շինարարական արձանագրության, որ պահպանվում է մուտքի մոտ և ներսում՝ սյան վրա, եկեղեցին կառուցվել է ՌՂԴ (1645) թվականին: Սյան վրա զետեղված արձանագրությունը վկայում է, որ հուշարձանը կառուցվել է Հովհաննես վարդապետի հիշատակին: Եկեղեցին ուշագրավ է խաչազարդ սյուներով ու քանդակազարդումներով, ինչպես նաև արձանագիր մի շարք խաչքարերով, որոնք պարունակում են նրբին բուսական (ծաղկային) քանդակներ ու մեծավմասամբ արարչական նշանակություն ունեն: Դրանք հիմնականում ագուցված են եկեղեցու պատերին՝ տարբեր հատվածներում և ունեն փոքր չափեր:

Մանրամասն...
Արգելոց " Ազոխի քարանձավ "
Արգելոց " Ազոխի քարանձավ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ազոխ գյուղ
Ժամանակը՝   քարե դար, մ.թ.ա 300-50 հզ. տարի

<< Ազոխի քարանձավ >> պետական բնապատմական արգելոցը ստեղծվել է ԼՂՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 23-ի N 902-Ն որոշմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով, տարածքի բնապատմական արժեքներն իրենց պատմական ու բնական միջավայրում ամբողջական պահպանման, ուսումնասիրման և հրապարակային ներկայացման համար՝ գիտահետազոտական, մշակութալուսավորչական և զբոսաշրջային-էքսկուրսիոն նպատակներով: Այն ստեղծվել է հուշարձանների և բնական համալիրի հատուկ ուսումնասիրման և պահպանական պայմանագրի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչը հնարավորություն է տալիս ապահովել հուշարձանի հնարավորինս անաղարտ պահպանությունը և դրա նպատակային օգտագործումը: Արգելոցը գտնվում է ԼՂՀ Հադրութի շրջանի վարչական տարածքում:

Մանրամասն...
Գյուղատեղի " Հին Քոչբեկ "
Գյուղատեղի " Հին Քոչբեկ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Այգեստան գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1741թ.

Գյուղատեղին զբաղեցնում է բավականին ընդարձակ տարածություն: Տնատեղերի փոսորակներն ու հիմքերը պահպանվում են:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   16-18-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է Գ. Նարեկացի եկեղեցու շրջակայքում, զբաղեցնում է 0,5 հա տարածք, պատկանում է 16-18-րդ դարերին: Որոշ տապանաքարեր պարունակում են արձանագրություններ և մշակված են: Հուշարձանի մասին պատմական տեղեկություններ են պահպանվել ոչ միայն առանձին տապանաքարերի արձանագրություններում, այլև նրա մոտ գտնվող Նարեկավանքի սյուների և խաչքարերի վրա զետեղված վիմագրերում:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար, 1516թ.

Խաչքարը ագուցված է պատի մեջ, պատրաստված է կրաքարից, աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, ստորին մասում 2 փոքր խաչեր, ունի բուսական քանդակներ, թվագրված է ՋԿԵ՝ 1516թ:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   14-15-րդ դարեր

Խաչքարը կերտված է տեղական կրաքարից: Հատկապես ուշագրավ է բուսական զարդաքանդակները: Խաչի հորիզոնական երկու թևատակերին ըստ էության երկնային մոլորակները խորհրդանշող շրջանակներ են, ստորին մասում նույնպես բուսական քանդակներ են: Հուշարձանի վերին աջ անկյունը վնասված է:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը ագուցված է պատին, պատրաստված է կրաքարից, աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, ստորին մասում 2 փոքր խաչեր, հյուսքեն, վերին մասում արձանագրություն << Խաչս արարիչ >>:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար

Աչքի է ընկնում ոչ մեծ չափերով, կենտրոնում 2 զույգ խաչերի բարձրաքանդակներ են՝ շրջապատված հյուսքեն զարդանախշերով, այն ուշագրավ է նաև ստորին մասում զետեղված արձանագրությամբ, որոշ հատվածներ կոտրված, վնասված են:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   15-16-րդ դարեր

Կոպտատաշ կրաքարի վրա պատկերված է գեղեցիկ ձևավորված մեծադիր խաչի բարձրաքանդակ, որի ստորին 2 կողմերում նմանատիպ խաչեր, հուշարձանի վերին ուղղահայաց թևի 2 կողմերին բուսական քանդակներ են:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը ագուցված է պատի մեջ, ունի փոքր չափեր, աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, բուսական, խոյաեղջյուր քանդակներով:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Հուշարձանը կրաքարից է, աչքի է ընկնում տվյալ ժամանակահատվածին բնորոշ զարդաքանդակներով, կենտրոնում մեծադիր խաչն է, վերին 3 թևերին արձանագրություն, խաչքարի եզրամասերում հյուսածո զարդանախշեր են:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից, կենտրոնում 3 մեծադիր խաչերի բարձրաքանդակներ՝ շրջափակված հյուսքեն զարդանախշերով: Խաչքարը ագուցված է պատի մեջ:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար

Խաչքարը գտնվում է բեմի վրա, աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, ստորին մասում 2 փոքր հավասարաթև խաչեր, հուշարձանի ներքևի մասը կոտրված է:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը կերտված է տեղական կրաքարից, աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, ներքևում 2 փոքր խաչ, գեղեցկազարդ, հյուսքեն, վերևի մասում արձանագրություն << Խաչս արարիչ >>:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը կերտված է տեղական կրաքարից, խորաքանդակ խաչով, ստորին մասում փոքր խաչաքանդակներ, պարունակում է արձանագրություն, դժվար ընթեռնելի: Վերնամասում ունի կիսակլոր տեսք, եզրամասերը կոտրտված են:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Խաչքարը գտնվում է կամարի ստորին մասում՝ ագուցված պատի մեջ, աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, ստորին մասում 2 փոքր միանման խաչեր, կիսակլոր վերնամաս, առանց այլևայլ զարդաքանդակների, ներքևի մասում արձանագրություն << Եղբայր կանգնեցի հայր իմոյ սուրբ նահատակաց >>, մնացածը չի պահպանվել:

Մանրամասն...
Դամբարանադաշտ
Դամբարանադաշտ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 1 - մ.թ 1 դդ.

Գտնվում է գյուղի հյուսիսային եզրին Ստեփանակերտից Դրախտիկ մտնող ճանապարհի աջ եզրին: Դամբարանադաշտի տարածքը հերկված է եղել, ինչի հետևանքով այն կորցրել է արտաքին նշանները: Առանձին թաղումներ նկատվում են, շարված անմշակ բարակ սալերից: Կտրվածքում նկատվում է նաև թաղումնային կարասի հետքեր: Շրջակայքից հավաքված սակավաթիվ հնագիտական նյութը վերաբերվում է հելենիստական դարաշրջանին, որով և պետք է թվագրել հուշարձանը:

Մանրամասն...
Սրբատեղի " Կախան "
Սրբատեղի " Կախան " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   13-14-րդ դար

Հուշարձանը կրում է նաև << Թումբեն պտկեն սուրբ >> անվանումը: Գտնվում է գյուղից հյուսիս-արևելք ընկած բարձր բլրի գագաթին: Սրբատեղին բաղկացած է երկու միմյանց կից շինություններից՝ եկեղեցուց ու գավթից: Եկեղեցին միանավ բազիլիկ սրահ է, լայն ուղղանկյուն խորանով: Գլխավոր մուտքը հարավային ճակատից է: Եկեղեցուն հյուսիսից կցված է ուղղանկյուն շինություն, ամենայն հավանականությամբ՝ գավիթ, որը միակ նեղ մուտքով հաղորդակցվում է եկեղեցու սրահի հետ: Հուշարձանը ներկայումս գտնվում է ավերակված վիճակում՝ պատերը պահպանում են մինջև 1մ բարձրությամբ: Ըստ տեղագրող Մ. Բարխուդարեանցի, այն եղել է ուխտատեղի:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   15-16-րդ դար

Խաչքարը տեղադրված է << Կախան >> սրբատեղիի տարածքում: Խաչքարի վրա՝ 4 խաչաքանդակներ, որոնք ունեցել են << արարչական >> նշանակություն, ինչպես վկայում է քարի վերնամասում զետեղված արձանագրությունը:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1635թ.

Տեղակայված է Հին Թաղասեռի արևակող բլրակի ստորոտում: Եկեղեցին, որ կոչվում է Ս. Աստվածածին, չորս մայթերով եռանավ բազիլիկ է: Ունի շինարարական երկու արձանագրություն՝ մուտքի բարավորի վրա և ներսում, որոնցից պարզվում է, որ այն հիմնադրվել է 1635թ.: Բավականին մեծ շենք է, թաղակապ՝ առնված երկթեք տանիքի տակ, որը ներկայումս կղմինդրապատ է: Արևելյան կողմում պահպանվում են երկու խորան-ավանդատները, բեմը ներկայումս ավերակված է: Եկեղեցին շարված է կիսատաշ որձաքարերով, կրաշաղախով, պատերի մեջ օգտագործված են քանդակազարդ խաչքարեր: Մուտքը՝ երիզված գեղեցկահյուս զարդաքանդակներով, արևմտյան կողմից է:

Մանրամասն...
Եկեղեցի " Թաղասեռ անապատ "
Եկեղեցի " Թաղասեռ անապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղից 1 կմ արևմուտք, երկու ձորակներով կազմված հրվանդանի բարձրադիր կետում: Այստեղ եղել է մենաստան-անապատ, որը ժողովրդական բարբառով << Նապատ >> է կոչվում: Պահպանված միանավ, թաղակապ եկեղեցին կիսավեր վիճակում է: Տանիքը մեծավմասամբ փլված է, բացառությամբ արևելյան փոքր հատվածի: Կառուցված է տեղական կրաքարե անմշակ թերթաքարով և կրաշաղախով: Մուտքը արևմտյան կողմից է: Եկեղեցին ունեցել է 3 պատուհան, որոնք բացվում էին արևելյան, հարավային և արևմտյան կողմերից: Արևելյան կողմում ունի կիսաշրջան խորան, երկու կողային ավանդատներով: Պատերի շարվածքի մեջ օգտագործված են խաչքարեր: Եկեղեցու մոտ եղել է գերեզմանոց, իսկ շրջակայքում նկատվում են շինությունների հետքեր: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, հուշարձանը թվագրվում է 17-րդ դարով:

Մանրամասն...
Խաչքար " Նապատ "
Խաչքար " Նապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը հենված է եկեղեցու արևելյան պատին: Կերտված է կոպտատաշ քարի վրա: Պարզատիպ է, միակ խորաքանդակ խաչով: Խաչի բարձրաքանդակ կա նաև խաչքարի աջ կողմում:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը