Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Խաչքար " Նապատ "
Խաչքար " Նապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը տեղադրված է խորանի ձախ կողմում: Կերտված է կրաքարից: Պարզատիպ է, աչքի է ընկնում միակ խորաքանդակ խաչի պատկերով:

Մանրամասն...
Խաչքար " Նապատ "
Խաչքար " Նապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը տեղադրված է խորանի վրա: Պահպանվել է ստորին մասը՝ մեծադիր խաչի բարձրաքանդակով և հյուսկեն-մանվածո զարդանախշերով:

Մանրամասն...
Խաչքար " Նապատ "
Խաչքար " Նապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը տեղադրված է խորանի աջ կողմում: Վերնամասը և ձախ հատվածը կոտրված է: Կերտված է կոպտատաշ քարի վրա: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Խաչքար " Նապատ "
Խաչքար " Նապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը կերտված է կոպտատաշ քարի վրա: Պարզատիպ է, աչքի է ընկնում երկու խորաքանդակ խաչերի բարձրաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Նապատ "
Խաչքար " Նապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը գտնվում է եկեղեցու խորանի աջ կողմում: Վերնամասը և ձախ հատվածը կոտրված է: Ստորին մասում ունի արձանագրություն, որն եղծված է և դժվարընթեռնելի:

Մանրամասն...
Խաչքար " Նապատ "
Խաչքար " Նապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարից պահպանվել է աջ հատվածը: Կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Խաչքար " Նապատ "
Խաչքար " Նապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը ագուցված է եկեղեցու խորանի հարավային պատին: Կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Խաչքար " Նապատ "
Խաչքար " Նապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը գտնվում է եկեղեցու խորանի աջ կողմում: Պահպանվել է վերնամասը՝ մեծադիր միակ խաչի բարձրաքանդակով և հյուսկեն-մանվածո զարդաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Նապատ "
Խաչքար " Նապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը ագուցված է եկեղեցու խորանի հյուսիսային պատին: Կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով: Ունի փոքր չափեր:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Աղբյուրը կառուցել է Մովսես Օսեփյանցը 1915թ.: Գտնվում է գյուղի կենտրոնում, թաղակապ է, կամարը՝ սրբատաշ, ունի 2 ծորակ, վերակառուցման արդյունքում տանիքը շիֆերապատվել է:

Մանրամասն...
Կամուրջ " Հին Թաղասեռ "
Կամուրջ " Հին Թաղասեռ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1763թ.

Կամուրջը գտնվում է Հին Թաղասեռ գյուղատեղիի արևմտյան եզրով հոսող Պրզագետի վրա: Այն կառուցված է կոպտատաշ քարից, կամարները՝ սրբատաշ, թաղակապ է, կամարի քարերի մի մասը թափված է, թռիչքը՝ 3.68մ է: Կամրջի ձախակողմյան խելի հոսքընթաց ճակատին ագուցված սրբատաշ զույգ քարերին փորագրված է 5 տողանոց արձանագրություն << ՅԻՇԱՏԱԿ Է ՅԱՊՈՆ ՈՐԴԻ ՊԱՂՏԱՍԱՐԻՆ ԿՈՂԱԳԻՑ ՓԵՐՍԻ ԹՒԻՆ ՌՄԺԲ 1763-ուն ՄԻ ԲԵՐԱՆ ԱԾ. ՈՂՈՐՄԻ >>:

Մանրամասն...
Կամուրջ " Ղուզեն կետ "
Կամուրջ " Ղուզեն կետ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Հուշարձանը գտնվում է Թաղասեռից Ցոր տանող ճանապարհը հատող << Ղուզեն կետ >> կոչված գետակի վրա: Կառուցված է սրբատաշ և կոպտատաշ քարերով: Թաղակապ է՝ հարմարեցված տրանսպորտային անցումների համար: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, կառուցվել է 20-րդ դարի առաջի կեսին և ենթարկեվել վերականգնումների ու ամրացումների, հարմարեցվելով արդի պայմաններին ու պահանջներին:

Մանրամասն...
Կամուրջ " Ղամշոտ "
Կամուրջ " Ղամշոտ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1939թ.

Հուշարձանը տեղակայված է գյուղ տանող ճանապարհին՝ << Ղամիլղեն >> կամ << Ղամշոտ >> անունը կրող գետակի վրա: Կառուցված է սրբատաշ և կոպտատաշ քարերով, ըստ արձանագրության՝ 1939թ.: Կամրջի բարձրությունը 4մ է, թռիչքը 5մ, երկարությունը՝ 9մ, լայնությունը 6մ: Ունի տրանսպորտային նշանակություն:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գերեզմանոցը գտնվում է Թաղասեռ-Հադրութ ճանապարհի 2 կողմերում, զբաղեցնում է մոտ 1 հա տարածք, պատկանում է 19-րդ դարին: Որոշ տապանաքարեր ունեն զարդաքանդակներ:

Մանրամասն...
Հուշակոթող " ՀՄՊԶ "
Հուշակոթող " ՀՄՊԶ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1976թ.

Հուշակոթողը տեղադրված է գյուղի սկզբնամասում գտնվող բլրի վրա: Կերտված է գրանիտե քարից: Այն կառուցվել է խորհրդային ժամանակներում՝ ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի, որոնց անուն-ազգանունները փորագրված են հուշակոթողի ձախ նիստին:

Մանրամասն...
Խաչքար " ԱՊԶ "
Խաչքար " ԱՊԶ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 2003թ.

Խաչքարը տեղադրված է ՀՄՊԶ հուշարձանի հարևանությամբ: Կերտված է դարչնագույն տուֆ քարից: Աչքի է ընկնում մեծադիր գեղեցկահյուս խաչի և բուսական ու թռչնակերպ նրբին զարդաքանդակներով:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Հովհաննես "
Եկեղեցի " Ս. Հովհաննես " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղուտ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1896թ.

Գտնվում է գյուղի հյուսիս-արևմտյան եզրի բլրալանջին: Միանավ բազիլիկ շինություն է՝ կիսաշրջան խորանով: Կառուցված է տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Անկյունաքարերը սրբատաշ են: Միակ մուտքը հարավային ճակատից է: Այստեղ է նաև միակ ուղղանկյուն լայն պատուհանը: Մուտքի վերնամասում, ճակատային քիվի տակ տեղադրված է 1896 թ. թվագրված շինարարական արձանագրությունը:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղուտ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը ուշագրավ է իր զարդաքանդակներով: Կիսակլոր կամարի տակ պատկերված են 4 խաչերի բարձրաքանդակներ, որի շուրջը քանդակված է բուսական հյուսքեն-մանվածո զարդանախշեր: Կիսովին կոտրված է:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղուտ գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1731թ.

Հուշարձանը տեղական մոխրագույն քարից է: Տապանաքարն արձանագիր է: Կերտված է կիսամշակ քարի վրա:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղուտ գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1705թ.

Տապանաքարը կերտված է սրբատաշ, մոխրագույն քարի վրա: Արձանագրությունը զետեղված է քարի վերնամասում: Արտաքնապես զգալիորեն տարբերվում է տվյալ ժամանակաշրջանին բնորոշ նմանատիպ հուշարձաններից:

Մանրամասն...
Արձանագրություն
Արձանագրություն ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղուտ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Արձանագիր քարը տեղահանված է եկեղեցուց, արտաքուստ ունի կիսալուսնի տեսք: Վրան զետեղված արձանագրությունը ըստ էության եկեղեցուն չի վերաբերվում: Կերտված է կրաքարից, ունի սպիտակ գույն:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղուտ գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1738թ.

Աղբյուրն այսօր չի օգտագործվում: Որոշ հատվածներում կան քանդվածքներ: Թաղակապ է, կիսակլոր մուտքով և ուշագրավ արձանագրությամբ:

Մանրամասն...
Եկեղեցի " Կատարովանք "
Եկեղեցի " Կատարովանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Գտնվում է Դիզափայտ լեռան վրա: Լեռնագագաթը, որտեղ տեղակայված է հուշարձանը, ԼՂՀ տարածքի գլխավոր ու պատմական սրբավայրերից է: Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ՝ երկթեք ծածկով: Միանավ բազիլիկ է՝ կառուցված կիսամշակ տեղական կրաքարով: Միակ մուտքը բացվում է արևմուտքից, պատուհանները՝ արևելյան և հարավային կողմերից: Ըստ բարավորի վրայի արձանագրության Սբ տաճարը վերաբերում է Հակոբին և վերաշինվել է ըստ էության 19-րդ դարում: Բուն հուշարձանը, դատելով տեղում պահպանված խաչքարերի մնացորդներից, վերաբերվում է 17-րդ դ.:

Մանրամասն...
Պարիսպ
Պարիսպ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դարեր

Բացի <<Կատարո վանք>> եկեղեցուց, պահպանվել են կից շինությունների, պարսպապատերի ավերակները, որոնք էլ ավելի են կարևորում այդ նշանավոր սրբավայր-ուխտատեղիի դերը տարածաշրջանում: Դրանք տարածվում են եկեղեցու հս-ար հատվածներում, որոնց հիմքերը և պատերի որոշակի շարվածքներ պահպանվում են: Շինությունները կառուցված են կրաքարով, կայծքարով և կրաշաղախով:

Մանրամասն...
Ամրոց " Դիզափայտ "
Ամրոց " Դիզափայտ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դարեր

Ամրոցն ընդգրկում է մոտ 2հա տարածք, մուտքն արևմտյան կողմից է, պարսպված, որի եզրագծերով ներքուստ կան 8 շինություն, ամրոցի տարածքում կան մի շարք կացարաններ, որոնց հետքերը պահպանվում են:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Ժամանակը՝   21-րդ դար

Աղբյուրը կերտված է մարմարից, աչքի է ընկնում մեծադիր խաչի պատկերով, որի ներքևի մասը խոյաեղջյուր է: Ստորին մասում կա արձանագրություն << Ժորայի հիշատակին իր որդիներից: Խաչքար աղբյուրը թող դարեր...>>:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Ժամանակը՝   21-րդ դար

Խաչքարը կերտված է բազալտից, արտաքուստ մոխրագույն: Աչքի է ընկնում մեծադիր խաչի քանդակով, ունի հյուսքեն զարդանախշեր: Քիվը հյուսածո է, խաչի վերևում գրված է <<1700 ամ>>, ներքևում <<Արցախյան ազատամարտի նահատակներին Հ. Այվազյանից>>:

Մանրամասն...
Ամրոց " Բերդահոս "
Ամրոց " Բերդահոս " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Խանձաձոր գյուղի այս հնամենի ամրոցը տեղակայված է գյուղից հյուսիս, մի բարձրադիր, ձվաձև բլրի վրա: Գագաթնամասը հարթ է, զբաղեցնում է ոչ մեծ տարածություն: Ամրոցն ունեցել է կրկնապարիսպներ, որոնք շրջափակել են բլուր-բարձունքի հյուսիսային և արևմտյան հատվածները: Վերին շրջապարսպից ներկայումս պահպանվում է 8մ երկարությամբ հատված, իսկ երկրորդ գիծ կազմող ստորին շրջապարսպից՝ մինչև 12մ երկարությամբ և 1մ բարձրությամբ մի ավերակված պատ: Առաջին և երկրորդ շրջապարիսպների միջև եղած հեռավորությունը 13-14մ է: Տեղում կատարված ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է ոչ միայն ամրոցի հիմնադրման և գոյատևման ժամանակը (9-13-րդ դդ.), այլև բուն նպատակը, որը, ինչպես պարզվում է, հիմնականում դիտակետի դեր է խաղացել՝ որոշակիորեն նպաստելով պատմական այս նշանավոր ռազմավարական տեղավայրի պաշտպանունակությունը:

Մանրամասն...
Եկեղեցի " Սբ. Աստվածածին "
Եկեղեցի " Սբ. Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը տեղակայված է Խանձաձոր գյուղի հարավ-արևելյան բարձրադիր թաղամասում: Կառուցված է տեղական կրաքարերով: Թաղակապ, միանավ բազիլիկա է, ծածկը՝ թիթեղապատ: Ունի ուղղանկյուն հատակագիծ (չափերը՝ 14 x 6 x 7մ): Միակ մուտքը բացվում է հարավային պատից: Տարբեր կողմերից բացվում են թվով 7 պատուհաններ: Մուտքի աջ ու ձախ կողմերում պատի մեջ ագուցված են մեկական 17-րդ դ. բնորոշ խաչքարեր, որոնցից աջակողմյանը պարունակում է արձանագրություն: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, նախկինում այստեղ եղած եկեղեցու տեղում, նկատի ունենալով վերոհիշյալ խաչքարերի առկայությունը:

Մանրամասն...
Եկեղեցի " Սբ. Հովհաննես "
Եկեղեցի " Սբ. Հովհաննես " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Եկեղեցին տեղակայված է գյուղի հին թաղամասում, ՀՄՊԶ հուշարձանի հարևանությամբ: Կառուցված է տեղական կրաքարով: Թաղակապ, միանավ բազիլիկա է, ծածկը՝ թիթեղապատ: Միակ մուտքը բացվում է հարավային պատից, կառուցվել է 19-րդ դարում:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը