Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Սրբատեղի <<Կտողնու թալա>>
Սրբատեղի <<Կտողնու թալա>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Շահմասուր գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Բնակատեղին տարածվում է «Ժայռախաչ-սրբատեղիից» արևելք և հարավ-արևելք հատվածներում: Այն արտահայտվում է փոսորակների, մեծադիր և տարբեր չափերի քարակույտերի տեսքով: Որոշ շինությունների հատակագծերը տեսանելի են:

Մանրամասն...
Սրբատեղի <<Ալեքսի խաչ>>
Սրբատեղի <<Ալեքսի խաչ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մեհմանա գյուղ
Ժամանակը՝   Միջնադար

Հուշարձանն արտահայտվում է մի քանի խաչքարերի կտորներով և մեկ քիչ թե շատ ամբողջական պահպանված փոքր խաչքարով: Գյուղի ներկայումս գործող սրբավայրերից է:

Մանրամասն...
Սրբատեղի <<Ս.Սարգիս>>
Սրբատեղի <<Ս.Սարգիս>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ-դդ

Սրբատեղին իրենից ներկայացնում է անկանոն քարերից շարված խորանատիպ միաշարք կառուցվածք, որտեղ ներկայումս տեղադրված են մի քանի խաչքարեր: Բուն սրբատեղին տեղադրված է երկու կուրգաններից կազմված բլրակի վրա: Սրբատեղին, ելնելով խաչքարերի թվագրությունից, թվագրվում է 12-13-րդ դարերով:

Մանրամասն...
Սրբատեղի <<Աստղաբլուր>>
Սրբատեղի <<Աստղաբլուր>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Հաթերք գյուղ
Ժամանակը՝   մ.թ. 9-րդ դար

Սրբատեղին իրենից ներկայացնում է բլրի վրա կառուցված մի մատուռ, որը չի պահպանվել: Ներկայումս սրբատեղիի տարածքում՝ բլրի վրա, պահպանվում է մի խաչքար: Ըստ ավանդության՝ մատուռի մեջ ամփոփված է Ուտի գավառի Բագնաց գյուղից Թագուհի անունով մի կին, ով, ըստ Մ. Կաղանկատվացու, նահատակվել էր հոների Աղիսարոսյան գնդի գնդապետ Թեոփիլոս իշխանի հրամանով:

Մանրամասն...
Սրբատեղի
Սրբատեղի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վարդաձոր գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դդ

Սրբատեղին ներկայանում է խաչքարերի բեկորներով: Ներկայումս գործում է:

Մանրամասն...
Սրբատեղի<<Սբ.Վարդանուշ>>
Սրբատեղի<<Սբ.Վարդանուշ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դդ

Սրբատեղին իրենից ներկայացնում է փոքր չափերի հուշարձան, որտեղ կան մի քանի խաչքարի բեկորներ:

Մանրամասն...
Սրբատեղի <<Դադվեր>>
Սրբատեղի <<Դադվեր>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չլդրան գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Սրբատեղին գտնվում է գերեզմանոցից հյուսիս: Իրենից ներկայացնում է փոքր չափերի հուշարձան, որն արտահայտվում է մի շարք կոտրատված խաչքարերի բեկորներով:

Մանրամասն...
Սրբատեղի<<Գետին գոմեր>>
Սրբատեղի<<Գետին գոմեր>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Տոնաշեն գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Սրբատեղին կառուցել է Տոնաշենի բնակիչ Յու. Ղազարյանը: Խորհրդային տարիներին նրա պապը՝ Արմենակ Ղազարյանը, Գոտկասարի եկեղեցու քարերով տուն էր կառուցել: Նա պապու կառուցած տունը քանդել է, պատերից հանել եկեղեցու մասունքները՝ խաչքարեր, արձանագիր քարեր, և տեղադրել իր կողմից կառուցված մատուռի մեջ՝ այն վերածելով սրբատեղիի: Մատուռի ներսում կան երկու տասնյակից ավելի խաչքարեր, որոնց մի մասի վրա առկա է արձանագրություն: Մուտքի վերնամասում ագուցված խաչքարի վրա գրված է. «Ի հիշատակ Գոտկասարի եկեղեցու և Յուրա Ռ. Ղազարյանի»:

Մանրամասն...
Սրբատեղի <<Սբ.Մինաս>>
Սրբատեղի <<Սբ.Մինաս>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չափար գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Հուշարձանը զբաղեցնում է ոչ մեծ տարածք: Ներկայումս հիմնականում ավերված է: Ուշագրավ է իր գեղազարդ խաչքարերով, որոնք չորսն են և պարունակում են 11-12-րդ դդ. բնորոշ զարդաքանդակներ:

Մանրամասն...
Սրբատեղի <<Աննա նահատակ>>
Սրբատեղի <<Աննա նահատակ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   Միջնադար

Հուշարձանն ավերված է: Պահպանվում են մինչև 50 սմ բարձրության պատերի հիմքերը:

Մանրամասն...
Սրբատեղի <<Աստղաբլուր>>
Սրբատեղի <<Աստղաբլուր>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Հաթերք գյուղ
Ժամանակը՝   9-րդ դար

Խաչքարը պատրաստված է կրաքարից: Սալը կոտրված է: Աչքի է ընկնում միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Հոգևոր շինություն
Հոգևոր շինություն ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կիչան գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանն ավերված է՝ երևում են միայն շինության մինչև 0,5 մ բարձրությամբ հիմքերը:

Մանրամասն...
Սրբատեղի <<Իսարանցոց>>
Սրբատեղի <<Իսարանցոց>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Քոլատակ գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Պահպանվում են հուշարձանի հիմքերը և շրջակայքում մեկ խաչքար: Այն տեղադրված է հուշարձան տանող ճանապարհի վրա՝ անտառապատ վայրում:

Մանրամասն...
Սրբատեղի <<Վննըհետեր>>>>
Սրբատեղի <<Վննըհետեր>>>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Քոլատակ գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Հուշարձանը գտնվում է սարի հարավահայաց լանջի վրա:

Մանրամասն...
12
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը