Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գյուղատեղի " Թղուփի գյուղատեղի "
Գյուղատեղի " Թղուփի գյուղատեղի " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խաչմաչ գյուղ
Ժամանակը՝   միջնադար

Գյուղատեղին գտնվում է Խաչմաչ գյուղից մոտ 2կմ հարավ: Տեղանքն ունի փոքր թեքություն, պահպանվել են տների պատերի մնացորդները:

Մանրամասն...
Գյուղատեղի " Շինատեղ "
Գյուղատեղի " Շինատեղ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ծաղկաշատ գյուղ
Ժամանակը՝   միջնադար

Գյուղատեղին հիմնականում ավերված է, պահպանվել են միայն թափված քարեր և տեղ-տեղ փոսորակներ:

Մանրամասն...
Գյուղատեղի
Գյուղատեղի ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Կարմիր գյուղ
Ժամանակը՝   միջնադար

Գյուղատեղին գտնվում է " Ըղեն նահատակ " եկեղեցուց մոտ 500մ հարավ-արևմուտք: Ըստ ավանդության և մատենագիտական ուսումնասիրությունների այստեղ եղել է բնակավայր: Պահպանվել են շինությունների նշաններ:

Մանրամասն...
Գյուղատեղի " Նիրակեղ "
Գյուղատեղի " Նիրակեղ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Նորագյուղ գյուղ
Ժամանակը՝   13-20-րդ դարեր

Գյուղատեղին զբաղեցնում է ավելի քան 5 հա տարածք: Պահպանվել են տներ, դպրոցի շենքը, ակումբը և այլն:

Մանրամասն...
Գյուղատեղի " Գմբեթաղ "
Գյուղատեղի " Գմբեթաղ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ռև գյուղ
Ժամանակը՝   միջնադար

Գյուղատեղին լրիվ ավերված է, պահպանվել են միայն քարերը, տեղ-տեղ փոսորակներ:

Մանրամասն...
Գյուղատեղի " Գրաշին տափ "
Գյուղատեղի " Գրաշին տափ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Սարդարաշեն գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Գտնվում է գյուղի հարավահայաց հատվածում՝ անտառի մեջ: Երևում են տնատեղերի փոսորակները: Զբաղեցնում է շուրջ 0.3 հա:

Մանրամասն...
Գյուղատեղի " Ծերա նահատակ "
Գյուղատեղի " Ծերա նահատակ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   9-րդ դար

Գյուղատեղին զբաղեցնում է շուրջ 1,5 հա տարածք: Տարածքում պահպանվել են քարակույտեր, տների փոսորակներ:

Մանրամասն...
Հավապտկի արևմտյան գյուղատեղի
Հավապտկի արևմտյան գյուղատեղի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դդ

Գյուղը մինչև 13-րդ դարը պատկանում էր Խաղբավյաններին, իսկ 13-րդ դարում այն անցնում է Հասան-Ջալալյաններին: Ավերակների է վերածվել 13-րդ դարում՝ Բուղայի կողմից:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Քարեն գլուխ>>
Գյուղատեղի <<Քարեն գլուխ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Շահմասուր գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դդ

Գյուղատեղին ներկայանում Է առանձին շինությունների ավերակների, փոսորակների և կուտակված քարերի տեսքով: Այստեղ պահպանվում են նաև ըստ Էության մատուռ-եկեղեցու հիմքերը և մեկ խաչքար

Մանրամասն...
Գյուղատեղի
Գյուղատեղի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Գյուղը մինչև 13-րդ դարը պատկանել է Խաղբակյաններին, իսկ 13-րդ դարում այն անցնել է Հասան-Ջալալյաններին: Ավերակների է վերածվել 13-րդ դարում՝ Բուղայի կողմից: Ներկայումս բնակավայրը հիմնահատակ ավերված է. երևում են պատերի հիմնաքարերը, որոնք գտնվում են անտառի մեջ:

Մանրամասն...
Գյուղատեղի
Գյուղատեղի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դդ

Գյուղատեղին գտնվում է անտառապատ տարածքում: Բնակավայրը կազմված է խմբերից՝ յուրաքանչյուր խմբում 4-5 տուն, որոնք իրարից գտնվում են մոտ 30-50մ հեռավորության վրա: Պահպանվել են հիմնականում ավերակները՝ երևում են միայն տների հիմնաքարերը: Այն սկզբում պատկանել է Խաղբակյաններին , իսկ 13-րդ դարում անցնել է Հասան-Ջալալյաններին: Ավերակների է վերածվել 13-րդ դարում՝ Բուղայի կողմից:

Մանրամասն...
Գյուղատեղի
Գյուղատեղի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Գյուղատեղին գնտվում է անտառի մեջ: Ներկայումս հիմնահատակ ավերված է: Տների թիվը 7 է: 13-րդ դարում բնակավայրը եղել է խիտ բնակեցված, ունեցել է բազմաթիվ գյուղեր:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Դազգահատեղ>>
Գյուղատեղի <<Դազգահատեղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Ներկայումս հիմնահատակ ավերված է. երևում են բնակարանների հիմնաքարերը: Տները մացառուտների մեջ են: Ժամանակին եղել է խիտ բնակչություն ունեցող բնակավայր: Այն պատկանել է Խաղբակյաններին, իսկ 13-րդ դարում անցնել է Հասան-Ջալալյաններին: Ավերակների է վերածվել 13-րդ դարում՝ Բուղայի կողմից:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Յաթաղատեղ>>
Գյուղատեղի <<Յաթաղատեղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Բնակավայրը հիմնահատակ ավերված է: Այժմ երևում են մի քանի տների հիմնաքարերը: Բնակավայրն ավերվել է 13-րդ դարում՝ Բուղայի կողմից:

Մանրամասն...
Գյուղատեղի
Գյուղատեղի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Խիտ բնակչություն ունեցող բնակավայր է եղել: Ներկայումս հիմնահատակ ավերված է: Բնակավայրը ձգվում է մինչև Համամի եկեղեցի: Գյուղի եկեղեցին թվագրվում է 9- ից 13-րդ դարով, պատկանել է Խաղբակյաններին: Բնակավայրն ավերվել է 13-րդ դարում՝ Բուղայի կողմից:

Մանրամասն...
Գյուղատեղի
Գյուղատեղի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Բնակավայրը գտնվում է անտառի մեջ: Ներկայումս հիմնահատակ ավերված է. երևում են տների հիմնաքարերը: Ներկայանում են մի քանի խմբով, յուրաքանչյուր խմբում 4-5 տուն: Բնակավայրը ավերվել է 13-րդ դարում՝ Բուղայի կողմից:

Մանրամասն...
Գյուղատեղի  <<Համամի ձոր>>
Գյուղատեղի <<Համամի ձոր>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դդ

Բնակավայրը գտնվում է Գառնաքար գետի և նրա Համամի ձոր վտակի խառնարանի մոտ՝ Համամի եկեղեցու հարավ-արևելյան մասում: Երևում են տների հիմնապատերը: Գյուղատեղին թվագրվում է 11-13-րդ դարերով: Հաշվվում է 9 բնակարան:

Մանրամասն...
Գյուղատեղի
Գյուղատեղի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ-դդ

Հուշարձանի առանձին հատվածներում պահպանվել են երբեմնի բնակավարի փոսորակները:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Հին Մոխրաթաղ>>
Գյուղատեղի <<Հին Մոխրաթաղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մոխրաթաղ գյուղ
Ժամանակը՝   15-19-րդ դդ

«Մոխրաթաղ» գյուղատեղին գտնվում է Մոխրաթաղ գյուղից մոտ 3 կմ արևմուտք: Պահպանվում են որոշ Տնատեղերի փոսորակները և առանձին ավերաված շինություններ:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Հնձախոտ>>
Գյուղատեղի <<Հնձախոտ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չլդրան գյուղ
Ժամանակը՝   13-19-րդ դդ

Գյուղատեղին տեղակայված է սարի հարավահայաց լանջին: Արտահայտվում է մեծ չափերի և լավ արտահայտված փոսորակներով և քարակույտերով: Այն բնակեցված է եղել մինչև 19-րդ դարը:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Խտրհող>>
Գյուղատեղի <<Խտրհող>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   13-17-րդ դդ

Գյուղատեղին արտահայտվում է փոսորակների, եզրամասերում` թափված քարերի տեսքով:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Բալախան>>
Գյուղատեղի <<Բալախան>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Տոնաշեն գյուղ
Ժամանակը՝   12-18-րդ դդ

Գյուղատեղին աչքի է ընկնում մեծ չափերով, զբաղեցնում է արևելահայաց անտառապատ լանջը: Արտահայտվում է փոսորակներով, տների պատերի մնացորդներով:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Դաստագիր>>
Գյուղատեղի <<Դաստագիր>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Տոնաշեն գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դդդ

Գյուղատեղին գտնվում է եկեղեցու դիմաց՝ ճանապարհամերձ լանջին և զբաղեցնում է բավականին ընդարձակ տարածություն: Պահպանվում են տնատեղերը և առանձին շինությունների հիմնապատերը: Ըստ Մ.Բարխուդարյանցի, երբեմնի գյուղը կրել է Դաստակերտ անունը:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Ղուզե շինատեղ>>
Գյուղատեղի <<Ղուզե շինատեղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Տոնաշեն գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Հուշարձանը տեղակայված է Թարթառ գետի երկու վտակների միջնամասում՝ անտառապատ, բավականին հարթ բարձրավանդակի վրա: Պահպանվում են տնատեղերի փոսորակները, իսկ առանձին տնատեղերում նկատելի են քարե շարվածքների հիմքերը: Ըստ տվյալների, այստեղ եղել է 12-13-րդ դարերով թվագրվող մեկ խաչքար:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Սնգրատեղ>>
Գյուղատեղի <<Սնգրատեղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Տոնաշեն գյուղ
Ժամանակը՝   9-17-րդ դդ

Գյուղատեղին զբաղեցնում է մի բարձրավանդակ, որը երեք կողմերից շրջապատված է ձորերով և միայն մեկ՝ արևմտյան կողմից է հարում լեռնաշղթային: Արտաքուստ ամրոցի տպավորություն է թողնում, զբաղեցնում է մոտ 1,5 հա տարածք:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Եղակեր>>
Գյուղատեղի <<Եղակեր>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Տոնաշեն գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դդ

Գյուղատեղին հնում եղել է մեծ գյուղ, սակայն հետագայում լքվել է, իսկ 19-րդ դարում նորից վերաբնակեցվել Զանգեզուրի Տեղ գյուղից եկած վերաբնակիչներով: Գյուղը նորից լքվել է 20-րդ դարի սկգբին: Նկատելի են գյուղատեղիի ավերակները:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Հին Մաղավուզ>>
Գյուղատեղի <<Հին Մաղավուզ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մաղավուզ գյուղ
Ժամանակը՝   13-19-րդ դդ

Հուշարձանը զբաղեցնում է բավականին մեծ տարածություն: Ընդարձակ տարածքում, որ ձգվում Է հյուսիս- արևելքից հյուսիս-արևմուտք ուղղությամբ, ներկայումս պահպանվում են տնատեղերի փոսորակները, առանձին շինությունների հետքեր և աղբյուրը:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Ցանցախ>>
Գյուղատեղի <<Ցանցախ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   15-17-րդ դդ

Գյուղատեղու տարածքում տեղ-տեղ ուրվագծվում են առանձին պատերի և կառույցների հետքեր: Ստույգ տարածքը դժվար է ուրվագծել, բայց դատելով պահպանված հետքերի տեղադրությունից, այն եղել է բավականին մեծ բնակավայր:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Ըխպրքան>>
Գյուղատեղի <<Ըխպրքան>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չլդրան գյուղ
Ժամանակը՝   9-20-րդ դդ

Գյուղատեղին ընդգրկում է սարի անտառապատ հարավահայաց թեքադիր լանջը: Տեղում երևում են որոշ ավերված շինություններ հիմքերը:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Կմբռնատ>>
Գյուղատեղի <<Կմբռնատ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չլդրան գյուղ
Ժամանակը՝   13-19-րդ դդ

Հուշարձանը տեղակայված է «Հնձախոտ» գյուղատեղիի հյուսիսային կողմում: Արտահայտվում է տնատեղերի փոսորակներով և թափված քարերով:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը