Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գերեզմանոց " Գյոգ "
Գերեզմանոց " Գյոգ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Գերեզմանոցը զբաղեցնում է ավելի քան 4000մ տարածք: Հիմնականում կերտված են անտաշ քարից և անարձանագիր են:

Մանրամասն...
Գերեզմանոց " Շինատեղին արտ "
Գերեզմանոց " Շինատեղին արտ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   14-16-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է արտերի մեջ թեթև ուրվագծվող բլրակի վրա: Մեծ գերեզմանոց է, բաղկացած սալատապաններից, որոնք կերտված են գերազանցապես անմշակ, ճեղքված ժայռաբեկորներից: Տապանաքարերը արձանագրություններ չունեն: Խորհրդային ժամանակներում գերեզմանոցը մաքրվել էր տապանաքարերից՝ բացելով ազատ հրապարակ, որի արդյունքում հուշարձանը բաժանվել է երկու անհավասար մասերի:

Մանրամասն...
Գերեզմանոց " Խաչեր "
Գերեզմանոց " Խաչեր " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Խերխան գյուղ
Ժամանակը՝   11-14-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է դաշտամիջյան ճանապարհի երկու կողմերում: Ծառերով ու թփուտներով պատված տեղանքում, երևում են գերեզմանոցից մնացած տափակ, անմշակ քարերից կերտված պարզ տապանաքարեր: Գերեզմանոցի պահպանված հատվածի կենտրոնում ուրվագծվում են երբեմնի եկեղեցու հետքերը:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ծովատեղ "
Գերեզմանոց " Ծովատեղ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ծովատեղ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1620թ.

Հուշարձանը տարածվում է "Կարմիր եղցու" շուրջը: Սկզբում այնտեղ թաղվում էին Մելիք-Փաշայան տոհմի ներկայացուցիչները, իսկ սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից վերածվել էր գյուղական գերեզմանոցի, որը մինչ այժմ էլ գործող է:

Մանրամասն...
Գերեզմանոց " Պերիտես "
Գերեզմանոց " Պերիտես " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   15-17-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է գյուղատեղիի բարձունքի վրա: Տապանաքարերը անմշակ են կամ կոպտատաշ ու անարձանագիր:

Մանրամասն...
Գերեզմանոց " Պտկես բերք "
Գերեզմանոց " Պտկես բերք " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   13-17-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է եկեղեցու հյուսիսային կողմում: Երբեմնի գերեզմանոցից պահպանվել են երկու տասնյակ տապանաքարեր և մի քանի խաչքարեր, որոնք անարձանագիր են:

Մանրամասն...
Գերեզմանոց " Շինատեղ "
Գերեզմանոց " Շինատեղ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   11-17-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է երբեմնի գյուղի վերնամասում: Բաղկացած է հիմնականում հարթ, պարզ, անմշակ սալատապաններից: Գերեզմանոցում պահպանվել են մի քանի խաչքարերի բեկորներ և մեկ գետնին ընկած մեծ խաչքար, որոնք կարելի է թվագրել 11-17-րդ դարերով: Նկատվում է նաև պատաշարի մի փոքր հատված, ինչը, ենթադրաբար, կարելի է վերագրել եկեղեցու ավերակներին:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Գերեզմանոցը բաղկացած է մեկ տասնյակից ավելի տապանաքարերից, որոնք պատկանում են միայն մեկ տոհմի՝ Գասպարյաններին: Կավահանը Արցախի այն եզակի բնակավայրերից է, որտեղ ընդհանուր գերեզմանոցի հետ միասին պահպանվել են նաև տոհմական գերեզմանոցները:

Մանրամասն...
Գերեզմանոց " Քյոհնա հանգիստ "
Գերեզմանոց " Քյոհնա հանգիստ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   18-20-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է գյուղի հյուսիսային եզրի, թեքադիր լանջին: Գյուղի ամենահին գերեզմանոցն է: Ի տարբերություն գյուղի տարբեր թաղերում պահպանված տոհմական գերեզմանոցների, այս գերեզմանոցը ընդհանուր էր բոլորի համար: Պահպանված տապանաքարերը հիմնականում 19-20-րդ դարերի են, բայց նրա արևմտյան եզրին, ճանապարհի մոտ պահպանվել է հին մասը, որն առանձնանում է անարձանագիր տապանաքարերով: Գերեզմանոցում նոր թաղումներ չեն կատարվել:

Մանրամասն...
Գերեզմանոց " Լուսավորիչ "
Գերեզմանոց " Լուսավորիչ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կաղարծի գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Տապանաքարերը հիմնականում կերտված են կրաքարից, կիսամշակ են: Նոր թաղումներ նկատելի չեն:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ս. Գրիգորիս "
Գերեզմանոց " Ս. Գրիգորիս " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Հերհեր գյուղ
Ժամանակը՝   18-19-րդ դարեր

Հուշարձանը տարածվում է " Ս. Գրիգորիս " եկեղեցու արևելյան մասում: Կիսով չափ ավերված է: Գերեզմանոցի տապանաքարերը վերաբերվում են հիմնականում 18-19-րդ դարերին: Ամենահին տապանաքարը թվագրվում է 1711թ.:

Մանրամասն...
Գերեզմանոց " Աստծոն "
Գերեզմանոց " Աստծոն " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Հերհեր գյուղ
Ժամանակը՝   17-19-րդ դարեր

Հուշարձանը տարածված է եղել Ս. Աստվածածին եկեղեցու շուրջը: Այսօր միայն պահպանվել է բլրալանջին մնացած 19-րդ դարի հատվածը: Հին մասը եղել է անմիջապես եկեղեցուն կից, որը ժամանակի ընթացքում ավերվել է, իսկ հետագայում այդ տեղում կառուցվել է բնակելի տներ և ճանապարհ:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ս. Եղիշե "
Գերեզմանոց " Ս. Եղիշե " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ղուզե Ճարտար գյուղ
Ժամանակը՝   18-20-րդ դարեր

Հուշարձանը տարածվում է եկեղեցու շրջակայքում, ունի ընդարձակ տարածություն: Գերեզմանոցի տապանաքարերը պարունակում են ուշագրավ պատկերաքանդակներ, որոնք եզակի են տարածաշրջանում:

Մանրամասն...
Գերեզմանոց " Վահանանց տափ "
Գերեզմանոց " Վահանանց տափ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ղուզե Ճարտար գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Գտնվում է մի երկարավուն լեզվակաձև բլրակի վրա: Գյուղի տարածքում պահպանված հնագույն հուշարձաններից է, ուր պահպանվել են 11-13-րդ դարերի պարզ խաչքարեր ու տապանաքարեր: Գերեզմանոցը, ըստ ամենայնի, զգալիորեն ավելի մեծ է եղել, սակայն բացված ճանապարհն ու հերկված հողերը որոշակիորեն ավերել են հուշարձանի եզրամասերը, թողնելով ներկայիս տարածքը: Պահպանված տապանաքարերն ու խաչքարերը ճեղքած, անմշակ քարից են և չունեն արձանագրություններ:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Մուշկապատ գյուղ
Ժամանակը՝   17-20-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է գյուղից վերև՝ հարավային ուղղությամբ: Հայտնաբերվել են նաև 17 և ավելի վաղ շրջանի տապանաքարեր:

Մանրամասն...
Գերեզմանոց " Կյիրիզմանոտ "
Գերեզմանոց " Կյիրիզմանոտ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Մյուրիշեն գյուղ
Ժամանակը՝   15-17-րդ դարեր

Գերեզմանոցը զբաղեցնում է ընդարձակ տարածություն, որ տեղադրված է դաշտամիջյան ճանապարհի եզրի անտառապատ տեղանքում: Խիտ անտառի մեջ նկատվում են հիմնականում պարզ, անմշակ մամռապատ տապանաքարեր: Թաղումները խիտ են, բայց որոշ հատվածներում տապանաքարերը ծածկված են հողածածկույթով:

Մանրամասն...
Գերեզմանոց " Երեբաղ "
Գերեզմանոց " Երեբաղ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Մյուրիշեն գյուղ
Ժամանակը՝   18-19-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է բնակավայրի հյուսիսային եզրին գյուղամիջյան ճանապարհի երկու կողմերում: Մյուրիշենի հնագույն գերեզմանոցն է, որից սակայն մի մասն է պահպանվել: Ճանապարհի ստորին հատվածում մնացել է 4-5, իսկ վերին մասում՝ մեկ տասնյակ տապանաքարեր: Այս գերեզմանոցում է գտնվում նաև գյուղի եկեղեցու շինարարությունը նախաձեռնած Ասրի տապանաքարը:

Մանրամասն...
Գերեզմանոց " Եղցահող "
Գերեզմանոց " Եղցահող " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ննգի գյուղ
Ժամանակը՝   11-14-րդ դարեր

Գերեզմանոցը փռված է եկեղեցու անմիջապես շրջակայքում, բլրի լանջերին ու մասամբ ստորոտում: Այն հիմնականում մամռակալված է: Կան նաև խաչերով և պատկերաքանդակներով տապանաքարեր:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ննգիջան "
Գերեզմանոց " Ննգիջան " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ննգի գյուղ
Ժամանակը՝   15-20-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է գյուղատեղիից արևմուտք ընկած բլրի գագաթին: Գերեզմանոցի ստորին հատվածում գտնվում է հին մասը, որի տապանաքարերը պարզատիպ են, հիմնականում՝ անմշակ և պատկանում են 15-16-րդ դարերին: Տեղանքի վերին հատվածի տապանաքարերը հիմնականում պատկանում են 19-20-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց " Եղցու խութ "
Գերեզմանոց " Եղցու խութ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Սպիտակաշեն գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է <<Եղցու խութ>> սրբատեղիում: Հիմնականում բաղկացած է անարձանագիր սալատապաններից, որոնք կերտված են կիսամշակ և կոպտատաշ քարերով:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ջարգա Մարագ "
Գերեզմանոց " Ջարգա Մարագ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Սպիտակաշեն գյուղ
Ժամանակը՝   18-20-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է <<Ջարգա Մարագ>> մատուռի շրջակայքում: Գերեզմանոցի ձախ մասը պատկանում է Եմիշճան, իսկ աջ հատվածը՝ Սպիտակաշեն գյուղական համայնքներին:

Մանրամասն...
Գերեզմանոց " Խլիշին ձոր "
Գերեզմանոց " Խլիշին ձոր " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Սարգսաշեն գյուղ
Ժամանակը՝   12-20-րդ դարեր

Հուշարձանը զբաղեցնում է շուրջ 0.4հա տարածք: Բացի 19-րդ դարի տապանաքարերից, ուշագրավ են խաչքարեր, որոնց զգալի մասը թաղված է հողի մեջ:

Մանրամասն...
Գերեզմանոց " Եղցու խութ "
Գերեզմանոց " Եղցու խութ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Սարգսաշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը կրում է նաև <<Շռշռալեն կլոխ>> անվանումը: Տեղադրված է գյուղից մոտ 1կմ հարավ-արևմուտք, Լվաց գետի աջ ափին: Այն շրջակա օգտագործվող հողահանդակներից անջատված է՝ շրջափակված թփուտներով, ծառերով, մացառուտներով: Բուն տարածքում նախկինում եղել է բավականին մեծ դամբարանադաշտ, որի վրա և շրջապատում կատարվել են թաղումներ:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ակնաղբյուր գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է Ս. Աստվածածին եկեղեցու 2 կողմերում: Զբաղեցնում է մոտ 0.7 հա տարածք, վերաբերում է 19-րդ և 20-րդ դարասկզբին:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ղուզե թաղ "
Գերեզմանոց " Ղուզե թաղ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ակնաղբյուր գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է գյուղի հարավային հատվածում, զբաղեցնում է մոտ 1հա տարածք, հիմնականում վերաբերում է 19-րդ և 20-րդ դ. սկզբին: Տարածքում պահպանվել է սրբատեղի, որն ունի 5մ երկարություն և 4մ լայնություն:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ուլուբաբ "
Գերեզմանոց " Ուլուբաբ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խաչեն գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Հուշարձանը զբաղեցնում է փոքր տարածք: Տապանաքարերը կիսամշակ կամ կոպտատաշ են, արձանագրություններ չեն պարունակում:

Մանրամասն...
Գերեզմանոց " Վարդապետին խութ "
Գերեզմանոց " Վարդապետին խութ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խանցք գյուղ
Ժամանակը՝   9-րդ դար

Գերեզմանոցը գտնվում է " Վարդապետին խութ " կոչվող տեղամասում, ընդգրկում է մոտ 0.3 հա տարածք, կենտրոնում եղել է փոքր եկեղեցի, որն ավերակված է: Խաչքարերը հիմնականում պատկանում են 11-րդ դարին: Այն կառուցվել է հին դամբարանների տեղում, որի ապացույցը գերեզմանոցում գտնվող կուրգանն է:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ս. Հովհաննես "
Գերեզմանոց " Ս. Հովհաննես " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խանցք գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան հատվածում, Ս. Հովհաննես եկեղեցու շրջակայքում, զբաղեցնում է 0.3 հա տարածք, տապանաքարերն ու խաչքարերը հիմնականում վերաբերում են 11-12-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խանցք գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է գյուղի հյուսիսային հատվածում, զբաղեցնում է մոտ 0.5 հա տարածք, տապանաքարերը հիմնականում վերաբերում են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Տապանաքարերի վրա կան արձանագրություններ:

Մանրամասն...
Գերեզմանոց " Մռակած "
Գերեզմանոց " Մռակած " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնածախ ( Լեռնավան ) գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է ժայռակող բարձրավանդակի վրա, զբաղեցնում է 0.5 հա տարածք, հիմնականում վերաբերում է 9-13-րդ դարերին: Կենտրոնում գտնվող մատուռը ավերված է, գերեզմանոցում կան բազմաթիվ տապանաքարեր և խաչքարեր, որոնք գտնվում են հողի տակ:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը