Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Աղբյուր " Ղուրուղեն ջուր "
Աղբյուր " Ղուրուղեն ջուր " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խանցք գյուղ

Աղբյուր-հուշարձանը կառուցված է տեղական մեծադիր սրբատաշ կամ կիսամշակ քարերով: Պարունակում է 12-13-րդ դարերի խաչքար, որը հավանաբար բերվել է այստեղ հետագայում:

Մանրամասն...
Աղբյուր " Թուղուպվա "
Աղբյուր " Թուղուպվա " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խաչմաչ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Աղբյուր-հուշարձանը տեղական կրաքարից է, վերնամասում նկատելի է մատուռի ավերակները: Ըստ ավանդության աղբյուրը բխել է մատուռի կենտրոնից:

Մանրամասն...
Աղբյուր " Իծիրկիհի "
Աղբյուր " Իծիրկիհի " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Շոշ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1892թ.

Աղբյուր-հուշարձանը կառուցվել է տեղական մեծադիր սրբատաշ քարերով: Պարունակում է արձանագրություն: Նավի երկարությունը 4.22մ է:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Կարմիր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1864թ.

Գյուղամիջյան այս հուշարձանը ուշագրավ է արձանագրություններով, որոնցից մեկը հաղորդում է, որ աղբյուրը կառուցվել է 1864թ.: Հետագայում այն նորոգվել է: Աղբյուր-հուշարձանը կառուցված է մեծադիր սպիտակ կրաքարերով, կազմված է երկու նավից, ունի շուրջ 12մ երկարություն:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Նորագյուղ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1901թ.

Գտնվում է Հին Նորագյուղի վերնամասում: Բաղկացած է երկու հատվածից՝ հին - ժայռափոր և նոր - քարաշեն կառույցից: Ժայռափորը ուշագրավ է ժայռի վրա փորագրված վիմական արձանագրությամբ, ըստ որի հուշարձանը կերտվել-կառուցվել է Մեժլում Ղազարյան Աղաջանյանցի հիշատակին, 1901թ. "Այս աղբյուրի հիշատակը Նրակեղեցէ Մեժլում Ղազարեան Աղաջանեանց, 1901թ.": Նորակառույցը, որ կրում է "Շինատեղիի վերին աղբյուր" անունը, գտնվում է ժայռափոր աղբրի ներքնամասում: Կառուցվել է խորհրդային իշխանության տարիներին սովորական քարերով, կրաքարով, ունի ուղղանկյուն հատակագիծ: Ըստ հուշարձանի պատին ագուցված արձանագրության, կառուցվել է 1937թ.: Արձանագրված է "Նորագյուղի նոր կյանք կոլխոզ, 1937թ.":

Մանրամասն...
Աղբյուր " Լալիկ "
Աղբյուր " Լալիկ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Շոշ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1866թ.

Գտնվում է գյուղի կենտրոնում, ձորակի մեջ, գետակի ափին: Գյուղի հիմնական աղբյուրն է: Կառուցված է սրբատաշ սպիտակ կրաքարից, Ղարաբաղի ուշ միջնադարի աղբյուրաշինությանը բնորոշ ոճով ու ձևով: Երկարավուն հարթ հուշապատի տակ դրված է երկար քարե նավը: Սովորաբար, նման աղբյուրների եզրապատերին կամ ճակատին լինում են շինարարական արձանագրություններ: Այստեղ արձանագրությունը բացակայում է մի գուցե այն պատճառով, որ հետագայում հանվել է արևելյան եզրապատերը և աղբյուրն ու նավը երկարացվել են դեպի արևելք: Աղբյուրի հին հատվածի ճակատին փորագրված է աղբյուրի խորհրդանշանը և 1866 թիվը, որը դիտվում է որպես աղբյուրի կառուցման տարեթիվ:

Մանրամասն...
Աղբյուր " Ալեքսանի "
Աղբյուր " Ալեքսանի " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնածախ ( Լեռնավան ) գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1958թ.

Աղբյուրը կառուցված է ձորի մեջ: Հիմքի քարերը մոխրագույն են, իսկ նավը պատրաստված է կաթնագույն քարով: Խորհրդային տարիներին վերանորոգվել է, օգտագործվել են տապանաքարեր: Առկա է արձանագրություն:

Մանրամասն...
Աղբյուր " Մուսայելանց "
Աղբյուր " Մուսայելանց " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Կարմիր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը հայկական աղբյուրներին բնորոշ, նավավոր շինություն է: Գտնվում է կամրջից քիչ հեռու, ամբողջությամբ պատված է մոշի թփերով և մացառներով, որը պարբերաբար մաքրվում է: Ջուրը ցամաքած է:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Կարմիր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1876թ.

Հուշարձանը գտնվում է " Ըղեն նահատակ " եկեղեցուց 100մ արևելք, պատրաստված է տեղական քարով, ունի գուռ, որտեղից ջուրը թափվում է նավի մեջ: Աղբյուրի անմիջապես վերևի ապառաժի վրա քանդակված են երեք գեղեցիկ խաչքարեր:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Հարավ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը կառուցված է գյուղի մեջ, նավով աղբյուր է, ունի գուռ, հետագայում անցենկացրել խողովակ: Ներկայումս աղբյուրը ջուր է ստանում ժամով:

Մանրամասն...
Աղբյուր " Տանձի աղբյուր "
Աղբյուր " Տանձի աղբյուր " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Հարավ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1922թ.

Հուշարձանը կառուցված է գյուղի մեջ, նավով աղբյուր է, ունի գուռ: Ակունքը տանձենու ծառի տակից է բխում, դրա համար էլ կոչվում է " Տանձի աղբյուր ": Պարունակում է արձանագրություն:

Մանրամասն...
Աղբյուր " Սեգիտլուի աղբյուր "
Աղբյուր " Սեգիտլուի աղբյուր " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Հարավ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը նավով աղբյուր է, ունի գուռ, կառուցված է "Սեգիթլու" կոչվող տեղանքում, գյուղից 2 կմ արևելք: Աղբյուրն ունի կառուցման արձանագրություն: Աղբյուրի վերջին մասում տեղադրված է մոտակայքից բերված խաչքար:

Մանրամասն...
Աղբյուր " Վերին աղբյուր "
Աղբյուր " Վերին աղբյուր " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Նորագյուղ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1937թ.

Հուշարձանը կառուցվել է Խորհրդային իշխանության տարիներին, սովորական քարերով, ունի ուղղանկյուն հատակագիծ:

Մանրամասն...
Աղբյուր " Ներքե ճուր "
Աղբյուր " Ներքե ճուր " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Նորագյուղ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Կերտված է կրաքարերով, ունի խառը շարվածք, աչքի է ընկնում եռակամար արտաքին տեսքով: Նավը կառուցված է տապանաքարերով:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Նորագյուղ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1959թ.

Աղբյուրը կառուցված է կրաքարով, ունի ուղղաձիգ արտաքին տեսք, կառուցվել է 1959թ-ին ի հիշատակ Հայրենական պատերազմում զոհված Նորագյուղցի մարտիկների:

Մանրամասն...
Աղբյուր " Քյահրիզ "
Աղբյուր " Քյահրիզ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Սառնաղբյուր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1895թ.

Աղբյուրը բաղկացած է երկու ակունքից, առաջին ակի արձանագրության վրա հիշատակվում է կառուցման թիվը, իսկ մյուս ակի վրա կառուցել են պատվանդան, նվիրված Արցախյան պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Վարազաբուն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղից 200մ հարավ-արևմուտք: Նավի երկարությունը կազմում է 15,5մ: Կառուցվել է անմշակ կրաքարից:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Քռասնի գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղի մեջ, ունի նավ, կիսավեր վիճակում է, կառուցվել է սրբատաշ քարերով, որոնցից մեկի վրա կա արձանագրություն: Այժմ չի գործում:

Մանրամասն...
Աղբյուր " Պորթին աղբյուր "
Աղբյուր " Պորթին աղբյուր " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Քռասնի գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Աղբյուրը կառուցված է գյուղից մոտ 500մ հարավ-արևելք՝ " Պորթին աղբյուր " տեղանքում, նավով աղբյուր է, ունի գուռ, կառուցվել է սրբատաշ քարով, որը ժամանակի ընդացքում դարձել է մոխրագույն:

Մանրամասն...
Աղբյուր " Քռասնի աղբյուր "
Աղբյուր " Քռասնի աղբյուր " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Քռասնի գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1905թ.

Հուշարձանը կառուցվել է գյուղից մոտ 300մ արևմուտք: Այն ունի նավ և պատրաստված է սրբատաշ քարով:

Մանրամասն...
ԱՊԶ հուշարձան
ԱՊԶ հուշարձան ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Թալիշ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Հուշարձանը նիվրված է Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Այն բաղկացած է երեք խաչքարից: Սալերից յուրաքանչյուրի վրա պակերված են կենաց ծառի պատկերումով և բուսական մոտիվներով զարդարված խաչեր: Պատրաստված է տուֆից:

Մանրամասն...
Խարիսխ <<Աննա նահատակ>>
Խարիսխ <<Աննա նահատակ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դդ

Վայրը, որտեղ գտնվում է այս խարիսխը, հավանաբար սրբատեղի է եղել: Հավանական է, որ այս խարիսխը ծառայել է որպես պատվանդան քառակող կոթողի համար, որից պահպանվել է խոյակը ևս:

Մանրամասն...
Աղբյուր <<Հոռուն տակ>>
Աղբյուր <<Հոռուն տակ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ծմակահող գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ-դդ

Հուշարձանն իրենից ներկայացնում է խաչքարերի խումբ: Աղբյուրի տեղամասում պահպանվում են տարբեր վայրերից բերված երկու տասնյակից ավելի խաչքարեր:

Մանրամասն...
Խաչքար Աղբյուր
Խաչքար Աղբյուր ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չլդրան գյուղ
Ժամանակը՝   1246թ.

Խաչքարը պատրաստված է կրաքարից: Սալի կենտրոնում մեծադիր, իսկ ստորին մասում ևս երեք խաչերի բարձրաքանդակ է: Ստորին մասում առկա է թվագիր արձանագրություն, որը դժվարընթեռնելի է:

Մանրամասն...
12
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը