Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Տապանաքար " Գտչավանք "
Տապանաքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար, 1508թ.

Հուշարձանը կերտված է կրաքարից: Պատկանում է Գրիգորես եպիսկոպոսին:

Մանրամասն...
Արձանագրություն " Գտչավանք "
Արձանագրություն " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը կերտված է բաց դարչնագույն քարից: Եղծված է, արձանագրությունը ամբողջությամբ չի պահպանվել: Քարը տեղահանված է, նախկին տեղավայրը այժմ էլ հայտնի չէ:

Մանրամասն...
Արձանագրություն " Գտչավանք "
Արձանագրություն " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Կերտված է դարչնագույն, հրաբխային քարից: Տեղահանված է ունի ուղղանկյունու տեսք:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Խաչքարը պարզատիպ է՝ կերտված կոպտատաշ, արտաքուստ սպիտակավուն քարից: Պատկերված է մեծադիր խաչ և մի քանի փոքր խորաքանդակ խաչեր եզրամասերում:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Բուն խաչքարից պահպանվել է վերին աջ մասը՝ " Խաչս ակ... " արձանագրությամբ և մեծադիր խաչի զգալի մասը՝ երիզված հյոււսքեն-մանվածո զարդանախշերով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Խաչքարը փոքր չափերի է, միակ խորաքանդակ, պարզատիպ խաչով: Ձախ կողմը կոտրված է:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը կերտված է սպիտակավուն քարից: Պարզատիպ է, խաչի ստորին մասում առկա է մեծատառերով գրված երկտող արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Խաչքարը կերտված է սևավուն քարից: Եզրամասերը կոտրատված են: Ուշագրավ է պարզատիպ խաչաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Խաչքարը կրաքարից է: Աչքի է ընկնում մեծադիր խաչով և հորիզոնական թևերի պարզատիպ խաչապատկերներով: Պարունակում է արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանն արտաքուստ ունի մոխրագույն տեսք: Ուշագրավ է մեծադիր խաչի բարձրաքանդակով: Առկա է բուսական, հյուսքեն զարդաքանդակներ, ճակատային մասը (քիվը) քիչ թեքությամբ է:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Խաչքարը կրաքարից է, սպիտակ գույնի: Պարզատիպ է, վերնամասը մոտ 20սմ լայնությամբ կոտրված: Ուշագրավ է կենտրոնական մեծադիր խաչի և 4 փոքր խաչանշաններով: Ամբողջացնում է խաչքարը՝ հյուսքեն զարդանախշերը:

Մանրամասն...
Ժայռափոր խաչեր " Գտչավանք "
Ժայռափոր խաչեր " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-14-րդ դարեր

Գտնվում է Իշխանագետի աջ ափին: Ըստ էության Գտչավանքը կառուցողները և քար են արդյունահանել և խաչեր փորագրել ժայռի վրա, որոնց թիվը անցնում է երկու տասնյակից:

Մանրամասն...
Հնոց " Գտչավանք "
Հնոց " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Գտնվում է վանքից մոտ 70-80մ հարավ-արևելք: Աղյուսաշեն է՝ վերնամասում կան անցքեր:

Մանրամասն...
Երկանք " Գտչավանք "
Երկանք " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դարեր

Հուշարձանը պատրաստված է դարչնագույն քարից: Ի հայտ է բերվել, հանքի շահագործման ժամանակ: Մեկ մետր հողածածկույթի տակից հայտնաբերվել են նաև երկաթե իրեր:

Մանրամասն...
Կամուրջ
Կամուրջ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Կամուրջը գտնվում է գյուղի մեջ: Կառուցված է կրաքարից, բացառությամբ կամարների, որոնք սրբատաշ են: Բոլոր մյուս հատվածներում օգտագործվել են անմշակ քարեր:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Հովհաննես "
Եկեղեցի " Ս. Հովհաննես " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Գտնվում է գյուղի կենտրոնում: Միանավ բազիլիկ շինություն է կառուցված տեղական կոպտատաշ քարով: Ունեցել է երկու մուտք՝ հարավից և արևմուտքից: Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին վերածվել էր պահեստի՝ փակվել են մուտքերը և նոր մուտք է բացվել արևելյան կողմից խորանի միջով: Այժմ եկեղեցին կանգուն է:

Մանրամասն...
Կամուրջ " Ջրվանես "
Կամուրջ " Ջրվանես " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Գտնվում է գյուղից արևելք, Տումի-Թաղլար ճանապարհի վրա: Միաթռիչք կամարակապ կամուրջ է գոգավոր ավարտով: Տեղադրված է գետակի երկու հակադիր ափերի ժայռերի վրա: Կառուցված է կոպտատաշ քարից:

Մանրամասն...
Եկեղեցի " Կարմիր խաչ "
Եկեղեցի " Կարմիր խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   11-րդ դար, 1000թ.

Կառուցվել է 11-րդ դարի 1000թ-ին: Այդ է վկայում հուշարձանի վրա զետեղված արձանագրությունը, որ այժմ գտնվում է Արցախի պատմա-երկրագիտական թանգարանում. <<Ի ՆԽԹ ( 1000 ) թվին Հայոց և ի թագավորությանս տն Գագիկա, որդո Մուսեի, ես Սոփի դուստր Մուսեի, շինեցի տուն այ. ի փրկություն հոգվո իմո և ծնողաց իմոց>>: Եկեղեցու չափերն են 10.6 x 6.7 x 6մ: Հուշարձանը ներկայումս գրեթե ավերված է: Կառուցվել է կրաքարով: Շուրջը տարածվում է գերեզմանոցը:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   9-19-րդ դարեր

Հուշարձանը զբաղեցնում է մոտ 1հա տարածք: Այն աչքի է ընկնում ինչպես 9-13-րդ դդ.-ի տապաններով, այնպես և 19-րդ դարին բնորոշ սրբատաշ, արձանագիր տապանաքարերով: Գտնվում է եկեղեցու արևելյան հատվածում:

Մանրամասն...
Խաչքար " Կարմիր "
Խաչքար " Կարմիր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   11-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից: Ստորին հատվածը ամբողջությամբ կոտրված է: Աչքի է ընկնում կենտրոնական մասում՝ մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2 - 1 հազ.

Գտնվում է Իշխանագետի ձախ ափին, նոր ժամանակաշրջանի գերեզմանատան հարավ-արևմտյան եզրին: Դամբանաբլրի վրա կատարվել են նոր թաղումներ:

Մանրամասն...
Վանական համալիր " Խուտը դռե "
Վանական համալիր " Խուտը դռե " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է 1կմ դեպի արևմուտք բարձրացող լեզվակաձև հրվանդանի վրա: Համալիրը բաղկացած է կամարակապ միջանցքի երկայնքով տեղադրված երկու պայտաձև խորաններով միանավ բազիլիկ եկեղեցիներից, որոնց արևմտյան կողմում միացնում է եռակամար բաց ճակատով թաղակապ գավիթը: Բոլոր շինությունները ավերված են: Փլատակների մեջ երևում են հիմնապատերը:

Մանրամասն...
Ամրոց " Ղլեն քար "
Ամրոց " Ղլեն քար " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   7-13-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է անտառապատ լեռնաշղթայի ընդհանուր գծից վեր բարձրացող ու շրջապատի վրա իշխող սեղանաձև ժայռի վրա: Սեղանաձև ժայռին է գտնվում միջնաբերդը: Միջնաբերդանիստ ժայռազանգվածի սրածայր մակերեսը արհեստականորեն հարթեցվել ու լայնեցվել է եզրագծերով շարված բազմաստիճան պարիսպ-հենապատերով: Գագաթին ստացվել է եռաստիճան էլիպսաձև մակերես, ուր պահպանվել են երկու մեծ և մի քանի փոքր սենյակների ավերակներ: Դեպի բնակավայր ու միջնաբերդ տանող բոլոր մատչելի անցումները փակված են, իսկ որոշ տեղերում երկու շարք պարսպապատերով:

Մանրամասն...
Գյուղատեղի " Ղլեն քար "
Գյուղատեղի " Ղլեն քար " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   7-13-րդ դարեր

Գյուղատեղին գտնվում է <<Ղլեն քար>> ամրոցից մոտ 500մ հյուսիս, դեպի ամրոց տանող միակ հարմար ճանապարհի վրա: Այն զբաղեցնում է ոչ մեծ տարածք: Ներկայումս անտառապատ տարածքում երևում են ավերակված պատերի հետքեր, որոնք ուրվագծվում են բնակավայրի երկայնքով գնացող հիմնական ճանապարհի երկու կողմերում: Բնակավայրի կենտրոնական բարձրադիր մասում հստակ երևում են երկու մեծ շինությունների ավերակներ: Գյուղատեղին հանդիսանում էր <<Ղլեն քար>> ամրոցի պաշտպանական համակարգի առաջնային կետը:

Մանրամասն...
Գյուղատեղի " Ղռանց կյումեր "
Գյուղատեղի " Ղռանց կյումեր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Բնակատեղին գտնվում է անտառի մեջ, Դիզափայտ բերդից 1կմ արևելք: Պահպանվել են տնատեղերի փոսորակները: Զբաղեցնում է մոտ 0.5 հա տարածք:

Մանրամասն...
Եկեղեցի " Թագավորի գերեզման "
Եկեղեցի " Թագավորի գերեզման " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Գտնվում է Իշխանագետի ձախ ափին: Հուշարձանն ամբողջովին ավերակված է: Պահպանվել է հիմնապատերի հետքերը: Ներսում առկա են երկու խաչքարեր:

Մանրամասն...
Գերեզմանոց " Թագավորի գերեզման "
Գերեզմանոց " Թագավորի գերեզման " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Հուշարձանը զբաղեցնում է ոչ մեծ տարածք: Անմշակ տապանաքարերից, այստեղ կան երկու խաչքարեր:

Մանրամասն...
Խաչքար " Թագավորի գերեզման "
Խաչքար " Թագավորի գերեզման " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Խաչքարը կրաքարից է, արտաքուստ պարզ ձևավորումներով: Ուշագրավ է մեծադիր խաչի, հյուսքեն զարդաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Թագավորի գերեզման "
Խաչքար " Թագավորի գերեզման " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Խաչքարը պարզատիպ է՝ խորաքանդակ խաչի պատկերվ: Ստորին մասը կոտրված է: Կերտված է կրաքարից: Չափերով փոքր է ունի նեղ երկարավուն տեսք:

Մանրամասն...
Կամուրջ " Իգակուց "
Կամուրջ " Իգակուց " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Հուշարձանի բուն երկարությունը 15մ է, բարձրությունը 5մ: Հոսում է Իգակն գետի վրայով: Գտնվում է վթարային վիճակում:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը