Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Կամուրջ " Նադար աղբյուր "
Կամուրջ " Նադար աղբյուր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Հուշարձանը վերաբերում է 12-13-րդ դարերին: Գտնվում է Տումի գյուղից արևելք՝ Իշխանագետի վրա: Կառուցված է ճարտարապետական հետաքրքիր լուծումներով՝ տեղադրված լինելով գետեզրերի ժայռաքարերին: Թռիչքը 5 - 5.5մ է, բարձրությունը՝ 8մ, լայնությունը՝ 3մ: 2006թ-ին կամուրջը վերանորոգվել է:

Մանրամասն...
Գերեզմանոց " Եղցու խութ "
Գերեզմանոց " Եղցու խութ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Գտնվում է գյուղից 500մ հարավ, Տումի գետի ձախ ափին: Պահպանվել են տապանաքարերը՝ կոպտատաշ կամ անմշակ տեսքով: Սա Տումի գյուղի վաղնջական ժամանակներից մեզ հասած հուշարձաններից է, որտեղ ըստ ավանդության գտնվում է նաև <<թագավորի գերեզմանը>>:

Մանրամասն...
Գյուղատեղի " Գերգեջ "
Գյուղատեղի " Գերգեջ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   13-17-րդ դարեր

Գյուղատեղին գտնվում է դեպի <<Ղլեն քար>> ամրոցը տանող ճանապարհի վրա: Տեղադրված է որոշակի գոգավորություն ունեցող հարթ, անտառազուրկ դաշտում: Ներկայումս տարածքը վերածվել է հարթեցված արոտավայրի և բնակության հետքեր գրեթե չեն նկատվում: Հյուսիսային և կենտրոնական հատվածներում կարելի է ուրվագծել երբեմնի կացարանների ուղղանկյուն հետքեր: Կենտրոնում փոքր բլրակի վրա, մենավոր ծառի տակ հստակ երևում են խոշոր քարերից շարված մեծ ուղղանկյան շինության, հավանաբար՝ եկեղեցու հետքերը:

Մանրամասն...
Պատմաճարտարապետական համալիր
Պատմաճարտարապետական համալիր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տյաք գյուղ
Ժամանակը՝   18-20-րդ դարեր

Տյաք գյուղը միակն է, որ պահպանել է 18-19-րդ դդ. ժողովրդական ճարտարապետությունը: Գյուղը, փաստորեն, միակ օրինակն է, որտեղ պահպանվել են ոչ միայն ուշ միջնադարյան առանձին շինույթներ, այլ և գյուղի ամբողջ կառուցապատումը որպես իր ժամանակի քաղաքաշինության եզակի հուշարձան: Գյուղի հարավ-արևելյան եզրին է գտնվում աղբյուրը, որը ըստ ուսումնասիրողների կառուցվել է 19-րդ դարի սկզբին: Աղբյուրը թաղակապ է, ծածկը՝ փայտաշեն, կղմինդրապատ: Ունի հյուսիս-արևմտյան կողմից բացվող մուտք:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տյաք գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Աղբյուրը թաղակապ է՝ կառուցված տեղական քարով: Ծածկը փայտաշեն է՝ կղմինդրապատ: Մուտքը հյուսիս-արևմտյան կողմից է: Աղբյուրը Արցախի ուշ շրջանի ճարտարապետական ուշագրավ նմուշներից է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Ամենափրկիչ "
Եկեղեցի " Ս. Ամենափրկիչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնական մասում: Եռանավ բազիլիկա է, երկկենտրոն կամարներով, աբսիդի երկու կողմերի խորաններով, մուտքը՝ հարավից, ծածկը՝ թաղակապ: Դռան բարավորի արձանագրությունն անընթեռնելի է: Ցուցանակի վրա կա վերջին վերանորոգման թիվը՝ 1878թ.:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Լուսավորիչ անապատ "
Եկեղեցի " Ս. Լուսավորիչ անապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Եկեղեցին գտնվում է մի փոքր հարթության վրա՝ ձորի ձախ եզրին: Ունի ուղղանկյուն հատակագիծ, տանիքը փլված է, ծածկը թաղակապ է եղել: Կառուցված է գետաքարով և ժայռաքարով, մուտքը՝ սրբատաշ, ունի մկրտարան և երեք պատուհան:

Մանրամասն...
Խաչքար " Նապատ "
Խաչքար " Նապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից: Պարզատիպ է, աչքի է ընկնում լայնաթև խորաքանդակ մեծադիր խաչով:

Մանրամասն...
Դամբարան
Դամբարան ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը գտնվում է Ս. Լուսավորիչ եկեղեցու արևելյան հատվածում, ծածկը թաղակապ է, տանիքը՝ հողածածկ: Պարունակում է գերեզման, ունի շիրմաքար: Նախկինում եղել է ուխտատեղի:

Մանրամասն...
Կամուրջ
Կամուրջ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Կամուրջը կառուցված է տեղական կոպտատաշ քարից: Կամարը սրբատաշ է՝ թաղակապ: Թռիչքը՝ 5.5մ,արևելյան կողմից կան նորոգումներ:

Մանրամասն...
Կամուրջ
Կամուրջ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնական մասում, եկեղեցուց ներքև: Սելավատար կամուրջ է: Կառուցվել է հավանաբար 19-րդ դարում: Թռիչքը 3.4մ է, թաղակապ, կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարով:

Մանրամասն...
Կամուրջ " Ներքին "
Կամուրջ " Ներքին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղի ներքին մասում, սելավատար կամուրջ է, ըստ ուսումնասիրությունների այն կառուցվել է 1930-ական թթ.: Թռիչքը՝ 3.93մ է, թաղակապ, կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարից:

Մանրամասն...
Ջրաղաց
Ջրաղաց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Ջրաղացը գտնվում է ավերակված վիճակում, կառուցվել էր կոպտատաշ քարից: Թաղակապ, մուտքը արևելյան կողմից, պահպանվել է նավը, որն առվի ջուրը հասցրել է ջրաղաց, ունի 20մ երկարթյուն և 2.5մ լայնություն:

Մանրամասն...
Ջրաղաց
Ջրաղաց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Հուշարձանը հիմնականում կիսավեր վիճակում է, եղել է թաղակապ, նավը անմիջապես միանում էր ժայռին և թափքով ջուրն իջնում էր ջրաղաց, նավի երկարությունը 8մ է, լայնությունը 20սմ, ունի 3 պատուհան, պահպանվել է ջրաղացքարը: Ըստ գյուղացիների ջրաղացը գործել է մինչև 1950թ.-ը:

Մանրամասն...
Ջրաղաց " Բեդիրխանա "
Ջրաղաց " Բեդիրխանա " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Ջրաղացը կառուցված է Թավադին ջուր գետակի աջ ափին, ջուրը հասցվում էր նավի միջոցով, որի երկարությունը 15մ, բարձրությունը 6մ, հաստությունը 2.60մ էր: Մասնակի ավերված է, ծածկը՝ թաղակապ, տանիքը՝ կրաշաղախով, մուտքը՝ արևելյան մասով: Ունի 2 պատուհան հյուսիսից և 1 արևմուտքից:

Մանրամասն...
Ամրոց " Ցորաբերդ "
Ամրոց " Ցորաբերդ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   3-17-րդ դարեր

Դիզակ գավառի հնագույն բերդ-ամրոցներից է: Վաղ միջնադարյան աղբյուրներում հիշատակվում է նաև որպես բերդաքաղաք: Ամրոցը կոչվում է նաև Վելիջան իշխանի անունով: Երբեմնի ամրոց-բնակավայրից պահպանվել է պարիսպների, առանձին շինությունների ավերակներ: Պարսպի բարձրությունը 3մ-ից ավելի է:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   21-րդ դար

Խաչքարը գտնվում է Ցոր-Հադրութ տանող ճանապարհի ամենաբարձր հատվածում, բլրի վրա: Կերտված է կարմիր տուֆից: Նվիրված է Արցախյան պատերազմում զոհված 5-րդ բրիգադի մարտիկներին, խաչքարի ստորին մասում նռան, իսկ ձախ մասում՝ արծվաքանդակ մեծադիր խաչով, վերին մասում՝ խաղողի քանդակ:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ուխտաձոր գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1692թ.

Հուշարձանը կառուցված է կոպտատաշ քարով: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Հյուսիսային կողմից հենված է հողաշերտին: Տանիքը թաղակապ է: Մուտքը սրբատաշ է՝ զարդանախշ քարով, մայր հողն ու երկրագունդը խորհրդանշող շրջանակներով: Պատերի մեջ ագուցված են մի շարք խաչքարեր: Պարզատիպ են: Եկեղեցին ունի երեք պատուհան, որոնք բացվում են արևելյան և հարավային կողմերից:

Մանրամասն...
Եկեղեցի " Եղցուն ձոր "
Եկեղեցի " Եղցուն ձոր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Քարինգ գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դարեր

Եկեղեցին տեղակայված է գյուղից հարավ-արևելք, <<Եղցուն ձոր>> կոչվող ձորակում: Այն գրեթե ամբողջապես ավերակված է: Պատերը պահպանվել են մինչև 1մ բարձրությամբ: Եկեղեցու շրջակայքում տարածվում է գերեզմանոցը, որտեղ ուշագրավ են թվով 3 խաչքարեր՝ բնորոշ 11-13-րդ դարերին: Նույն ժամանակաշրջանին է վերաբերում նաև եկեղեցին, որը շրջագծով պարփակված է եղել պարիսպներով, որի պատերը ներկայումս պահպանվում են մինչև 1.5մ բարձրությամբ:

Մանրամասն...
Խաչքար " Եղցուն ձոր "
Խաչքար " Եղցուն ձոր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Քարինգ գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դարեր

Խաչքարը կերտված է կոպտատաշ քարից: Մեջտեղից կոտրված է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, ստորին մասում առկա է փոքր խաչաքանդակ:

Մանրամասն...
Խաչքար " Եղցուն ձոր "
Խաչքար " Եղցուն ձոր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Քարինգ գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է թեքված վիճակում, կիսով չափ խրված է հողի մեջ: Կենտրոնում գտնվող մեծադիր խաչն և ստորին երկու խաչերը հողմնահարված են:

Մանրամասն...
Խաչքար " Եղցուն ձոր "
Խաչքար " Եղցուն ձոր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Քարինգ գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դարեր

Խաչքարը գտնվում է թեքված վիճակում: Կերտված է կոպտատաշ քարից: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի ստորին աջ հատվածում՝ կա փոքր խաչապատկեր:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Քարինգ գյուղ
Ժամանակը՝   17-20-րդ դարեր

Գերեզմանոցը տեղակայված է գյուղի արևելյան բարձունքում: Հին ու նոր տապանաքարերը միախառնված են: Ուշագրավ են ուղղաձիգ սպիտակ կրաքարե տապանները՝ պատկերաքանդակներով: Արցախյան պատերազմի ժամանակ հուշարձանը մեծապես տուժել է՝ թուրքերի կողմից ավերվելով:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Մեսրոպ "
Եկեղեցի " Ս. Մեսրոպ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տյաք գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Ս. Մեսրոպ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Եկեղեցու մուտքը հարավից է՝ սրբատաշ քարից, ծածկը՝ կղմինդրապատ: Հուշարձանը միանավ է, թաղկապ, նեղլիկ խորանով:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Քարագլուխ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Երբեմնի բնակավայրը ներկայումս վեր է ածվել գյուղատեղիի: Այն Արցախյան պատերազմի ժամանակ թուրքերի կողմից հրկիզվել և ավերվել է: Կանգուն են միայն առանձին տների պատերը, ինչպես նաև գյուղամիջյան Սբ. Աստվածածին եկեղեցին, որն ունի ուղղանկյուն հատակագիծ: Թաղակապ է, միակ մուտքը բացվում էր հարավային կողմից, որը խորհրդային ժամանակներում փակվել է, մուտքը բացվելով արևելյան խորանից, նպատակ ունենալով հուշարձանը օգտագործել տնտեսական նպատակներով:

Մանրամասն...
Գերեզմանոց " Քարագլուխ "
Գերեզմանոց " Քարագլուխ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Քարագլուխ գյուղ
Ժամանակը՝   19-21-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է գյուղի վերնամասում: Զբաղեցնում է ոչ մեծ տարածություն: Գերեզմանոցի պատմական մասն է կազմում հուշարձանի արևմտյան կողմի բարձունքը, իսկ ստորին մասը գործող է: Արցախյան պատերազմի ժամանակ ինչպես և գյուղը այնպես էլ հուշարձանի մի հատվածը ավերվել է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Քյուրաթաղ գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1743թ.

Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարով: Մուտքը սրբատաշ է, ունի բացառիկ զարդանախշված տեսք: Թաղակապ է: Եկեղեցու պատերն ագուցված են մի շարք խաչքարեր, որոնք մեծամասամբ պարունակում են հիշատակագիր արձանագրություններ, բուսական ուշագրավ զարդաքանդակներ:

Մանրամասն...
Ամրոց " Պողոսեն բերդ "
Ամրոց " Պողոսեն բերդ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ավդուռ գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Ամրոց-բնակատեղին գտնվում է Ավդուռի կիրճից լեռնաշխարհի խորք տանող անցուղու վերին հանգույցում: Ամրոցի գագաթնամասը հարթ է: Բլուր-բարձունքի շրջագծով՝ շուրջ 200մ պարագծով անց էր կացված պարսպապատ: Այն աչքի է ընկնում մեծածավալ բնակտոր, ճեղքված քարերով և չոր շարվածքով: Նկատելի են պարսպապատի առանձին հատվածները, որոնք կազմում են բլրի գագաթը եզերող մի ամբողջական պաշտպանական գիծ: Տարածքում պահպանվում են մեկ տասնյակից ավելի տների կամ կացարանների ավերակներ, որոնք տարբեր չափերի են:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ավդուռ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1874թ.

Հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնում: Միանավ մեծ սրահ է, հատակագծում ուղղանկյուն խորանով, բարձր բեմով և երկու ավանդատներով: Թաղը ամրացված է երկու սրբատաշ որմնակամարներով, նստած հյուսիսային ու հարավային պատերի որմնասյունների վրա: Թաղը, կամարներն ու խորանի ճակտոնը երկկենտրոն են: Միակ մուտքը հարավային ճակատից է, ուր բացվում է նաև լայն ուղղանկյուն պատուհան: Մուտքը ձևավորված է սրբատաշ քանդակազարդերով: Խորհրդային շրջանում հարավային ճակատին կցել են ուղղանկյուն պահեստային սենյակ:

Մանրամասն...
Գյուղատեղի " Ջուխտ խաչ "
Գյուղատեղի " Ջուխտ խաչ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ավդուռ գյուղ
Ժամանակը՝   13-17-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է Ավդուռի արևելյան բարձունքում, գյուղից մոտ 0.6 կմ արևելք, դեպի Հացի տանող ճանապարհի ոլորանի մոտ, անտառապատ վայրում: Գյուղատեղին տեղադրված է եղել լեզվակաձև հերկված հրվանդանի հարթության եզրին: Պահպանվել են բազմաթիվ տնատեղերի հետքեր փոսորակների տեսքով, որոնց մեջ նկատվում են առանձին պատաշարերի կտորներ:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը