Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գավիթ " Ճոխտ պռվածառ "
Գավիթ " Ճոխտ պռվածառ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Եկեղեցուն կից այս գավիթը՝ տեղադրված է մի ձվաձև բլրակի վրա: Ինչպես եկեղեցին՝ այնպես էլ գավիթը, ունի նեղ և երկարավուն հորինվածք: Կառուցված է տեղական անտաշ քարով: Ցավոք պահպանվել են միայն հիմնապատերը:

Մանրամասն...
Եկեղեցի " Բերդահոնջի եղցի "
Եկեղեցի " Բերդահոնջի եղցի " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Եկեղեցին գտնվում է Բերդահոնջի ամրոցից մոտ 600մ արևելք, անտառապատ տեղանքի բարձրադիր վայրում: Մեծ եկեղեցի է գերեզմանոցով ու հյուրատուն - քարավանատնով: Եկեղեցին միանավ է կիսաշրջան խորանով, բարձր բեմով ու երկու կողային ավանդատներով: Ներսից սվաղված է և զարդարված պատերին ագուցված խաչքարերով: Սրահի թաղը ամրացված է երկու սրբատաշ երկկենտրոն որմնակամարներով, նստած հարավային և հյուսիսային պատերին ընդգծված որմնամույթերի վրա:

Մանրամասն...
Գերեզմանոց " Բերդահոնջի եղցի "
Գերեզմանոց " Բերդահոնջի եղցի " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է " Բերդահոնջի եղցի " վանական համալիրի շուրջը: Մեծ գերեզմանոց է: Տապանաքարերը, բացառությամբ մեկի, կերտված են կոպտատաշ կամ կիսամշակ քարերից և անարձանագիր են: Մի մասը մամռապատ է:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1645թ.

Տապանաքարը գտնվում է եկեղեցու հյուսիսային հատվածում: Թեքված վիճակում է: Աչքի է ընկնում չորս խաչերի և մարդկային պատկերաքանդակներով: Մյուս կողմում առկա է արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար " Բերդահոնջի եղցի "
Խաչքար " Բերդահոնջի եղցի " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը ագուցված է եկեղեցու հյուսիսային պատի մեջ: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի վերին և ստորին մասերում կան չորս փոքր խաչեր: Վերնամասում առկա է արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար " Բերդահոնջի եղցի "
Խաչքար " Բերդահոնջի եղցի " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը ագուցված է եկեղեցու խորանի լուսամուտի վերնամասում: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, հյուսքեն զարդանախշերով:

Մանրամասն...
Խաչքար " Բերդահոնջի եղցի "
Խաչքար " Բերդահոնջի եղցի " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը ագուցված է եկեղեցու հյուսիսային պատի մուտքի երկրորդ որմնամույթի արևելահայաց ճակատին: Ունի փոքր չափեր: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի վերին և ստորին մասերում կան 4 փոքր խաչեր: Վերնամասը պարունակում է արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար " Բերդահոնջի եղցի "
Խաչքար " Բերդահոնջի եղցի " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը ագուցված է եկեղեցու հարավային պատի երկրորդ որմնամույթի արևմտահայաց ճակատին: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի վերին և ստորին մասերում կան 4 փոքր խաչեր:

Մանրամասն...
Խաչքար " Բերդահոնջի եղցի "
Խաչքար " Բերդահոնջի եղցի " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը ագուցված է եկեղեցու հյուսիսային պատի մուտքի մույթի մյուս եզրին: Ունի փոքր չափեր: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի վերին և ստորին մասերում կան 4 փոքր խաչեր:

Մանրամասն...
Խաչքար " Բերդահոնջի եղցի "
Խաչքար " Բերդահոնջի եղցի " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը ագուցված է եկեղեցու հարավային պատի առաջին որմնամույթի արևմտահայաց ճակատին: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի վերին և ստորին մասերում կան 4 փոքր խաչեր:

Մանրամասն...
Գերեզմանոց " Գյոգ "
Գերեզմանոց " Գյոգ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Գերեզմանոցը զբաղեցնում է ավելի քան 4000մ տարածք: Հիմնականում կերտված են անտաշ քարից և անարձանագիր են:

Մանրամասն...
Մատուռ " Գյոգ "
Մատուռ " Գյոգ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   11-12-րդ դարեր

Մատուռը գտնվում է գյուղից 1կմ հյուսիս-արևելք, ավերված է, որոշակիորեն երևում են շինության հիմնապատերը, այդ իսկ պատճառով դժվար է որոշել շինության մանրամասները:

Մանրամասն...
Գերեզմանոց " Շինատեղին արտ "
Գերեզմանոց " Շինատեղին արտ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   14-16-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է արտերի մեջ թեթև ուրվագծվող բլրակի վրա: Մեծ գերեզմանոց է, բաղկացած սալատապաններից, որոնք կերտված են գերազանցապես անմշակ, ճեղքված ժայռաբեկորներից: Տապանաքարերը արձանագրություններ չունեն: Խորհրդային ժամանակներում գերեզմանոցը մաքրվել էր տապանաքարերից՝ բացելով ազատ հրապարակ, որի արդյունքում հուշարձանը բաժանվել է երկու անհավասար մասերի:

Մանրամասն...
Գերեզմանոց " Խաչեր "
Գերեզմանոց " Խաչեր " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Խերխան գյուղ
Ժամանակը՝   11-14-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է դաշտամիջյան ճանապարհի երկու կողմերում: Ծառերով ու թփուտներով պատված տեղանքում, երևում են գերեզմանոցից մնացած տափակ, անմշակ քարերից կերտված պարզ տապանաքարեր: Գերեզմանոցի պահպանված հատվածի կենտրոնում ուրվագծվում են երբեմնի եկեղեցու հետքերը:

Մանրամասն...
Խաչքար " Խաչեր "
Խաչքար " Խաչեր " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Խերխան գյուղ
Ժամանակը՝   11-12-րդ դարեր

Խաչքարը գտնվում է դաշտամիջյան ճանապարհի աջ եզրին: Ունի ուշագրավ տեսք: Աչքի է ընկնում ոչ միայն երեք մեծադիր խաչի բարձրաքանդակներով, այլև ուշագրավ է գեղեցկազարդ, բուսական ու երկրաչափական քանդակներով: Ստորին մասում մարդկային պատկերաքանդակներ են: Խաչքարի վերին աջ հատվածը կոտրված է:

Մանրամասն...
Աղբյուր " Ժեշտած "
Աղբյուր " Ժեշտած " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Խերխան գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Աղբյուրը գտնվում է գյուղի կենտրոնում: Կամարակապ աղբյուր է՝ քարաշեն նավով: Շինարարական արձանագրություն չի պարունակում: Ճակատը սրբատաշ է: Կամարի վերնամասը, նրա վրա նստած թաղը՝ խարխլված են և գտնվում են վթարային վիճակում: Աղբյուրի սալապատ ծածկը քանդված է, հեռացված և փոխարինված մետաղյա թիթեղով, որի պատճառով էլ ստացել է ներկայիս անվանումը:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Խնուշինակ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը տեղակայված է <<Խնուշինակ>> գյուղատեղիում: Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է տեղական սև քարով: Միակ մուտքը բացվում է հարավային կողմից, որի երկու կողմերում կան մեկական կիսակլոր վերնամասով պատուհաններ: Ծածկը թիթեղապատ էր, որն այժմ գրեթե չի պահպանվել: Տանիքը թաղակապ է և ներքուստ ունի պայտաձև տեսք, սվաղված է: Բեմը՝ երկու ավանդատուն-խորշերով պահպանվել է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ծովատեղ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնում: Մեծ, արտաքինից ուղղանկյուն թաղակապ եկեղեցի է, կառուցված տեղական ճեղքած քարերից, կրաշաղախով: Ունի լայն բացված խորան՝ մեծ պատուհանով: Մուտքը հարավային ճակատից է: Երկկենտրոն թաղը կրում է որմնամույթերի վրա նստած երկու սրբատաշ կամարներ: Ավանդատները բացակայում են: Խորանի բեմը հանված է: Հյուսիսային և հարավային պատերը ներսից ձևավորված են դեկորատիվ որմնակամարներով:

Մանրամասն...
Խաչքար " Ս. Աստվածածին "
Խաչքար " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ծովատեղ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը կերտված է կրաքարից, արտաքուստ՝ մոխրագույն: Ունի ուշագրավ տեսք: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, բուսական (խաղողի ), հյուսքեն զարդաքանդակներով: Խաչքարի եզրային զարդանախշերի մի մասը եղծված, հողմնահարված են:

Մանրամասն...
Խաչքար " Ս. Աստվածածին "
Խաչքար " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ծովատեղ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից, արտաքուստ՝ մոխրագույն: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի վերին և ստորին մասերում՝ կան 4 փոքր խաչեր: Քիվի ձախ եզրը կոտրված է:

Մանրամասն...
Խաչքար " Ս. Աստվածածին "
Խաչքար " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ծովատեղ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը գտնվում է եկեղեցու հյուսիսային պատի՝ պատրհանի աջ կողմում: Կերտված է կրաքարից: Ուշագրավ է մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի ստորին և վերին մասերում կան 4 փոքր խաչապատկերներ:

Մանրամասն...
Խաչքար " Ս. Աստվածածին "
Խաչքար " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ծովատեղ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը կերտված է կրաքարից, արտաքուստ՝ մոխրագույն: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի ստորին մասում կան երկու փոքր խաչեր:

Մանրամասն...
Խաչքար " Ս. Աստվածածին "
Խաչքար " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ծովատեղ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը գտնվում է եկեղեցու հյուսիսային պատի՝ պատրհանի ձախ կողմում: Կերտված է կրաքարից, արտաքուստ՝ սպիտակավուն: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի ստորին մասում կան երկու փոքր խաչեր:

Մանրամասն...
Խաչքար " Ս. Աստվածածին "
Խաչքար " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ծովատեղ գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար, 1254թ.

Խաչքարը գտնվում է եկեղեցու բակում՝ հենված հարավային պատին: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, հյուսքեն նախշազարդերով: Զարդաքանդակների մի մասը եղծված, հողմնահարված են: Ստորին մասում առկա է արձանագրություն, որի միայն առաջի տողն է ընթեռնելի, մնացած մասը գտնվում է հողի տակ:

Մանրամասն...
Եկեղեցի " Կարմիր եղցի "
Եկեղեցի " Կարմիր եղցի " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ծովատեղ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1621թ.

Եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան եզրին բարձրացող բլրի գագաթին: Արտաքինից ուղղանկյուն շինություն է լայն բացված խորանով, առանց ավանդատների: Գտնվում է կիսավեր վիճակում: Պահպանվել է խորանը 1/4 գմբեթարդով և հարավային պատից մի հատված: Թաղակապ ծածկը կործանված է: Խորանի ճակատին ագուցված են երկու գեղաքանդակ արձանագիր խաչքարեր:

Մանրամասն...
Խաչքար " Կարմիր եղցի "
Խաչքար " Կարմիր եղցի " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ծովատեղ գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար, 1576թ.

Խաչքարը գտնվում է եկեղեցու ձախ կողմում: Երևում է միայն վերին մասը: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով և հյուսքեն, գեղեցկազարդ, բուսական ու երկրաչափական քանդակներով: Քիվի հատվածում ունի արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար " Կարմիր եղցի "
Խաչքար " Կարմիր եղցի " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ծովատեղ գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար, 1586թ.

Հուշարձանը գնտվում է եկեղեցու խորանի աջ կողմում: Երևում է միայն վերին մասը: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով և հյուսքեն, գեղեցկազարդ, բուսական ու երկրաչափական քանդակներով: Պարունակում է արձանագրություն:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ծովատեղ "
Գերեզմանոց " Ծովատեղ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ծովատեղ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1620թ.

Հուշարձանը տարածվում է "Կարմիր եղցու" շուրջը: Սկզբում այնտեղ թաղվում էին Մելիք-Փաշայան տոհմի ներկայացուցիչները, իսկ սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից վերածվել էր գյուղական գերեզմանոցի, որը մինչ այժմ էլ գործող է:

Մանրամասն...
Խաչքար " Դերունց "
Խաչքար " Դերունց " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ծովատեղ գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Վայրը, որտեղ գտնվում է խաչքարը, կոչվում էր՝ <<Դերունց սուրբ>>: Պարզատիպ է, աչքի է ընկնում մեծադիր խաչերի բարձրաքանդակներով: Պահպանվել է միայն վերնամասը:

Մանրամասն...
Աղբյուր " Տնջրու "
Աղբյուր " Տնջրու " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կարմիր շուկա գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Մարտունու շրջանի Կարմիր շուկա ավանից հյուսիս-արևմուտք վեր է խոյանում մի հսկա չինարի ծառ, որին դեռևս խորհրդային տարիներին անձնագիր է շնորհվել՝ որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց ( 2015 տարեկան ) ծառի: Չինարին ունի 44մ քառակուսի մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղավորվել 100-ից ավելի մարդ: Բարձրությունը 30մ-ից ավելի է: Չինարին իր արտասովոր չափերով և հնությամբ գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին, նմանատիպ մի ծառ էլ պահպանվել է Մարտակերտի շրջանի Ակնաբերդ գյուղից արևելք: Իզուր չէ, որ տեղացիները սրբացրել են այն՝ դարձնելով ուխտատեղի և սրբավայր: Ծառի տակից բխում է մի հորդառատ, սառնորակ աղբյուր՝ Տնջրու աղբյուրը, որը դարեր շարունակ հագեցրել է հունձ ու կալ անող շինականի ծարավը, սնել հսկա չինարուն, պտտել ջրաղացի քարը: Այն ուշագրավ է ոչ միայն իր սառնորակ, հորդաբուխ ջրով, այլև միակտոր քարի վրա զետեղված արձանագրությամբ, ըստ որի հուշարձանը կառուցել են Տեր Հովհաննես Կիսիբեկյանը, Ներսես Մուսայանը և Մանաս Գասպարյանը:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը