Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գյուղատեղի " Մավաս "
Գյուղատեղի " Մավաս " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կարմիր շուկա գյուղ
Ժամանակը՝   16-20-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է " Երեք Մանկունք " վանական համալիրի՝ բլրի ստորոտում տարածվող, ընդարձակ, հարթ բացատում: Մեծ գյուղատեղի է, որը անցյալ դարի կեսերին դեռ բնակեցված էր: Ամենայն հավանականությամբ ձևավորվել է հնում որպես վանքը սպասարկող բնակավայր: Գյուղը ամբողջովին ավերակված է, չի պահպանվել գեթ մեկ կանգուն շենք:

Մանրամասն...
Վանական համալիր " Երեք Մանկունք "
Վանական համալիր " Երեք Մանկունք " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կարմիր շուկա գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը գտնվում է բարձր կոնաձև, շրջապատի վրա գերիշխող անտառապատ բլրի գագաթին: Բաղկացած է եկեղեցուց, գավթից, կից շինություններից, շրջապարսպից ու գերեզմանոցից: Եռանավ բազիլիկա է, սրահի կենտրոնում կանգնած երկու թաղակիր մույթերով, կիսաշրջան խորանով ու երկու կողային նեղ ավանդատներով: Եկեղեցին կիսավեր է՝ կանգուն են կողային նավերն ու ավանդատները: Կենտրոնական նավը 3մ բարձր է վերջիններից: Այն խորանի գմբեթարդի հետ միասին փլված, թափված է ներսում:

Մանրամասն...
Խաչքար " Երեք Մանկունք "
Խաչքար " Երեք Մանկունք " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կարմիր շուկա գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը ընկած է եկեղեցու բակում: Ագուցված է եղել եկեղեցու պատի մեջ, որպես անկյունաքար: Կերտված է կիսամշակ քարի վրա: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որը ներառված է շրջանակի մեջ:

Մանրամասն...
Խաչքար " Երեք Մանկունք "
Խաչքար " Երեք Մանկունք " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կարմիր շուկա գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը գտնվում է եկեղեցու ներսում, հենված՝ հյուսիսային պատի ձախ անկյունում: Պարզատիպ է: Աչքի է ընկնում միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով: Մոմավառության պատճառով քիվի հատվածը սևացել է:

Մանրամասն...
Խաչքար " Երեք Մանկունք "
Խաչքար " Երեք Մանկունք " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կարմիր շուկա գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը գտնվում է եկեղեցու մուտքի աջ կողմում, կիսով չափ մամռապատ է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, հյուսքեն զարդանախշերով: Կերտված է կրաքարից, արտաքուստ՝ մոխրագույն:

Մանրամասն...
Խաչքար " Երեք Մանկունք "
Խաչքար " Երեք Մանկունք " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կարմիր շուկա գյուղ
Ժամանակը՝   13-14-րդ դարեր

Խաչքարը գտնվում է եկեղեցու ներսում, հենված՝ հյուսիսային պատին: Աչքի է ընկնում միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով և հյուսքեն, բուսական զարդաքանդակներով: Ստորին աջ հատվածը կոտրված է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Եկեղեցին գտնվում է գյուղի մեջ: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Ծածկը թիթեղապատ է, ներքուստ՝ թաղակապ, սվաղված է բաց վարդագույն գույնով: Միանավ բազիլիկա է՝ բեմով, երկու ավանդատներով: Կառուցված է տեղական անմշակ կրաքարով, վերանորոգված է: Ունի փոքրիկ ռոտոնդա՝ զանգակատուն:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար, 1291թ.

Խաչքարն ունի ուշագրավ տեսք: Այն աչքի է ընկնում ոչ միայն մեծադիր խաչի բարձրաքանդակով, այլև ուշագրավ է գեղեցկազարդ, բուսական, կենդանական ու երկրաչափական քանդակներով: Ստորին մասում ունի արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի վերին և ստորին մասերում կան 4 փոքր խաչապատկերներ: Առկա է արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի վերին և ստորին մասերում կան 4 փոքր խաչեր:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   21-րդ դար, 2007թ.

Խաչքարը կերտված է մոխրագույն գրանիտից: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, հյուսքեն, բուսական զարդաքանդակներով: Ստորին մասում ունի արձանագրություն:

Մանրամասն...
Գյուղատեղի " Պերիտես "
Գյուղատեղի " Պերիտես " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   15-17-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է գյուղի հարավ-արևմտյան կողմում: Տարածքը հիմնականում մշակված է: Տնատեղերի փոսորակները տեղ-տեղ պահպանվել են:

Մանրամասն...
Եկեղեցի " Պերիտես "
Եկեղեցի " Պերիտես " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Եկեղեցին գտնվում է գյուղատեղիի ստորին հատվածում, ավերակված է, պատերը պահպանվում են մինչև 1մ բարձրությամբ: Հավանաբար ունեցել է երկու մուտք հարավից և արևմուտքից:

Մանրամասն...
Գերեզմանոց " Պերիտես "
Գերեզմանոց " Պերիտես " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   15-17-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է գյուղատեղիի բարձունքի վրա: Տապանաքարերը անմշակ են կամ կոպտատաշ ու անարձանագիր:

Մանրամասն...
Մատուռ " Պերիտես "
Մատուռ " Պերիտես " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Մատուռն ամբողջությամբ ավերակված է: Պատերը պահպանվել են մինչև 1մ բարձրությամբ, մուտքը եղել է արևմտյան կողմից:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   15-17-րդ դարեր

Տապանաքարը կերտված է կրաքարից, արտաքուստ՝ մոխրագույն: Աչքի է ընկնում երեք մեծ խաչերի բարձրաքանդակներով: Ստորին հատվածը կոտրված է:

Մանրամասն...
Սրբատեղի " Ջրատափեր "
Սրբատեղի " Ջրատափեր " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   10-12-րդ դարեր

Խորհրդային ժամանակներում սրբատեղիի տարածքը մշակվել էր, թողնվելով ընդամենը մի փոքր հատված: Այստեղ ուշագրավ են երկու խաչքարեր, որոնք գտնվում են անմխիթար վիճակում:

Մանրամասն...
Խաչքար " Ջրատափեր "
Խաչքար " Ջրատափեր " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   10-12-րդ դարեր

Խաչքարը կերտված է կրաքարից՝ 3 կողք-կողքի մեծադիր խաչապատկերներով, որոնցից մեկը քերված է:

Մանրամասն...
Խաչքար " Ջրատափեր "
Խաչքար " Ջրատափեր " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   10-12-րդ դարեր

Հուշարձանը կերտված է մոխրագույն քարից: Անարձանագիր է ու պարզատիպ՝ միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով: Քիվի հատվածը կոտրված է:

Մանրամասն...
Ջրաղաց " Եգանանց "
Ջրաղաց " Եգանանց " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը տեղակայված է գյուղի ներքնամասում: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է տեղական կոպտատաշ ու անմշակ մոխրագույն և սպիտակ կրաքարից: Մուտքը՝ բարավորով հանդերձ սրբատաշ է, միակտոր մեծադիր քարով, ծածկը՝ հողաշեն, տանիքը՝ թաղակապ: Ներսում կան 4 պատրհաններ:

Մանրամասն...
Հուշակոթող " ՀՄՊԶ "
Հուշակոթող " ՀՄՊԶ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1971թ.

Հուշարձանը կառուցվել է խորհրդային ժամանակներում՝ ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի, որոնց անուն-ազգանունները փորագրված են: Հիմքը բետոնապատ է, վերնամասը կառուցված է մարմար քարից:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1871թ.

Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում: 19-րդ դարի միանավ, թաղակապ սրահ է, ուղղանկյուն խորանով, բարձր բեմով և երկու լայն պատուհաններով: Մուտքը հարավային ճակատից է, որտեղ բացված են նաև երկու լայն պատուհաններ: Բարավորին զետեղված է շինարարական արձանագրություն: Երկկենտրոն թաղը ամրացված է սրբատաշ կամարներով՝ նստած հյուսիսային և հարավային պատերի որմնամույթերին:

Մանրամասն...
Խաչքար " Ս. Աստվածածին "
Խաչքար " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարն ագուցված է եկեղեցու հյուսիսային պատին, ավանդատան կողքին, մկրտության ավազանի ձախ կողմում: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, բուսական, երկրաչափական և հյուսքեն զարդաքանդակներով: Աջ կողմը սվաղված է:

Մանրամասն...
Վանական համալիր " Պտկես բերք "
Վանական համալիր " Պտկես բերք " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   13-19-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է կոնաձև, անտառապատ բլրի գագաթին: Համալիրի կենտրոնում միանավ բազիլիկ եկեղեցին է կիսաշրջան խորանով: Գտնվում է կիսավեր վիճակում: Եկեղեցու միակ՝ արևմտյան մուտքի դիմաց ուրվագծվում է երբեմնի գավթի ուղղանկյուն հատակագիծը: Այս ամենը ներփակված է եղել շրջապարսպով, որի հետքերը երևում են հատվածաբար, առավել հստակ եկեղեցու արևմտյան կողմում:

Մանրամասն...
Խաչքար " Պտկես բերք "
Խաչքար " Պտկես բերք " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը գտնվում է եկեղեցու խորանում՝ խրված է հողի մեջ: Երևում է միայն վերնամասը: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի վերին մասում կան երկու խորաքանդակ փոքր խաչեր:

Մանրամասն...
Խաչքար " Պտկես բերք "
Խաչքար " Պտկես բերք " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը գտնվում է եկեղեցու հյուսիսային պատի մոտ, հենված է ծառին: Բավական գեղեցկահյուս խաչքար է: Աչքի է ընկնում երեք խաչերի բարձրաքանդակներով, հյուսքեն և բուսական զարդանախշերով:

Մանրամասն...
Գերեզմանոց " Պտկես բերք "
Գերեզմանոց " Պտկես բերք " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   13-17-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է եկեղեցու հյուսիսային կողմում: Երբեմնի գերեզմանոցից պահպանվել են երկու տասնյակ տապանաքարեր և մի քանի խաչքարեր, որոնք անարձանագիր են:

Մանրամասն...
Գյուղատեղի " Շինատեղ "
Գյուղատեղի " Շինատեղ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   11-17-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է սակավաջուր գետակի թեքադիր լանջին: Բավականին մեծ գյուղատեղի է, որի շինությունների երևացող հետքերը փռված են ավելի քան 3հա տարածքում: Ներկայումս տարածքը ծառերով ու թփուտներով ընդհատվող խոտհարք է, ուր պատերի փլատակները նկատվում են միայն միմյանցից որոշակի հեռավորության վրա գտնվող ծառապատ կղզյակներում: Մյուս հատվածներում խոտածածկույթը ամբողջովին պատել է քարակերտ շինությունների հետքերը:

Մանրամասն...
Խաչքար " Շինատեղ "
Խաչքար " Շինատեղ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   14-15-րդ դարեր

Խաչքարը ընկած է գյուղատեղիի ստորին մասում: Վերնամասը բացակայում է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով: Ստորին մասում կա հողմահարված արձանագրություն:

Մանրամասն...
Գերեզմանոց " Շինատեղ "
Գերեզմանոց " Շինատեղ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   11-17-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է երբեմնի գյուղի վերնամասում: Բաղկացած է հիմնականում հարթ, պարզ, անմշակ սալատապաններից: Գերեզմանոցում պահպանվել են մի քանի խաչքարերի բեկորներ և մեկ գետնին ընկած մեծ խաչքար, որոնք կարելի է թվագրել 11-17-րդ դարերով: Նկատվում է նաև պատաշարի մի փոքր հատված, ինչը, ենթադրաբար, կարելի է վերագրել եկեղեցու ավերակներին:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը