Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գյուղատեղի
Գյուղատեղի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դար

Հուշարձանը գտնվում է Պառավաձորի վանքից հյուսիս՝ անտառապատ, թեքադիր լանջի վրա: Նախկինում շրջապատված է եղել պարսպով: Տարածքում պահպանվում են տների և այլ շինությունների հիմքերը, որոնց թիվն անցնում է երկու տասնյակը:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Սուրբեն դուզ>>
Գյուղատեղի <<Սուրբեն դուզ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չափար գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դդ

Հուշարձանի տարածքում առատ են վիմագիր արձանագրությունները, որոնց մեծ մասը դժվար ընթեռնելի է: Գերեզմանոցում առկա խաչքար - հուշակոթողների թիվն անցնում է երկու տասնյակից: Գյուղի կենտրոնում՝ բլրի վրա, տեղադրված են երկու միմյանց կից միանավ եկեղեցիներ, որոնք ավերված են:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Էրկան լենջ>>
Գյուղատեղի <<Էրկան լենջ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մատաղիս գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դար

Գյուղատեղին գտնվում է անտառի մեջ: Զբաղեցնում է մոտ 2.5 հա տարածք: Պահպանվում են տների հիմքերը:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Գետավան>>
Գյուղատեղի <<Գետավան>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   Միջնադար

Հուշարձանը զբաղեցնում է շուրջ 5 հա տարածք: Տեղադրված է լեռան անտառապատ լանջին: Ավերված գյուղատեղիից պահպանվում են տների հիմքերը:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Պիծի շինատեղ>>
Գյուղատեղի <<Պիծի շինատեղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   Միջնադար

Հուշարձանը գտնվում է անտառապատ տարածքում: Տեղում պահպանվում են որոշ տների հիմքերը:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Բրաթա հող>>
Գյուղատեղի <<Բրաթա հող>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չլդրան գյուղ
Ժամանակը՝   11-12-րդ դդ

Հուշարձանը տեղադրված է գյուղից 3 կմ հարավ-արևելյան բլրի վրա: Ամբողջովին ավերված է՝ պահպանվել են միայն տներ փլատակները:

Մանրամասն...
Գյուղատեղի  <<Կիչան>>
Գյուղատեղի <<Կիչան>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կիչան գյուղ
Ժամանակը՝   12-17-րդ դդ

Գյուղատեղին զբաղեցնում է 6 հա տարածք: Պահպանվել են տների հիմքերը: Գյուղատեղիի վերնամասում գտնվում է գերեզմանոցը և եկեղեցին:

Մանրամասն...
Գյուղատեղի <<Անապատ>>
Գյուղատեղի <<Անապատ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Քոլատակ գյուղ
Ժամանակը՝   7-13-րդ դդ

Հուշարձանի տարածքում պահպանվում են որոշ շինությունների հետքեր: Զբաղեցնում է մոտ 1.5 հա տարածք: Գյուղատեղիի վերջավորությամբ կան որոշ խաչքարեր:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը