Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գերեզմանոց " Փահլուլ "
Գերեզմանոց " Փահլուլ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնածախ ( Լեռնավան ) գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դարեր

Գտնվում է նախկին Փահլուլ գյուղի արևելյան եզրին: Աչքի է ընկնում երկու մեծադիր խաչքարերով: Տարածքում նկատելի են ինչ-որ շինության հետքեր՝ ըստ էության մատուռի:

Մանրամասն...
Գերեզմանոց " Փահլուլ "
Գերեզմանոց " Փահլուլ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնածախ ( Լեռնավան ) գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Գտնվում է Փահլուլ գյուղատեղիից մոտ 300մ արևելք: Աչքի է ընկնում մեծադիր տապանաքարերով, հիմնականում անարձանագիր և երկու խաչքարերով, որոնցից մեկը պարունակում է արձանագրություն:

Մանրամասն...
Գերեզմանոց " Փահլուլ "
Գերեզմանոց " Փահլուլ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնածախ ( Լեռնավան ) գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Ժամանակակից գերեզմանոց է, վերաբերում է 20-րդ դարին: Զբաղեցնում է մոտ 1 հա տարածք: Որոշ տապանաքարեր վերաբերում են 20-րդ դարի սկզբներին:

Մանրամասն...
Գերեզմանոց " Հին Խրամորթ "
Գերեզմանոց " Հին Խրամորթ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խրամորթ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը տարածվում է եկեղեցու արևելյան, հարավային և արևմտյան հատվածներում: Տապանաքարերը՝ ըստ դրանց վրա զետեղված արձանագրությունների, վերաբերում են 19-րդ դարին:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ջուխտակ եղցի "
Գերեզմանոց " Ջուխտակ եղցի " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնձրիստան գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Գերեզմանոցը տարածվում է " Ջուխտակ եղցի " կոչված եկեղեցու արևմտյան հատվածում, զբաղեցնում է փոքր տարածք: Տապանաքարերը կոպտատաշ են կամ անմշակ, արձանագրություններ չեն պարունակում:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնձրիստան գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գերեզմանոցը զբաղեցնում է շուրջ 1հա տարածք: Այստեղ են ամփոփված գյուղի բնակչության նախնիները, մելիքական ծագմամբ անհատներ, ինչպես նաև 19-րդ դարի կեսերի նշանավոր քյոխվաներից մեկը:

Մանրամասն...
Գերեզմանոց " Վաքա "
Գերեզմանոց " Վաքա " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ծաղկաշատ գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է անտառապատ վայրում, զբաղեցնում է 0.5 հա տարածք, հիմնականում վերաբերում է 9-13-րդ դարերին: Կենտրոնում գտնվող մատուռը ավերված է, գերեզմանոցում կան բազմաթիվ տապանաքարեր և խաչքարեր, որոնք գտնվում են հողի տակ:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Նախիջևանիկ գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Գտնվում է հյուսիս-արևմուտք տեղանքում: Զբաղեցնում է մոտ 0.2 հա տարածք: Տապանաքարերը նմշակ կամ կիսամշակ են: Արձանագրություններ չեն պարունակում:

Մանրամասն...
Գերեզմանոց " Փիրումյանների "
Գերեզմանոց " Փիրումյանների " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Նախիջևանիկ գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Վերաբերում է 19-20-րդ դարերին: Տապանաքարերը հղկված են, պարունակում են ուշագրավ զարդաքանդակներ և արձանագրություններ, մասնավորապես Փիրումովների մասին:

Մանրամասն...
Գերեզմանոց " Օխտը եղցի "
Գերեզմանոց " Օխտը եղցի " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Գերեզմանոցը խաչքարերով է, զբաղեցնում է 2500մ տարածք, ունի քառակուսի հատակագիծ: Բացի խաչքարերից այնտեղ պահպանվել են նաև մատուռի ավերակները:

Մանրամասն...
Գերեզմանոց " Խրավանդ "
Գերեզմանոց " Խրավանդ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Գերեզմանոցը զբաղեցնում է մոտ 800 քառ. մ տարածք, որտեղ զգալի տեղ են գրավում խաչքարերը: Այն տեղաբաշխված է եկեղեցուց 30-40մ դեպի հյուսիս-արևմուտք: Տապանաքարերը հիմնականում կրաքարից են տարբեր գույների:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ամենափրկիչ "
Գերեզմանոց " Ամենափրկիչ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   9-15-րդ դարեր

Գերեզմանոցը զբաղեցնում է հյուսիս-արևելյան հատվածը, աչքի է ընկնում տարաբնույթ տապանաքարերով՝ անարձանագիր, սալատապաններով, անմշակ կամ կիսամշակ քարերով, որոնք բոլորն ել կրաքարերից են, հիմնականում՝ մոխրագույն:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ջրաղացներ գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է Ս. Վանես եկեղեցու շրջակայքում, մոտ 1հա տարածության վրա: Տապանաքարերը աչքի են ընկնում իրենց մեծությամբ, զարդանախշերով, մեծադիր խաչի բարձրաքանդակներով:

Մանրամասն...
Գերեզմանոց " Հունոտ "
Գերեզմանոց " Հունոտ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մխիթարաշեն գյուղ
Ժամանակը՝   18-20-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է " Հունոտ " գյուղատեղիից հյուսիս, թեքադիր տեղանքում: Տապանաքարերը հիմնականում տեղական կրաքարից են՝ արտաքուստ սպիտակ, մոխրագույն: Դրանք ըստ արձանագրությունների վերաբերում են 19-րդ դարին: Որոշ հուշակոթողներ պարունակում են ուշագրավ բուսական ու կենցաղային բնույթի զարդաքանդակներ:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Սարուշեն գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է Ամենափրկիչ եկեղեցու շրջակայքում զբաղեցնում է մոտ 1 հա տարածք: Տապանաքարերը վերաբերում են 19-րդ և 20-րդ դ. սկզբին:

Մանրամասն...
Գերեզմանոց " Փիրջամալ "
Գերեզմանոց " Փիրջամալ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Վարդաձոր գյուղ
Ժամանակը՝   12-19-րդ դարեր

Գտնվում է բարձրադիր վայրում, մի կիսահարթ սարավանդի վրա: Վերաբերում է 12-19-րդ դարերին: Տապանաքարերը հիմնականում կրաքարից են, արտաքուստ՝ մոխրագույն: Կան ուշագրավ երկուական խաչքարեր և տապանաքարեր:

Մանրամասն...
Գերեզմանոց " Քյաթուկ "
Գերեզմանոց " Քյաթուկ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Քյաթուկ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գերեզմանոցը տարածվում է գյուղից հարավ-արևելք, ամենաբարձրադիր տեղավայրում: Տարածքում գյուղի գլխավոր սրբատեղին է՝ կրաքարային միջին բարձրության ժայռ, որ սրբացվել էր նախնյաց կողմից: Տապանաքարերը կրաքարից են, արտաքուստ՝ մոխրագույն: Գերեզմանատան մեջ միակ ուղղահայաց տապանաքարը՝ 2մ բարձրությամբ, սպիտակ, կարծր կրաքարից է՝ զարդաքանդակներով:

Մանրամասն...
Գերեզմանոց " Վաղվան "
Գերեզմանոց " Վաղվան " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնապատ գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Գտնվում է " Վաղվան " գյուղատեղիից 0.5 կմ հարավ - արևմուտք, անտառապատ վայրում: Այն փաստորեն պատկանում էր Վաղվան գյուղին, որը դերևս 1667 թ. պատմական տվյալներով բնակեցված էր: Գերեզմանոցի մի զգալի մասը հերկվել է խորհրդային ժամանակներում ու ոչնչացվել: Պահպանվող հատվածում ուշագրավ են մի քանի պարզատիպ խաչքարեր: Տապանաքարերը հիմնականում կոպտատաշ են և արձանագրություններ չեն պարունակում: Գերեզմանոցը բնորոշ է 12-17-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց " Կայծակ տված "
Գերեզմանոց " Կայծակ տված " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնապատ գյուղ
Ժամանակը՝   9-18-րդ դարեր

Գտնվում է " Վերին Ղլիջբաղ " գյուղատեղիից հարավ, բարձրադիր հրվանդանատիպ անտառապատ վայրում: Նախկին Վերին Ղլիջբաղ գյուղի հնագույն գերեզմանոց է, որը վերաբերում է 15-18-րդ դարերին: Տապանաքարերը հիմնականում անմշակ են, կոպտատաշ: Ուշագրավ են պահպանված երկու պարզատիպ խաչքարերը, ինչպես նաև՝ մեկ կոտրված տապանաքար պատկերաքանդակներով ու արձանագրությամբ:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Նորագյուղ գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Գտնվում է գյուղից 2.5կմ հյուսիս-արևմուտք, Վերին Նորագյուղ (Երեշեն) գյուղատեղիի արևելակողմում: Բաղկացած է երկու մասից: Առաջինը, որ համեմատաբար փոքր տարածք է զբաղեցնում (շուրջ 0.5հա), տեղադրված է գյուղատեղիի հյուսիս-արևելյան եզրամասում՝ շրջափակված ծառերով, թփուտներով, իսկ երկրորդը՝ հարավ-արևելյան կողմում՝ թթենու այգուն կից (0.7հա): Տապանաքարերը ուղղանկյուն են, կան նաև ուղղահայաց հուշակոթողներ և սալատապաններ, որոնք արձանագիր են և վերաբերում են 19-20-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Սարդարաշեն գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Գտնվում է գյուղի հյուսիսային եզրին: Բնորոշ է 19-20-րդ դարերին: Բացի ուշ ժամանակաշրջանին վերաբերվող տապանաքարերից, այստեղ ուշագրավ են նաև առանձին խաչքարեր բնորոշ 12-13-րդ դդ.: Դրանք, թեև արձանագրություններ չեն պարունակում, բայց իրենց պատկերաքանդակներով պատկերացում են տալիս երկրամասի տվյալ հատվածի նիստ ու կացի, կենցաղի, զբաղմունքների ու պաշտամունքի մասին: Պատմական գերեզմանատանը կից տարածվում է գործող գերեզմանոցը:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ջլղավար "
Գերեզմանոց " Ջլղավար " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Քռասնի գյուղ
Ժամանակը՝   15-17-րդ դարեր

Գտնվում է գյուղից արևելք, "Բովուրխանի տակ" կոչված հանդամասի եզրին, անտառապատ վայրում: Երիտասարդ անտառը գրեթե հիմնովին ծածկել է գերեզմանոցը, որտեղ երևում են առանձին տապանաքարեր ու դրանց հատվածներ: Երևացող տապանաքարերը հիմնականում պարզ են, անմշակ, բայց նկատվում են նաև մշակված սալատապանների եզրամասեր: Տապանաքարերի հիմնական երևացող հատվածից հարավ-արևելք կարելի է ուրվագծել պատերի հետքեր (մի գուցե երբեմնի գյուղատեղիի հետքերը): Գերեզմանոցից հայտնաբերված 12-13 րդ դդ. բնորոշ մի խաչքարի բեկոր տեղացիները տեղադրել են դաշտամիջում, առանձնացված ծառի տակ, հիմնական հատվածից մի փոքր արևմուտք:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ավետարանոց գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը հնագույն շրջանի գերեզմանոց է, որի տապանաքարերը գիր չունեն, շատերը խրվել են հողի մեջ և չեն նշմարվում:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ավետարանոց գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Հուշարձանի վերաբերյալ ստույգ պատմական տեղեկություններ հայտնի չեն: Հայտնի է որ, Մանասբեկանց հանգիստները հենց Մելիք Շահնազարյանների տոհմական հանգստարանն է, որը չարամիտների կողմից ավերվել ու կործանման եզրին են հասցրել:

Մանրամասն...
Գերեզմանոց " Մեծ Խմհատ "
Գերեզմանոց " Մեծ Խմհատ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Այգեստան գյուղ
Ժամանակը՝   13-14-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է բարձրադիր տեղանքում՝ շրջապատված անտառով, զբաղեցնում է մոտ 1հա տարածք: Գերեզմանաքարերի մեջ հանդիպում են խաչքարի բեկորներ, տապանաքարեր, որոնց վիմագրերը քայքայված են, ջարդոտված՝ բնորոշ են 13-14-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Այգեստան գյուղ
Ժամանակը՝   միջնադար

Գտնվում է բարձրադիր վայրում՝ շրջապատված գեղատեսիլ անտառներով: Զբաղեցնում է մոտ 1հա տարածք: Սեփականաշնորհման ժամանակ գերեզմանատան մի մասը հատկացվել է բնակչությանը, հողը մշակելու ժամանակ ավերվել է հուշարձանի մեծ մասը: Կան անմշակ և հղկված տապանաքարեր, որոնց վրա նշմարվում են արձանագրության հետքեր:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Դաշուշեն գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է գյուղը տանող ճանապարհի ձախ կողմում: Այժմ չի օգտագործվում: Վերջին տապանաքարը թվագրված է 1934թ.: Գերեզմանոցը բարձիթողի վիճակում է, ցանկապատված չէ: Տապանաքարերի մի մասը ջարդված են, իսկ ընդհանուր առմամբ գերեզմանոցը ունի բավարար պահպանվածություն:

Մանրամասն...
Գերեզմանոց " Վերին Ղլիջբաղ "
Գերեզմանոց " Վերին Ղլիջբաղ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնապատ գյուղ
Ժամանակը՝   18-20-րդ դարեր

Գերեզմանոցը բաժանվում է առանձին հատվածների: Առկա են սալաքարային, անմշակ, կոպտատաշ և սրբատաշ տապանաքարեր, որոնք վկայում են, որ թաղումներ կատարվել են տարբեր ժամանակահատվածներում:

Մանրամասն...
Գերեզմանոց " Երեշեն "
Գերեզմանոց " Երեշեն " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնապատ գյուղ
Ժամանակը՝   9-20-րդ դարեր

Գերեզմանոցը գործում է 9-րդ դարից: Թաղումներ կատարվել են ընդհուպ մինչև 20-րդ դ. կեսերը: Զբաղեցնում է շուրջ 1հա տարածք:

Մանրամասն...
Գերեզմանոց " Նահատակ "
Գերեզմանոց " Նահատակ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնապատ գյուղ
Ժամանակը՝   14-17-րդ դարեր

Գերեզմանոցը զբաղեցնում է շուրջ 0.2հա տարածք, բաղկացած է գեղեցկազարդ տապանաքարերից ու խաչքարերից, ինչպես նաև մի եկեղեցուց:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը