Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Հուշարձանի վերնամասը ձվաձև է: Ունի 8-10մ բարձրություն և 9-10մ տրամագիծ՝ գագաթնամասում: Որոշ հատվածներում նկատվում են դամբանաքարեր:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Դամբանաբլուրն ունի երկարավուն տեսք: Վերնամասը թեքությամբ քանդված է: Տարածքը ողորկ է: Հյուսիսային և արևելյան հատվածներում՝ բլրի վրա ծառաթփեր են:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Հուշարձանը գտնվում է դամբարանադաշտի արևմտյան կողմում: Տարածքը գագաթնամասում հարթ է, դամբանաքարերը, որոնք տվյալ վայրում ողորկ, ջրային գոյացումների հետևանք են, արտաքուստ նկատելի չեն:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Հուշարձանի կենտրոնական մասը քանդված-ավերված է: Դամբարանն իրականում ունի բավականին մեծ չափեր: Նկատելի են գետաքարեր: Բարձրությունն անհամեմատ փոքր է՝ 1-3մ:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Դամբանաբլուրն արտաքուստ ունի կլորավուն տեսք: Վերնամասը թեքությամբ քանդված է: Տեղ-տեղ նկատվում են քարեր և թփուտներ: Տեղադրված է դամբարանադաշտի հյուսիսային կողմում:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Հուշարձանն ունի ավելի քան 5մ բարձրություն: Տրամագիծը՝ գագաթնամասում շուրջ 25մ է: Տարածքը հարթ է, գետաքարերը նկատելի չեն:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Դամբանաբլուրն արտաքուստ ունի ողորկ, ձվաձև տեսք: Տեղ-տեղ նկատելի են տեղահանված քարեր:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Դամբանաբլուրը տեղադրված է դամբարանադաշտի հարավ-արևմտյան հատվածում, նախկին տնամերձի մոտ: Բլրի հարավային կողմը ցանկապատված է, առանձնացված բնակավայրի բնակեցված հատվածից: Հյուսիս-արևմտյան կողմում կան որոշակի քանդումներ:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Դամբանաբլրի վերնամասը հարթ է, մասնակիորեն հարթեցված: Ունի անհամեմատ մեծ չափեր, մինչև 30մ լայնություն: Բլուրը հողհարթեցման հետևանքով կորցրել է իր երբեմնի տեսքը, սակայն բուն դամբարանը չի վնասվել:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Դամբանաբլրի վերնամասում գետաքարերը նկատելի են: Շրջակա տարածքի համեմատ բարձրությունը շոշափելի չէ: Գագաթնամասում տրամագիծը 8մ է: Տարածքը հիմնականում ողորկ է, արտաքուստ՝ ձվաձև:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Հուշարձանը ներսից փլված է՝ բաժանված երկու մասի, որն արտաքուստ, հատկապես հարավային և արևմտյան կողմերից նկատելի չեն: Հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում քարերը տեղահանված են: Գտնվում է դամբարանադաշտի հյուսիս-արևելյան եզրամասում:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Դամբանաբլրի գագաթնամասում տրամագիծը շուրջ 15մ է: Արցախյան պատերազմի ժամանակ այն ծառայել է որպես պաշտպանական հենակետ: Հուշարձանն աչքի չի ընկնում մեծ բարձրությամբ: Քարեր չեն նկատվում:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Դամբանաբլուրը ընդգրկուն է, գագաթնամասում՝ 28-30մ տրամագծով: Որոշ հատվածներում կան քանդումներ և տեղահանված քարեր:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Հուշարձանի եզրամասերում նկատվում են գետաքարեր: Դամբանաբլուրը աչքի չի ընկնում տիպիկ արտահայտված բարձրությամբ, բայց ունի բավականին լայն ու հարթ, շուրջ 20-22մ երկարության տրամագիծ: Գտնվում է դամբարանադաշտի արևելյան հատվածում:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Հուշարձանն ունի ոչ մեծ բարձրություն և տրամագիծ: Արտաքնապես խիստ նման է մոտակա մյուս դամբանաբլուրներին:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Հուշարձանը ներքուստ մեծապես ավերակված է: Դամբանաբլրի ուղիղ կենտրոնում տեղադրվել է բետոնե սյուն: Քարերը տեղահանված են և նկատելի չեն:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Հուշարձանն արտաքուստ ունի սուր, ձվաձև տեսք: Հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում կան ծառաթփեր: Որոշ վայրերում գետաքարերը նկատելի են: Հարավային կողմից դամբանաբլուրը թեքադիր է՝ շուրջ 4մ բարձրությամբ, ի տարբերություն հյուսիսային կողմին, որի բարձրությունը կազմում է 7-8մ.:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Հուշարձանը արևմտյան կողմից կարծես թե բաժանվում է երկու մասի՝ երկու առանձին բլուրների: Իրականում այն ներքուստ փորվել է՝ բաժանվելով երկու մասի: Դամբանախցերը վնասված չեն:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Հուշարձանը ներքուստ ավերված է: Այն քանդվել է Արցախյան պատերազմի ժամանակ: Տարածքում կան գետաքարեր: Չի բացառվում դամբանախցի մասամբ կամ ամբողջական ավերումը:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Դամբարանաբլրի վերնամասը փլված է՝ հարթեցված: 3-7մ բարձրությամբ, գագաթնամասում՝ շուրջ 25մ տրամագծով այս ուշագրավ հնագիտական հուշարձանի վրա, հատկապես քանդված-վնասված հատվածում կան գետաքարեր:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Հուշարձանը գտնվում է Ֆիզուլի բնակավայրից մոտ 1,5կմ արևմուտք: Ղաջար ( Վազգենաշեն ) տանող ճանապարհի աջակողմյան բարձրունքում գտնվող դամբանաբլուրը աչքի է ընկնում ընդգծված դիրքով, որի հարավային կողմը ջրատարի անցկացման պատճառով վնասված է, քանդված: Հյուսիսային հատվածը անխաթար է, նկատելի են դամբանաքարեր:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Հուշարձանի եզրամասերը որոշակիորեն քանդված-վնասված են: Գագաթնամասը սրաձև է: Ունի ավելի քան 7մ բարձրություն: Դամբանաքարերը փորված լիցքում նկատելի չեն:

Մանրամասն...
Դամբարանաբլուր
Դամբարանաբլուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Հուշարձանի վերնամասը հարթեցված է, որի վրա ամրացված են բետոնե սյուներ: Դամբանաբլուրը գտնվում է առանձնացված վայրում, բուն դամբարանադաշտից արևելք, թեքության վրա՝ դեպի ծանծաղուտ-լճակները:

Մանրամասն...
Եկեղեցի " Ամենափրկիչ "
Եկեղեցի " Ամենափրկիչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հին Թաղեր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Միանավ բազիլիկը կառուցված է տեղական անմշակ ու կոպտատաշ կրաքարով: Միակ մուտքը բացվում է արևմտյան կողմից: Արևելյան կողմից բացվում է 1, հարավային կողմից՝ 2, արևմտյան կողմից՝ 1 պատուհաններ: Ծածկը թիթեղաշեն է, տանիքը՝ թաղակապ: Ներքուստ և մուտքի աջ կողմում կան մեկ տասնյակ խաչքարեր: Բեմի վրա տեղադրված է մոխրագույն բազալտից կերտված ժամանակակից խաչքար:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հին Թաղեր գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Հուշարձանը կրաքարից է, արտաքուստ մոխրագույն: Տապանաքարի ձախ հատվածում մեծադիր խաչի բարձրաքանդակն է, իսկ աջ մասում՝ մարդկային, կենցաղային պատկերներ:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հին Թաղեր գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1654թ.

Խաչքարը կերտված է կրաքարից: Պահպանվել է նրա վերնամասը: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, վերին մասում՝ չորս փոքր խաչեր: Ունեցել է արձանագրություն, որը մեծամասամբ չի պահպանվել:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հին Թաղեր գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Խաչքարը դրված է խորանի աջ կողմում: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի վերին աջ և ձախ հատվածներում ծաղկային շրջանակներ, խոյաեղջյուր դրվագազարդումներ:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հին Թաղեր գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է եկեղեցու մուտքի աջ կողմում: Պահպանվել է խաչքարի ստորին մասը: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հին Թաղեր գյուղ
Ժամանակը՝   15-16-րդ դարեր

Հուշարձանը տեղադրված է խորանի ձախ պատին: Աջ մասը կոտրված է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով և տարբեր զարդանախշերով: Մեծադիր խաչի ստորին մասում և վերևի աջ մասում կան փոքր խաչերի քանդակներ:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հին Թաղեր գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Հուշարձանն ունի փոքր չափեր: Ձախ հատվածը կոտրված է: Պարզատիպ է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը