Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի " Մաչի շեն "
Եկեղեցի " Մաչի շեն " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խաչեն գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար, 1245թ.

Եկեղեցին կառուցվել է կրաքարից, հրաբխային և տարբեր գույների, նույնիսկ բուն տարածքում եզակի քարերից: Օգտագործված են նաև տուֆաքարեր: Տանիքը չի պահպանվել: Մուտքը արևմուտքից է: Միակ պատուհանը բացվում էր արևելքից: Եկեղեցու վրա ագուցված են մեկ տասնյակ խաչքարեր: Եկեղեցու մոտ կան մի քանի խաչքարեր, որոնք ծառայել են որպես տապանաքարեր:

Մանրամասն...
Եկեղեցի " Վարդապետին խութ "
Եկեղեցի " Վարդապետին խութ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խանցք գյուղ
Ժամանակը՝   11-12-րդ դար

Եկեղեցին գտնվում է ավերակված վիճակում, երևում են պատերի հետքերը, եղել է ոչ մեծ չափերի, կառուցվել է տեղական կոպտատաշ քարից, հավանաբար պատկանում է 11-12-րդ դարերին:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Հովհաննես "
Եկեղեցի " Ս. Հովհաննես " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խանցք գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում, տանիքը թաղակապ է, կառուցված է կոպտատաշ քարով, մուտքը և եզրամասերը սրբատաշ են: Մուտքը արևմտյան կողմից է, հավանաբար կառուցվել է 13-րդ դարում:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Ստեփանոս ''
Եկեղեցի " Ս. Ստեփանոս '' ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խանցք գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1673թ.

Եկեղեցին կառուցվել է տեղական կրաքարից, կամարները և եզրամասերը սրբատաշ քարից են, Աղոթասրահը արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջան աբսիդով և ուղղանկյուն ավանդատներով: Եկեղեցին միանավ բազիլիկա է: Արևմտյան ճակատին կա ագուցված խաչքար, իսկ հարավային պատին արձանագիր քար է:

Մանրամասն...
եկեղեցի " Ս. Աստվածածին "
եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնածախ ( Լեռնավան ) գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Եկեղեցին միանավ բազիլիկա է՝ վերանորոգված է 2005թ.: Նախկինում եղել է գրչության կենտրոններից մեկը տարածաշրջանում: Կառուցվել է հիմնականում կրաքարով: Վերանորոգման ժամանակ օգտագործվել են այլ գույների քարեր: Ներկայումս գործող է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ջուխտակ եղցի "
Եկեղեցի " Ջուխտակ եղցի " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնձրիստան գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է բարձունքում, կիսավեր է, արևելյան և արևմտյան պատերը կիսով չափ փլված են, թաղակապ տանիքի զգալի մասը չի պահպանվել և փլուզման վտանգի տակ է: Բեմը պայտաձև է, ներսում կա մեկ խաչքար:

Մանրամասն...
Եկեղեցի " Վաքա "
Եկեղեցի " Վաքա " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ծաղկաշատ գյուղ
Ժամանակը՝   11-12-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է գերեզմանոցի աջ հատվածում, ոչ մեծ չափերի է: Ավերակված վիճակում է, պահպանվել է միայն խորանի սեղանը, որը կիսամշակ քարով է՝ առանց զարդաքանդակների: Պատկանում է 11-12-րդ դարերին:

Մանրամասն...
Եկեղեցի
Եկեղեցի ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ծաղկաշատ գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Եկեղեցին գտնվում է բլրի գագաթին, մեծ մասամբ ավերակված է: Որպես շինաքար օգտագործվել է կրաքարը: Մուտքը արևմտյան կողմից է: Տանիքը եղել է թաղակապ, որը չի պահպանվել: Ըստ տեղում կատարած ուսումնասիրությունների եկեղեցին պատկանում է 12-13-րդ դարերին:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մոշխմհատ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը միանավ բազիլիկա է: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է կոպտատաշ, մուտքի և պատուհանների եզչամասերը՝ սրբատաշ կրաքարով: Ունի չորս պատուհան, որոնք բացվում են արևելյան, արևմտյան և հարավային կողմերից:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մադաթաշեն գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Գտնվում է գյուղի կենտրոնում: Ծածկը փլված է: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է տեղական սպիտակ կրաքարով: Միակ մուտքի, որ բացվում է արևմուտքից և պատուհանների ( հարավային կողմից՝ 3, արևելյան կողմից՝ 3, արևմտայն կողմից՝ 1 ) շրջանակները սրբատաշ են: Սողանքի հետևանքով, որ առաջացել է հուշարձանի մոտ խորհրդային ժամանակներում ՀՄՊԶ հուշարձան կառուցելու պատճառով, եկեղեցու պատերը արևմուտքից և արևելքից ճեղքվել են:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Շոշ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1918թ.

Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է տեղական սպիտակ կրաքարերով: Մուտքը բացվում է հարավային պատից: Միանավ բազիլիկա է, ներքուստ՝ թաղակապ: Ծածկը կղմինդրապատ է: Խորանը՝ երկկողմանի ավանդատներով պահպանվել է: Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ:

Մանրամասն...
Եկեղեցի " Բուդուռու "
Եկեղեցի " Բուդուռու " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Շոշ գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դարեր

Եկեղեցին գտնվում է ավերակված վիճակում: Պատերը պահպանվել են մինչև 1մ բարձրությամբ: Եղել է միանավ բազիլիկա: Հավանաբար ունեցել է գավիթ և կից շինություններ: Տանիքը եղել է թաղակապ, ծածկը՝ ինչպես վկայում են տեղում պահպանվող կղմինդրի մնացորդները, եղել է կղմինդրապատ:

Մանրամասն...
Եկեղեցի " Խրավանդ "
Եկեղեցի " Խրավանդ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Կառուցված է խառը քարերով: Որպես շինանյութ պատերի մեջ օգտագործված են մի շարք խաչքարեր: Ներկայումս պահպանվել է կիսավեր վիճակում: Մուտքը արևմուտքից է՝ 1x1, 3մ չափերի: Պատի հաստությունը 80սմ է: Ունեցել է փոքրիկ բեմ, որը ներկայումս պահպանվել է 1.1մ բարձրությամբ:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Վանես "
Եկեղեցի " Ս. Վանես " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ջրաղացներ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարից, ծածկը թաղակապ, գտնվում է կիսավեր վիճակում: Մուտքը արևմուտքից է, պատերի մեջ ագուցված են խաչքարեր:

Մանրամասն...
Եկեղեցի " Ամենափրկիչ "
Եկեղեցի " Ամենափրկիչ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Սարուշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը կառուցված է տեղական սրբատաշ և անմշակ քարերով: Միանավ բազիլիկ է, թաղակապ դահլիճ հորինվածքով: Եկեղեցու հյուսիսային ավանդատան բարավորը պարունակում է պատկերաքանդակներ, իսկ հարավայինը՝ մեծադիր խաչի բարձրաքանդակ:

Մանրամասն...
Եկեղեցի " Փիրումաշեն "
Եկեղեցի " Փիրումաշեն " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Սարուշեն գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Եկեղեցին ընդարձակ դահլիճ է՝ միանավ բազիլիկա՝ հաստ պատերով, բարձր որմնախորշերով, գեղեցիկ բեմով, գլանաձև թաղով, խորաններով՝ ծածկված երկթեք տանիքով: Կառուցված է կրաքարով:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Գևորգ "
Եկեղեցի " Ս. Գևորգ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Սառնաղբյուր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1875թ.

Եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում: Կառուցված է դեղնավուն սպիտակ կրաքարից, մուտքի լուսամուտների շրջանակներն ու բարավորը՝ սրբատաշ են: Պարունակում է արձանագրություն:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Վարդաձոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը բնորոշ է ուշ շրջանի նմանատիպ շինություններին: Ունի ուղղանկյուն հատակագիծ, թաղակապ է, տանիքի վերնամասը (հյուսիսային հատվածը) վնասված է: Միանավ բազիլիկա է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Վարազաբուն գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Եկեղեցին միանավ բազիլիկա է, որոշ հատվածներ վնասված են: Կառուցված է կիսամշակ, կոպտատաշ, իսկ առանձին հատվածներ՝ սրբատաշ քարերով:

Մանրամասն...
Եկեղեցի " Տիգրանակերտ "
Եկեղեցի " Տիգրանակերտ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Տիգրանակերտ տեղավայր
Ժամանակը՝   6-7-րդ դարեր

Նորահայտ հուշարձան է, պատերը պահպանվել են մինչև 1.5մ բարձրությամբ: Ունի 4 մուտք, որոնք բացվում են մեկը՝ արևմտյան, երկուական հյուսիսային և հարավային կողմերից: Տաճար-եկեղեցու ներսում պահպանվել են մի շարք նորահայտ հուշակոթողներ (խոյակ, խարիսխ և այլն):

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Քյաթուկ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ, նմանատիպ 19-րդ և 20-րդ դարերի սկզբների հուշարձաններին: Կրաքարից է, ներքուստ՝ սվաղված: Ծածկը եղել է փայտաշեն: Մուտքը հարավային կողմից է, պատուհանները բացվում են հարավային և արևելյան կողմերից: Խորհրդային ժամանակներում հուշարձանը վերափոխվել է ակումբի, ներկայումս չի գործում:

Մանրամասն...
Եկեղեցի " Կուսանաց անապատ "
Եկեղեցի " Կուսանաց անապատ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ավետարանոց գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1616թ.

Այն գտնվում է գյուղի հարավ-արևմտյան կողմում, մի զառիվար հրվանդանի վրա: Այս հուշարձանի արևմտյան կողմից ձգվում է հաստապատ պարիսպ: Անապատի եկեղեցում, դռան ճակատի կամարի վրա եղած արձանագրությունը՝ "Եկեղեցիս Թվ. ՌԿԵ(շինեցավ)" վկայում է, որ այն կառուցվել է 1616 թվականին: Իսկ Սարգիս եպիսկոպոս Ջալալյանցը իր "Ճանապարհորդության" մեջ գրել է, թե տեսել է մի գեղեցկադիր հիշատակարան, ըստ որի եկեղեցին շինել են Գայանե և Հռիփսիմե քույրերը, Տեր Առաքելի աջակցությամբ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս կառույցի ավերակների տեղում հետագայում, Վարանդայի մելիքության սկզբնական շրջանում վերակառուցվել, վերածվել է անապատի և Մելիք Շահնազարյանների տոհմական դամբարանի ու պատմության մեջ հայտնի է նաև Գայանեի վանք անունով: Կուսանաց անապատի եկեղեցին կառուցվել է տեղական գորշ քարից: Հատակագիծը ուղղանկյուն է, ունի 11մ երկարություն, 9մ լայնություն և 7մ բարձրություն: Գավիթը քառանկյուն թաղածածկ շենք է, ունի 6.4մ երկարություն, նույնքան էլ լայնություն: Այն ծառայել է որպես տոհմական դամբարան:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ավետարանոց գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1651թ.

Խոշոր չափերի (27.35 x 15.30մ) այս եկեղեցին գտնվում է Ավետարանոց գյուղի կենտրոնում, ճանապարհից բավականին ցածրադիր տեղանքում: Բարձր, ընդարձակ, երկարավուն թաղակապ, եռանավ բազիլիկա է, կառուցված 1651թ.-ին կոպտատաշ և սրբատաշ քարերով: Ներսից չորս շքեղ սյուները, բեմի երկու կողմում, խորանների մուտքերի վրայի օթյակները և ճարտարապետական այլ հետաքրքիր տարրերն զգալի չափով բարձրացնում են կառուցվածքի ներքին հորինվածքի արտահայտչականությունը: Եկեղեցին ունեցել է բազմաթիվ գրչագրեր, մագաղաթյա ավետարաններ, խաչեր և թանկարժեք մասունքներ՝ ՌՃՀ(1671), ՌՃԺ(1661), ՌՃԹ(1650), ՌՃԸ(1659) թվագրություններով:

Մանրամասն...
Եկեղեցի " Սանա եղցի "
Եկեղեցի " Սանա եղցի " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ավետարանոց գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Գտնվում է Ավետարանոց գյուղից 1.7կմ հարավ, "Փափա դեր" կոչված գյուղատեղիից 0.3կմ արևելք, անտառապատ բլրի գագաթին: Փոքր միանավ եկեղեցի է, ավելի ճիշտ՝ մատուռ, կիսաշրջան խորանով և դեպի վեր նեղացող պատերով: Մատուռը չունի բեմ, չունի նաև մկրտարան: Կառուցված է ճեղքած, անմշակ քարերից կրաշաղախով: Խորանում դրված են երկու խաչքար: Շրջակայքում եղել է գերեզմանոց: Մատուռը, ամենայն հավանականությամբ, այստեղ ճգնող անապատականների աղոթասրահն է եղել:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Գևորգ "
Եկեղեցի " Ս. Գևորգ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Աստղաշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1898թ.

Հուշարձանը կառուցված է երեք կամարների վրա, ունի ուղղանկյուն հատակագիծ (չափերը՝ 17.3 x 8.4մ): Միանավ բազիլիկա է՝ կառուցված 19-րդ դարում: Ներկայումս այն վերանորոգված է: Ծածկը թիթեղապատ է, տանիքը՝ թաղակապ: Միակ մուտքը բացվում է հարավային կողմից: Ունի 5 պատուհան, որոնք բացվում են հարավային, արևելյան և արևմտյան կողմերից: Մուտքից աջ, ագուցված մի քարի վրա արձանագրված է. "1898 ամի 24 օքոստոսին եկաւ Հայրիգն կացաւ այս տեղենց": Եկեղեցու բակում կան երկու ուշագրավ խաչքարեր՝ բնորոշ 16-17-րդ դարերին:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Դաշուշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1843թ.

Հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնում: Ունի ուղղանկյուն հատակագիծ (չափերը 11 x 8մ): Կառուցվել է 1843թ.-ին, ինչպես վկայում է դռան ճակատակալ քարի վրայի արձանագրությունը. "Կամաւն աստըծոյ կառուցաւ այս Ածածինի սուրբ եկեղեցիս յիշատակ իմ Թաթոս Առաքելեան եւ... ի ծնողաց իմոց յիշել անմահ պատմաքս ծր": Եկեղեցին ներքուստ թաղակապ շինություն է, ծածկը՝ կղմինդրապատ:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Ստեփանոս "
Եկեղեցի " Ս. Ստեփանոս " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խաչեն գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Գտնվում է գյուղի մեջ: Պատմական աղբյուրներում ներկայացված է Ս. Հովհաննես անվամբ: Նախկինում հուշարձանը զանգակատուն չի ունեցել: Այն տեղադրվել է 2008թ.-ին իրականացված վերանորոգման աշխատանքների ժամանակ: Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ, միանավ է, թաղակապ տանիքով: Ծածկը կղմինդրապատ է: Ունի երկու մուտք, որոնք բացվում են արևմտյան և հարավային կողմերից: Եկեղեցու մոտ կան մի շարք խաչքարեր, որոնք վերաբերում են 9-13-րդ դարերին: Դրանք հուշարձանի մոտ են տեղափոխվել հարևան Ուլուբաբ տեղավայրի հանդամասերից:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնածախ ( Լեռնավան ) գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը ավերակված է: Մասամբ պահպանվել են արևմտյան և հյուսիսային պատերը: Ունեցել է ուղղանկյուն հատակագիծ: Ներքուստ չափերն են 6.5 x 3.8մ: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, եկեղեցին ուներ ուղղանկյուն խորան: Հյուսիսային պատից բացվող մկրտարանը պահպանվել է: Հուշարձանը ունեցել է թաղակապ տանիք, որ այժմ չի պահպանվել: Ըստ տեղագրող Մ. Բարխուդարեանցի, եկեղեցին եղել է "փոքրիկ, քարուկիր" կառուցված կոպտատաշ կրաքարերով:

Մանրամասն...
Եկեղեցի " Սբ. Ստեփանոս "
Եկեղեցի " Սբ. Ստեփանոս " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խաչմաչ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1651թ.

Հուշարձանը միանավ բազիլիկա է՝ "կառուցեալ մի կամարի վերայ, առանց սյուների, որ ունի մի փոքր կաթողիկէ" (չափերը՝ 13.8 x 9.27 x 7.95մ): Կառուցված է տեղական կոպտատաշ քարերով, մուտքը հարավ-արևմտյան կողմից է: Ըստ արձանագրության, կառուցվել է 1651թ.-ին Հովսեփ և Գևորգ քարգործ վարպետների կողմից: Վերջերս վերանորոգվել է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Կարմիր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1841թ.

Հուշարձանը տեղակայված է "Մեծ ջուր" կոչվող աղբրի վերնամասում (չափերը՝ 17.6 x 8.9 x 5.8մ): Միանավ բազիլիկա է, ծածկը՝ կղմինդրապատ: Միակ մուտքը բացվում է հարավից: Մուտքի առջև դրված է եղել ներկայումս կիսավեր զանգակատունը, որի մասին վկայում է մուտքի աջ կողմում զետեղված արձանագրությունը. "Յիշատակեցինք զանգակս Շամիր կամ Շիրին Իսրաելեան Լոճունց 1892 Ամի. Վախճանվեցան Բաքու խոլերային ժամանակին": Իսկ մուտքի ձախակողմյան արձանագրությունից պարզվում է, որ եկեղեցու մուտքի հատվածը կառուցվել է 1894թ. Դռնավարզ (Կարմիր գյուղ) գյուղի բնակիչ Իսրայել Հովհաննիսյանի կողմից: Իսկ ըստ դռան ճակատակալի քարի վրայի արձանագրության, եկեղեցին կառուցվել էր ավելի վաղ՝ ՌՄՂ (1841) թվականին: Շուրջը տարածվում է 19-րդ դարի գերեզմանոցը:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը