Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խրամորթ գյուղ
Ժամանակը՝   13-20-րդ դարեր

Գերեզմանոցը զբաղեցնում է շուրջ 0.5հա տարածք: Ուշագրավ է 13-րդ դ. խաչքարերով, գեղազարդ տապանաքարերով: Թաղումները կատարվել են ընդհուպ մինչև 20-րդ դ.:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ծաղկաշատ գյուղ
Ժամանակը՝   18-21-րդ դարեր

Գերեզմանոցը բնորոշ է 18-րդ դարին, մինչ օրս կատարվում են թաղումներ: Գտնվում է գյուղի վերնամասում: Տարածքը կազմում է 2 հա:

Մանրամասն...
Գերեզմանոց " Խաչին տակ "
Գերեզմանոց " Խաչին տակ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Կարմիր գյուղ
Ժամանակը՝   միջնադար

Գերեզմանոցը փռվում է " Ըղեն նահատակ " եկեղեցուց մոտ 100մ հեռավորության վրա, դեպի հյուսիս և հարավ-արևմուտք ուղղություններով: Տապանաքարերի մի մասը ժամանակի ընդացքում ծածկվել է հողով, հայտնաբերվել են խաչազարդ և նախշազարդ տապանաքարեր:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Կարմիր գյուղ
Ժամանակը՝   19-21-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է գյուղի տարածքում, կան բավականին շատ նախշազարդ, քանդակազարդ, խաչազարդ տապանաքարեր: Ըստ պատմվածքների այստեղ կան 16-րդ դ. տապանաքարեր, որը սակայն չի հայտնաբերվել: Հին ու նոր գերեզմանոցը խառնված է իրար:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Հարավ գյուղ
Ժամանակը՝   19-21-րդ դարեր

Գերեզմանոցը տարածվում է գյուից դեպի հարավ-արևելք, տապանաքարերի հիմնական մասը բնորոշ է 19-րդ դարին, կան նաև նոր թաղումներ:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Նորագյուղ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Գերեզմանոցը տարածքով փոքր է, գտնվում է գյուղատեղիի արևմտյան եզրամասում, վերաբերում է 20-րդ դարի կեսերին: Աչքի է ընկնում տվյալ ժամանակաշրջանին բնորոշ տապանաքարերով:

Մանրամասն...
Գերեզմանոց " Պառավ խաչ "
Գերեզմանոց " Պառավ խաչ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ներքին Սզնեք գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է գյուղի մեջ, պահպանվել են միջնադարյան տապանաքարեր, որոնց մի քանիսի վրա քանդակված են 11-13-րդ դդ. բնորոշ խաչաքանդակներ: Այդտեղ կան նաև 19-րդ դարի մի քանի տապանաքարեր: Տեղանքը կոչվում է " Պառավ խաչ ":

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Շոշ գյուղ
Ժամանակը՝   ուշ միջնադար - 21-րդ դար

Գերեզմանոցը գտնվում է գյուղ տանող ճանապարհի ձախ կողմում: Այժմ այն գտնվում է "Ս. Աստվածածին" եկեղեցու հետևի մասում: Սակայն եկեղեցու շրջակայքի տապանաքարերի մնացորդները և բնակչությունը վկայում են, որ նախկինում այն ընդգրկում էր ողջ այդ տարածքը: Պատմում են նաև, որ տեղի դպրոցի հիմքերը կտրելու ժամանակ հայտնաբերվել են մարդկանց կմախքներ: Ընդհանուր առմամբ գերեզմանոցը վատ վիճակում չէ, կան մի շարք զարդանախշ տապանաքարեր, որոնց վրա կան արձանագրություններ, սակայն գնալով անընթեռնելի են դառնում:

Մանրամասն...
Գերեզմանոց " Չնգլ "
Գերեզմանոց " Չնգլ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Սարդարաշեն գյուղ
Ժամանակը՝   8-13-րդ դարեր

Գերեզմանոցը զբաղեցնում է մոտ 0.3 հա տարածք, պահպանվել են մի քանի տապանաքար և խաչքարեր: Հուշարձանը գտնվում է անտառի մեջ:

Մանրամասն...
Գերեզմանոց " Գրաշին տափ "
Գերեզմանոց " Գրաշին տափ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Սարդարաշեն գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է անտառի մեջ: Զբաղեցնում է փոքր տարածք՝ մոտ 0.2 հա: Կան մի քանի սալատապաններ և խաչքարեր, որոնցից 8 հատ հայտնաբերվել է հողածածկույթի տակից:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Վարազաբուն գյուղ
Ժամանակը՝   18-20-րդ դարեր

Գերեզմանոցի տապանաքարերը բնորոշ են 18-20-րդ դարերին: Գտնվում է գյուղից 1կմ հարավ: Տարածքը կազմում է 2 հա:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Վերին Սզնեք գյուղ
Ժամանակը՝   19-21-րդ դարեր

Հուշարձանը անմիջապես սահմանակից է գյուղին: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են 19-րդ դ. 30-ական թթ-ի տապանաքարեր:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Վերին Սզնեք գյուղ
Ժամանակը՝   19-21-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է գյուղի մոտ, 300մ հարավ-արևմուտք: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարածքը որպես գերեզմանոց օգտագործվում է 19-րդ կեսից, այժմ էլ օգտագործվում է որպես գերեզմանոց:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Քռասնի գյուղ
Ժամանակը՝   վաղ միջնադար

Հուշարձանը տեղաբաշխված է արհեստական լճի մոտ, լանջի վրա: Այն ժամանակի ընդացքում պատվել է անտառով, տապանաքարերը առանց արձանագրությունների են:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Քռասնի գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1834թ.

Հուշարձանը գտնվում է գյուղի հարավ-արևելյան մասում: Այստեղ կան ժամանակակից թաղումներ: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են նաև 19-րդ դարի տապանաքարեր:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ծերա նահատակ "
Գերեզմանոց " Ծերա նահատակ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Գերեզմանոցի մակերեսը կազմում է մոտ 2000մ տարածք: Որպես տապանաքարեր, հիմնականում հանդես են գալիս խաչքարերը, որոնց թիվը շուրջ 5 տասնյակի է հասնում: Կան խաչքարեր որոնք պարունակում են արձանագրություններ:

Մանրամասն...
Գերեզմանոց «Խաչին ձոր»
Գերեզմանոց «Խաչին ձոր» ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Շահմասուր գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դդ

Հուշարձանը զբաղեցնում է մոտ 1 Հա տարածք:Աչքի է ընկնում բազմաթիվ տապանաքարերով ու խաչքարերով, որոնք հիմնականում անարձանագիր են:

Մանրամասն...
Գերեզմանոց «Քրհոնջ»
Գերեզմանոց «Քրհոնջ» ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Զարդախաչ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Գերեզմանոցը գտնվում է եկեղեցու շրջակայքում, որը պատկանում է 17-րդ դարին: Տապանաքարերը պարունակում է ուշագրավ զարդաքանդակներ,սակայն հիմնականում հողմնահարված են:

Մանրամասն...
Գերեզմանոց «Զարդախաչ»
Գերեզմանոց «Զարդախաչ» ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Զարդախաչ գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ-դդ

Գերեզմանոցը վերաբերում է 19-20-րդ դադրեին: Որոշ տապանաքարեր պարունակում են պատկերաքանդակներ, որոնք հիմնականում կրում են կենցաղային բնույթ:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Գտնվում է Գառնաքար և նրա վտակ Բարակ գետերի խառնարանից 50մ դեպի հյուսիս: Պատկանում է 11-13-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Գերեզմանոտեն յալ>>
Գերեզմանոց <<Գերեզմանոտեն յալ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դդ

Գերեզմանոցը տեղադրված է Հասան Ջալալի ապարանքից մոտ 500-600մ հյուսիս-արևմուտք: Տապանաքարերը հիմնականում անմշակ կամ կոպտատաշ են: Բացի 3-4 պարզատիպ, գծապատկեր-խաչեր պարունակող խաչքարերից, այստեղ պահպանվում է մի եզակի խաչքար` վրան արձանագրությամբ եւ կնոջ պատկերաքանդակով:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Քոլատակեն բաղեն կլոխ>>
Գերեզմանոց <<Քոլատակեն բաղեն կլոխ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   11-12-րդ-դդ

Պահպանվել են տապանաքարերի մեծ մասը և առանձին խաչքարեր:

Մանրամասն...
Գերեզմանոց խաչքարերով <<Տկաթաղ>>
Գերեզմանոց խաչքարերով <<Տկաթաղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Առաջաձոր գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ-դդ

Հուշարձանը զբաղեցնում է բավականին ընդարձակ տարածություն: Տապանաքարերը անմշակ են կամ կոպտատաշ: Գերեզմանոցը ուշագրավ է խաչքարերով, որոնցից որոշները պարունակում են արձանագրություններ: Գերեզմանատան մասին պատմական ստույգ տվյալներ կամ տեղեկություններ հայտնի չեն: Հայտնի է միայն, որ այստեղ է գտնվում «Տկաթաղ» կոչված բնակատեղին, որը առաջաձորցիների նախնիների բնակավայրն է եղել:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Խութ>>
Գերեզմանոց <<Խութ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Առաջաձոր գյուղ
Ժամանակը՝   16-19-րդ դդ

Հուշարձանը վերաբերում է XVI-XIX դդ-ին: Տապանաքարերի մի զգալի մասը անմշակ-կոպտատաշ են: Առանձին տապանաքարեր պարունակում են պատկերաքանդակներ: Հուշարձանները հիմնականում կրաքարից են, պարունակում են հիշատակագրեր:

Մանրամասն...
Մեծ գերեզմանոց
Մեծ գերեզմանոց ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Առաջաձոր գյուղ
Ժամանակը՝   11-19-րդ դդ

Հուշարձանը զբաղեցնում է բավականին ընդարձակ տարածություն՝ գտնվում է ճանապարհի երկու կողմերում: Աջակողմյան հատվածում կա երկու, ձախակողմյան հատվածում` մեկ տասնյակից ավելի խաչքարեր: Տապանաքարերի զգալի մասը մշակված և սրբատաշ են: Մեծ թիվ են կազմում նաև կոպտատաշ հուշարձանները: Գերեզմանատան մեջ ուշագրավ են հատկապես խաչքարերը, որոնք վերաբերվում են IX-XIII դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Ծովատեղի>>
Գերեզմանոց <<Ծովատեղի>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   16-18-րդ դդ

Գտնվում է «Ծովատեղ» հանդամասում: Տարածքում պահպանվում է մեկ կուրգան, որի տրամագիծը 10մ է: Դամբանաբլրի վրա կատարված են միջնադարյան թաղումներ:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Կուսապատ>>
Գերեզմանոց <<Կուսապատ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կուսապատ գյուղ
Ժամանակը՝   12-20-րդ դդ

Հուշարձանը զբաղեցնում է շուրջ 2 հա տարածք: Գերեզմանոցն իր մեջ ներառում է տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող հուշակոթողներ` խաչքարեր (XII-XIIIդդ.), տապանաքարեր (XIX-XXդդ.): Նոր և հին գերեզմանները միախառնված են:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Կալին խութ>>
Գերեզմանոց <<Կալին խութ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ծմակահող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ-դդ

Հուշարձանն աչքի է ընկնում խաչքարերով, որոնք հիմնականում տեղահանված են:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Խաչերին խութ>>
Գերեզմանոց <<Խաչերին խութ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ծմակահող գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ-դդ

Հուշարձանն իրենից ներկայացնում է խաչքարերի խումբ, որոնք վերաբերում են 11-13-րդ դարերին: Որոշ խաչքարեր պարունակում են պատկերաքանդակներ և արձանագրություններ:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Նոր Մարաղա գյուղ

Հուշարձանը զբաղեցնում է բավականին ընդարձակ տարածություն: Այստեղ գտնվում են մ.թ.ա. 2-1-ին հազարամյակով և մ.թ. 1-ին դարով թվագրվող հուշարձանների մնացորդներ: Նույն տարածքում են գտնվում նաև մեկ ֆալոս, մեկ մահմեդական դամբարան և խորհրդային տարիներին պատկանող մահմեդական թաղումներ:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը