Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հին Թաղեր գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Խաչքարը շրջված վիճակում է: Ունի փոքր չափեր: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հին Թաղեր գյուղ
Ժամանակը՝   15-16-րդ դարեր

Հուշարձանի վերին հատվածը կոտրված է: Աչքի է ընկնում նրբին զարդանախշերով: Կենտրոնում մեծադիր խաչի բարձրաքանդակ է՝ հյուսկեն-մանվածո նախշազարդերով, ստորին մասում՝ երկու փոքր խաչեր:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հին Թաղեր գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում երկու խաչերի բարձրաքանդակներով և բուսական զարդանախշերով: Խաչքարի ստորին աջ եզրը կոտրված է:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հին Թաղեր գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Հուշարձանի ստորին մասը կոտրված է: Պարզատիպ է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, և ներքևի երկու կողմերի փոքր խաչերով:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հին Թաղեր գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Կերտված է կրաքարից: Կենտրոնում մեծադիր խաչի բարձրաքանդակն է, ստորին մասում՝ երկու փոքր խաչեր:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հին Թաղեր գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Խաչքարը տեղադրված է խորանի ձախ կողմում: Կենտրոնում մեծադիր խաչն է, որի վերին հատվածում երկնային մոլորակների խորհրդանշող շրջանակներ են:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հակակու գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1621թ.

Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ: Եռանավ բազիլիկա է: Չնայած դահլիճը ծավալատարածական առումով այնքան էլ մեծ չէ, բայց ունի երկու սյուն, որոնց վրա հենված կամարների վրա երկթեք տանիքն է՝ թաղակապ հորինվածքով: Կառուցված է կոպտատաշ քարերից՝ կրաշաղախով: Կամարների, դռան, լուսամուտների եզրաքարերը սրբատաշ են:

Մանրամասն...
Սրբատեղի " Սև խաչ "
Սրբատեղի " Սև խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հակակու գյուղ
Ժամանակը՝   9-17-րդ դարեր

Սև խաչ սրբատեղին գյուղամերձ ուշագրավ հուշարձաններից է: Սովորական տեղական կրաքարերով կառուցված այս փոքր չափերի շինության տեղում կան հնամենի եկեղեցու պատերի հետքեր, որը ցույց է տալիս, որ սրբավայրի տեղի ընտրությունը պատահական չի եղել, այլ գալիս է վաղնջական ժամանակներից: Այստեղ պահպանվել են նաև մեկ տասնյակից ավելի խաչքարեր և կոտրատված խաչաբեկորներ, որոնք բնորոշ են 9-17-րդ դարերին:

Մանրամասն...
Խաչքար " Սև խաչ "
Խաչքար " Սև խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հակակու գյուղ
Ժամանակը՝   9-11-րդ դարեր

Խաչքարը կերտված է տեղական կոպտատաշ քարից, պարզատիպ է, աչքի է ընկնում երկու խորաքանդակ խաչերով, եզրամասերը կոտրատված են:

Մանրամասն...
Խաչքար " Սև խաչ "
Խաչքար " Սև խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հակակու գյուղ
Ժամանակը՝   9-11-րդ դարեր

Խաչքարը կերտված է տեղական կոպտատաշ քարից, պարզատիպ է, աչքի է ընկնում 3 խորաքանդակ խաչերով, որոնցից մեկը եղծված է:

Մանրամասն...
Խաչքար " Սև խաչ "
Խաչքար " Սև խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հակակու գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից, բնորոշ է 17-րդ դարի նմանատիպ հուշակոթողներին, արձանագրությունը եղծված է: Այն խորհրդային ժամանակներում տեղադրվել է վերաշինված սրբատեղիի վրա, եզրամասերը վնասված են, աչքի է ընկնում մեծադիր խաչի, ստորին մասում երկու փոքր խաչերի քանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Սև խաչ "
Խաչքար " Սև խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հակակու գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից, բուն հուշարձանից պահպանվել է միայն վերնամասը, մեծադիր խաչի 3 թևերով և բուսական զարդաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Սև խաչ "
Խաչքար " Սև խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հակակու գյուղ
Ժամանակը՝   9-11-րդ դարեր

Խաչքարը կերտված է կոպտատաշ քարից, եզրամասերը կոտրատված են , պարզատիպ է՝ 2 խորաքանդակ խաչապատկերներով:

Մանրամասն...
Խաչքար " Սև խաչ "
Խաչքար " Սև խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հակակու գյուղ
Ժամանակը՝   9-11-րդ դարեր

Խաչքարը կերտված է տեղական կոպտատաշ քարից, պարզատիպ է, աչքի է ընկնում երեք խորաքանդակ խաչերով: Հուշարձանը եղծված վիճակում է:

Մանրամասն...
Խաչքար " Սև խաչ "
Խաչքար " Սև խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հակակու գյուղ
Ժամանակը՝   9-11-րդ դարեր

Խաչքարը կերտված է տեղական կոպտատաշ քարից, պարզատիպ է, աչքի է ընկնում երկու խորաքանդակ խաչերով:

Մանրամասն...
Խաչքար " Սև խաչ "
Խաչքար " Սև խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հակակու գյուղ
Ժամանակը՝   9-11-րդ դարեր

Խաչքարը կերտված է տեղական կոպտատաշ քարից, պարզատիպ է, աչքի է ընկնում խորաքանդակ խաչով: Ունի երկարավուն տեսք:

Մանրամասն...
Խաչքար " Սև խաչ "
Խաչքար " Սև խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հակակու գյուղ
Ժամանակը՝   9-11-րդ դարեր

Երբեմնի խաչքարից պահպանվել է միայն ստորին մասը՝ մեծադիր խաչի բարձրաքանդակի աջակողմյան և ներքին հատվածով: Կրաքարից է, արտաքուստ՝ մոխրագույն:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Հարություն "
Եկեղեցի " Ս. Հարություն " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Հադրութ
Ժամանակը՝   17-րդ դար, 1621թ.

Գտնվում է Հադրութ քաղաքի պատմական տարածքում, կառուցվել է 1621թ.: Միանավ բազիլիկ է, ներսում աչքի են ընկնում թաղերը, որոնցից ձգվող կամարները հենվում են որմնասյուների վրա: Արևելյան կողմից ունի կիսակլոր խորան, որի կողքերին կան ավանդատներ: Եկեղեցու թաղակապ, ուղղանկյուն, դահլիճի մեջտեղում, շրջանաձև երդիկի վրա բարձրանում է գմբեթը: Եկեղեցին կառուցված է անմշակ, իսկ գմբեթը՝ սրբատաշ քարերով: Ունի չորս պատուհան: Միակ մուտքը բացվում է արևմտյան կողմից: Հուշարձանը պարունակում է մի շարք արձանագրություններ, որոնք ուշագրավ տեղեկություններ են հաղորդում ինչպես բուն եկեղեցու, այնպես էլ՝ շրջանի պատմության մասին:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Հադրութ
Ժամանակը՝   16-րդ դար

Խաչքարը կրաքարից է՝ պարզատիպ զարդաքանդակներով: Աչքի է ընկնում միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Հադրութ
Ժամանակը՝   16-րդ դար

Խաչքարը կրաքարից է, վերնամասը կոտրված է, ըստ զարդաքանդակների վերաբերում է 15-16-րդ դարերին: Պարզատիպ է, մեծադիր խաչի և բուսական զարդաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Հադրութ
Ժամանակը՝   14-15-րդ դարեր

Հուշարձանը կրաքարից է, աչքի է ընկնում երկու մեծադիր խաչերի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Արձանագրություն
Արձանագրություն ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Հադրութ
Ժամանակը՝   19-րդ դար, 1865թ.

Կերտված է կրաքարից, ունի ուղղանկյուն ձև: Քարի ստորին մասը կոտրված է: Կենտրոնում հիշատակագիր արձանագրություն է:

Մանրամասն...
Կամուրջ
Կամուրջ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Հադրութ
Ժամանակը՝   20-րդ դար

Հուշարձանը տեղակայված է Հադրութ քաղաքից հարավ-արևելք, Ջաբրաիլ-Հադրութ մայրուղու ձախ կողմում: Կառուցված է տեղական սպիտակ կրաքարով: Բուն կամուրջը կոպտատաշ և անտաշ քարից է, իսկ թռիչքի շրջանակները մեծամասամբ սրբատաշ: Ունի 4մ լայնությամբ թռիչք: Կամուրջը նախկինում հիմնականում գործում էր որպես տրանսպորտային անցուղի, ներկայումս չի գործում:

Մանրամասն...
Եկեղեցի " Հողեր "
Եկեղեցի " Հողեր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հողեր գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղի հարավային մասում: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Միանավ բազիլիկա է, արևմտյան հատվածը՝ մասնակիորեն քանդված: Կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով: Մուտքի, պատուհանների, խորանի և ավանդատների շրջանակները, պատերի անկյունային եզրամասերն ու ներքին կամարները սրբատաշ են: Ունի երեք պատուհան, որոնք բացվում են արևելյան, արևմտյան և հարավային կողմերից: Պատերին ագուցված են մի քանի պարզատիպ խաչքարեր:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հողեր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գերեզմանոցը տարածված է եկեղեցու շուրջը: Զբաղեցնում է ընդարձակ տարածություն: Ըստ տեղում կատարված ուսումնասիրություների, որ հիմնավորվում են նաև տապանագրերով, գերեզմանոցը վերաբերում է 19-րդ դարին:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հայկավան գյուղ
Ժամանակը՝   9-10-րդ դարեր

Խաչքարը բնակավայր է բերվել հարևան Հապսլու գյուղից: Օգտագործվել է որպես տան մուտքի բարավոր: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Սարգիս "
Եկեղեցի " Ս. Սարգիս " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1840թ.

Գտնվում է գյուղի մեջ: Հուշարձանը 19-րդ դարին բնորոշ միանավ բազիլիկ է՝ շրջափակված բնակելի տներով: Միակ մուտքը բացվում է հարավից: Տանիքը թաղակապ է, ծածկը՝ թիթեղապատ: Կառուցված է տեղական սպիտակ կրաքարով:

Մանրամասն...
Վանական համալիր " Օխտը դռնի "
Վանական համալիր " Օխտը դռնի " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   6-7-րդ դարեր

Օխտը դռնի վանքը գտնվում է Մոխրենես գյուղից 3.5կմ հյուսիս-արևմուտք, Յուղուսեն լեռան փեշին: Վանքը, մասնավորապես եկեղեցին, հետաքրքիր է այն առումով, որ պատկանում է ներսից բազմաբսիդ, դրսից կլոր հատակագծով պահպանված սակավաթիվ հուշարձանների խմբին: Այս տեսակետից էլ այն դասվում է Արցախի եզակի ճարտարապետական հուշարձանների շարքին: Վանական համալիրը բաղկացած էր երեք հիմնական շինություններից, որոնց մի մասը գտնվում է ավերված ու կիսավեր վիճակում: Վանքի մոտերքում է գտնվում վանական աղբյուրը և <<Քրոջ գերեզմանը>>: Համաձայն ավանդության, Օխտը դռնի եկեղեցին կառուցել է հայրենիքի պաշտպանության համար զոհված յոթ եղբայրների միակ քույրը՝ նրանց հիշատակի համար:

Մանրամասն...
Եկեղեցի " Օխտը դռնի "
Եկեղեցի " Օխտը դռնի " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   9-10-րդ դարեր

Հուշարձանը կառուցված է Յուղուսեն լեռան փեշին և հանդիսանում է <<Օխտը դռնի>> վանական համալիրի բաղկացուցիչ մասը: Բազիլիկատիպ շինություն է, ոչ մեծ բարձրությամբ, դեռ պահպանվում են պատերի մնացորդները: Մուտքը հյուսիսային կողմից է:

Մանրամասն...
Խաչքար " Օխտը դռնի "
Խաչքար " Օխտը դռնի " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   10-12-րդ դարեր

Խաչքարը կերտված է տեղական սպիտակ քարից: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով: Գտնվում է Օխտը դռնի եկեղեցու տարածքում:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը