Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գերեզմանոց  <<Հավապտուկ>>
Գերեզմանոց <<Հավապտուկ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ-դդ

Հուշարձանը գտնվում է եկեղեցու արևելյան կողմում: Աչքի է ընկնում զանազան ձևերով մշակված կենցաղային ու երկրաչափական քանդկներ ունեցող տապանաքարերով ու բազմաթիվ խաչքարերով, որոնց մի մասը պարունակում է արձանագրություններ:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մատաղիս գյուղ
Ժամանակը՝   13-20-րդ դդ

Գերեզմանոցը պատկանում է 19-20-րդ դարերին: Ուշ շրջանի տապանաքարերը պարունակում են ուշագրավ զարդաքանդակներ և պատկերաքանդակներ:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Մեծ շեն>>
Գերեզմանոց <<Մեծ շեն>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մեծ շեն գյուղ
Ժամանակը՝   11-19-րդ դդ

Գերեզմանոցը վերաբերում է 9-19-րդ դարերին: Զբաղեցնում է բավականին ընդարձակ տարածք: Այստեղ ուշագրավ են հատկապես խաչքարերը, որոնք բնորոշ 11-17-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Մեծ շեն>>
Գերեզմանոց <<Մեծ շեն>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մեծ շեն գյուղ
Ժամանակը՝   11-20-րդ դդ

Հուշարձանը տեղադրված է բարձրադիր վայրում: Ամենավաղ տապանաքարերը վերաբերում են 11-րդ դարին:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Հըրթըպտոկ>>
Գերեզմանոց <<Հըրթըպտոկ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մեծ շեն գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ-դդ

Գերեզմանոցը, որը տեղակայված է լեռան գագաթի արևելյան հատվածում, վերաբերում է 19-20-րդ դարերին: Տապանաքարերի մեծ մասի վրա առկա են արձանագրություններ:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Վահանանց քոլ>>
Գերեզմանոց <<Վահանանց քոլ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղի հարավ-արևմտյան եզրամասում: Տապանաքարերից մեկն ունի արձանագրություն, համաձայն որի այն կանգնեցվել է 1620թ-ում:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Խաչերին խութ>>
Գերեզմանոց <<Խաչերին խութ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դդ

Հուշարձանը գտնվում է «Մեծ հարթեն քար» ամրոցի ստորին` հյուսիս-արևմտյան մասում: Այստեղ կա 6 անարձանագիր խաչքար:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Սարգիս ամուն ձոր >>
Գերեզմանոց <<Սարգիս ամուն ձոր >> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Հուշարձանը, որը գտնվում է ճանապարհի մոտ՝ լեռան լանջին, զբաղեցնում է բավականին ընդարձակ տարածություն: Զգալի թիվ են կազմում խաչքարերը և անարձանագիր տապանաքարերը:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Շահմասուր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը մեծավմասամբ չի պահպանվել: Տապանաքարերը պատրաստված են կրաքարից: Տարածքում է գտնվում նաև Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մեհմանա գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Գերեզմանոցը հիմնականում ավերված է. այժմ խաչքարերից միայն մեկն է պահպանվում:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Սնգրատեղ>>
Գերեզմանոց <<Սնգրատեղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Տոնաշեն գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դդ

Գերեզմանոցը տարածվում է եկեղեցու շուրջը: Տապանաքարերը կիսամշակ սալեր են, արձանագրություններ չեն պարունակում:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Տոնաշեն գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դդ

Հուշարձանը զբաղեցնում է բավականին ընդարձակ տարածություն, վերաբերում Է 19- 20-րդ դդ.: Տապանաքարերը պատրաստված են կրաքարից: Առանձին հուշակոթողներ պարունակում են հետաքրքիր բուսական, երկնային և կենցաղային բնույթի պատկերաքանդակներ:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Տոնաշեն գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դդ

Հուշարձանը տեղակայված է Դաստագիր - «Դաստակերտ» գյուղատեղիի վերին` հյուսի-արևելյան եզրամասում: Այն վերաբերում է 19-20-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Հին Մոխրաթաղ>>
Գերեզմանոց <<Հին Մոխրաթաղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մոխրաթաղ գյուղ
Ժամանակը՝   18-20-րդ դդ

Գերեզմանոցը գտնվում է «Ինը մասանց» եկեղեցու շրջակայքում: Զբաղեցնում է մոտ 1 հա տարածության վրա: Տապանաքարերը, որոնք կրում են զարդանախշեր, աչքի են ընկնում իրենց մեծությամբ: Այստեղ են թաղված նաև Մելիք-Իսրայելյանների տոհմի նշանավոր ներկայացուցիչները:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Գանձասար>>
Գերեզմանոց <<Գանձասար>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Գերեզմանոցը զբաղեցնում է մոտ 1 հա: Տապանաքարերի արձանագրությունները սկսվում են 18-րդ դարից, սակայն տեղում նախկինում ևս եղել է գերեզմանոց: Վերջինս ավելի փոքր տարածություն է զբաղեցրել՝ տարածվելով Գանձասարի վանքի հարավային և հարավ արևմտյան կողմում:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վարդաձոր գյուղ
Ժամանակը՝   18-20-րդ դդ

Գերեզմանոցը զբաղեցնում է բավական ընդարձակ տարածություն: Աչքի է ընկնում հիմնականում 19-20-րդ դարերին բնորոշ տապանաքարերով, որոնց զգալի մասը արձանագիր են: Այստեղ է գտնվում գյուղի գործող սրբատեղիներից մեկը և մեկ խաչքար:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Հարությունագոմերատեղ>>
Գերեզմանոց <<Հարությունագոմերատեղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վարդաձոր գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Գերեզմանոցը զբաղեցնում Է բավական ընդարձակ տարածություն: Տապանաքարերը, որոնք բավական կոպտատաշ են, արձանագրություններ չեն պարունակում: Այստեղ պահպանվում է պարզատիպ քանդակով մեկ խաչքար:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Ղալերեցոց>>
Գերեզմանոց <<Ղալերեցոց>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Թալիշ գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դդ

Գերեզմանոցը գտնվում է «Տուտք» տեղավայրում: Զբաեղեցնում է մոտ 1 հա տարածություն: Տապանաքարերը հիմնականում պատկանում են 19-20-րդ դարերին:

Մանրամասն...
Գյուղատեղի  <<ՀԻն Չափար>>
Գյուղատեղի <<ՀԻն Չափար>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չափար գյուղ
Ժամանակը՝   9-19-րդ դդ

Գյուղատեղին տեղադրված է ներկայիս Չափար գյուղից մոտ 1 կմ հարավ-արևմուտք՝ բարձրավանդակի վրա: Զբաղեցնում է շուրջ 3 հա տարածություն: Պահպանվել են որոշ տների պատերի հիմքերը: Գյուղն ունեցել է նաև եկեղեցի, գերեզմանոց, որոնց մեծ մասը պահպանվել է:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Թլենի>>
Գերեզմանոց <<Թլենի>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վաղուհաս գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դդ

Գերեզմանոցը գտնվում է «Թլենի» կոչվող եկեղեցու ներքնամասում: Զբաղեցնում է մոտ 0,5 հա տարածություն:Աչքի է ընկնում կիսամշակ ու կոպտատաշ տապանաքարերով և շուրջ մեկ տասնյակ խաչքարերով:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Խաչեր>>
Գերեզմանոց <<Խաչեր>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վաղուհաս գյուղ
Ժամանակը՝   11-14-րդ դդ

Գերեզմանոցը տեղակայված է «Խաչեր» հանդամասի դամբարանադաշտից մոտ 250-300 մ արևմուտք: Անտառամերձ այս տարածքը խորհրդային տարիներին հերկվել և օգտագործվել է որպես խոտհարք:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Սիբիրդարա>>
Գերեզմանոց <<Սիբիրդարա>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չափար գյուղ
Ժամանակը՝   13-20-րդ դդ

Հուշարձանը տեղադրված է «Հին Չափար» գյուղատեղիից հարավ-արևմուտք՝ լեռան անտառապատ լանջին: Բաղկացած է երկու մասից՝ ստորին մասը, որն ավելի վաղ՝ 13-17-րդ դարերին է պատկանում և վերին, որտեղ թաղումները սկսում են 19-20-րդ դարերից:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Մեղրակեր>>
Գերեզմանոց <<Մեղրակեր>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   4-7-րդ դդ

Գերեզմանոցի տարածքում նախկինում դամբարանադաշտ է եղել: Տարածքում թաղումներ սկսել են արվել վաղմիջնադարից: Տարածքում կան տասնյակից ավելի դամբանաբլուրներ և մի քանի տասնյակ տապանաքարեր:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Մեհմանա>>
Գերեզմանոց <<Մեհմանա>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մեհմանա գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դդ

Գերեզմանոցը պատկանում է 19-20-րդ դդ.:Տարածքում պահպանվում են մի շարք խաչքարեր, որոնք այստեղ են բերվել գյուղից 0,5 կմ արևելք գտնվող մեկ այլ գերեզմանոցից: Տարածքում կան նաև հույների գերեզմաններ:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Ըխպըրքան>>
Գերեզմանոց <<Ըխպըրքան>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չլդրան գյուղ
Ժամանակը՝   9-17-րդ-դդ

Գերեզմանոցը ընդգրկում է սարի հյուսիս-արևմտյան բարձունքը: Ուշագրավ է անտաշ և կիսամշակ տապանաքարերով, որոնք անարձանագիր են:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Կմբռնատ>>
Գերեզմանոց <<Կմբռնատ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չլդրան գյուղ
Ժամանակը՝   11-16-րդ դդ

Հուշարձանը զբաղեցնում է մոտ 2 հա տարածք: Գերեզմանատան տապանաքարերը, որոնք պատրաստված են կրաքարից, արձանագրություն չեն պարունակում: Առանձին տապանաքարեր պարունակում են խաչերի բարձրաքանդակներ:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Նահատակ>>
Գերեզմանոց <<Նահատակ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չլդրան գյուղ
Ժամանակը՝   13-20-րդ դդ

Հուշարձանը զբաղեցնում է ոչ մեծ տարածք: Տապանաքարերը վերաբերվում են 13-20-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց խաչքարերով <<Խորաստան>>
Գերեզմանոց խաչքարերով <<Խորաստան>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կոճողոտ գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Հուշարձանի տարածքը հարուստ է խաչքարերով, խաչաբեկորներով, որոնք իրենց գոյությամբ և առանձին արձանագիր կոթողներով հարուստ տեղեկություններ են հաղորդում տարածաշրջանի պատմության մասին:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Խաչերին սեռ>>
Գերեզմանոց <<Խաչերին սեռ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կոճողոտ գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դդ

Հուշարձանը զբաղեցնում է բավական ընդարձակ տարածություն: Աչքի է ընկնում մի շարք խաչքարերով, որոնց շարքում կան արձանագիր և պատմա-մշակութային արժեք ունեցող հուշակոթողներ:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Կիժին տեղ>>
Գերեզմանոց <<Կիժին տեղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կոճողոտ գյուղ
Ժամանակը՝   9-17-րդ-դդ

Գերեզմանոցը գտնվում է գյուղամերձ բարձրավանդակի վրա: Աչքի է ընկնում խաչքարերով և տապանաքարերով:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը