Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Խաչքար " Օխտը դռնի "
Խաչքար " Օխտը դռնի " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   10-12-րդ դարեր

Խաչքարը կերտված է կրաքարից, ունի քառանկյունի ձև: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով և բուսական զարդանախշերով: Բնորոշ է 10-12-րդ դարերին: Ստորին մասում կա դժվար ընթեռնելի արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից: Պարզատիպ է միակ խաչի բարձրաքանդակով: Ստորին երկու կողմերում կան երկու փոքր խաչեր, իսկ վերևի աջ և ձախ մասի շրջանակները խորհրդանշում են երկնային մոլորակները:

Մանրամասն...
Գերեզմանոց " Խաչեր "
Գերեզմանոց " Խաչեր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է գյուղի արևմտյան կողմում: Մեծ գերեզմանոց է եղել, որը այսօր հիմնականում հերկված է և ծածկված հողով: Տապանաքարերը կիսամշակ կամ կոպտատաշ քարից են: Աչքի է ընկնում հատկապես ուշագրավ խաչքարերով, որոնցից շուրջ մեկ տասնյակը ի հայտ է բերվել վերջերս՝ հողային աշխատանքների ժամանակ:

Մանրամասն...
Խաչքար " Խաչեր "
Խաչքար " Խաչեր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   11-րդ դար

Խաչքարի զգալի մասը կոտրված է: Կենտրոնում խոյանում է միակ մեծադիր խաչի բարձրաքանդակը:

Մանրամասն...
Խաչքար " Խաչեր "
Խաչքար " Խաչեր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   11-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից: Պահպանվել է միայն ներքնամասը՝ մեծադիր խաչի գեղաքանդակ պատկերով:

Մանրամասն...
Խաչքար " Խաչեր "
Խաչքար " Խաչեր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   11-րդ դար

Խաչքարը կրաքարից է: Քարի կենտրոնական մասում մեծադիր խաչի բարձրաքանդակն է: Եզրամասերը եղծված-վնասված են և արտաքուստ քայքայված տեսք ունի:

Մանրամասն...
Խաչքար " Խաչեր "
Խաչքար " Խաչեր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Հուշարձանը կիսովին կոտրված է: Պահպանվել է միայն ներքնամասը՝ մեծադիր խաչով և հյուսքեն- մանվածո զարդանախշերով:

Մանրամասն...
Խաչքար " Խաչեր "
Խաչքար " Խաչեր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը կերտված է կրաքարից: Վերնամասը թեքությամբ կոտրված է: Կենտրոնում մեծադիր խաչի բարձրաքանդակն է, հյուսքեն-բուսական նախշերով: Խաչքարի ձախ կողմում առկա է արձանագիր քար, որի որոշակի հատվածները եղծված են:

Մանրամասն...
Խաչքար " Խաչեր "
Խաչքար " Խաչեր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից, պարզատիպ է: Քարի կենտրոնական մասում խոյանում է մեծադրի խաչի բարձրաքանդակը:

Մանրամասն...
Խաչքար " Խաչեր "
Խաչքար " Խաչեր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   11-րդ դար

Հուշարձանը կերտված է կրաքարից: Վերնամասը և որոշ հատվածներ կոտրված-պոկված են:

Մանրամասն...
Խաչքար " Խաչեր "
Խաչքար " Խաչեր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   11-րդ դար

Խաչքարը կրաքարից է: Գտվնում է հողմնահարված վիճակում: Պահպանվել է մեծադիր խաչի բարձրաքանդակը:

Մանրամասն...
Խաչքար " Խաչեր "
Խաչքար " Խաչեր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Հուշարձանը ունի կլոր վերնամաս և պարզատիպ խաչապատկեր: Զարդանախշեր չի պարունակում, կերտված է կրաքարից:

Մանրամասն...
Խաչքար " Խաչեր "
Խաչքար " Խաչեր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Խաչքարի վերնամասը կիսակլոր է: Կերտված կրաքարից, կիսակլոր կամարի տակ միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Խաչքար " Խաչեր "
Խաչքար " Խաչեր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Խաչքարը կրաքարից է, որոշ հատվածներում հողմնահարված: Պահպանվել է մեծադիր խաչի բարձրաքանդակը, հյուսքեն-մանվածո և բուսական զարդանախշերը:

Մանրամասն...
Կամուրջ " Քարաղբյուր "
Կամուրջ " Քարաղբյուր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   14-15-րդ դարեր

Գտնվում է Քարաղբյուր գետի վրա, Դիզափայտ-Հին Թաղլար տանող ռազմավարական հանգույցում: Կառուցված է սովորական և կիսամշակ քարերով: Միաթռիչք է՝ թաղակապ: Ներքնամասը սվաղված է եղել: Թռիչքի լայնությունը 3,7 մետր է, բուն կամրջի երկարությունը՝ 10մ, լայնությունը 2.8մ, բարձրությունը 3.5մ:

Մանրամասն...
Աղբյուր " Սարգսի "
Աղբյուր " Սարգսի " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1810թ.

Աղբյուրը կառուցված է սրբատաշ քարից: Պարունակում է արձանագրություն:

Մանրամասն...
Հուշակոթող " ՀՄՊԶ "
Հուշակոթող " ՀՄՊԶ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1968թ.

Հուշակոթողը տեղադրված է գյուղի մեջ, կառուցված է մարմարից: Վերնամասում կերտված է դրոշ և զինվորի պատկեր, իսկ ներքնամասում Հայրենական մեծ պատերազմի զոհերի անուն-ազգանունները:

Մանրամասն...
Եկեղեցի " Մարխաթուն "
Եկեղեցի " Մարխաթուն " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1603թ.

Գտնվում է Մեծ Թաղեր գյուղից 5-6կմ հյուսիս-արևելք, համանուն սարահարթի վրա: Ըստ շինարարական արձանագրության, հիմնադրվել է 1603թ., սակայն շրջապատում գտնվող առանձին տապանաքարեր և խաչքարեր բնորոշ են շատ ավելի վաղ ժամանակաշրջանի 12-13-րդ դարերին: Եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում: Թաղակապ է: Տանիքի առանձին հատվածներ փլված են: Բուն հուշարձանը կառուցված է տեղական սպիտակ անմշակ կրաքարով: Մուտքը արևմուտքից է: Արևելյան և արևմտյան կողմերից բացվում են մեկական պատուհաններ: Հուշարձանի շրջապատում՝ հիմնականում արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում տարածվում է գյուղատեղին և գերեզմանոցը՝ բնորոշ 17-րդ դարին:

Մանրամասն...
Խաչքար " Մարխաթուն "
Խաչքար " Մարխաթուն " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից, ունի փոքր չափեր, աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, գտնվում է Մարխաթունի եկեղեցու խորանի վրա:

Մանրամասն...
Գյուղատեղի " Եղցու արտ "
Գյուղատեղի " Եղցու արտ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   13-17-րդ դարեր

Գտնվում է գյուղից մոտ 6-7կմ հյուսիս-արևմուտք՝ Եղցուն արտ վայրում: Վերաբերում է 17-րդ դարին: Գերեզմանոցը ուշագրավ է տապանաքարերով: Զբաղեցնում է մոտ 0.5 հա տարածք: Այստեղ եղել է գյուղատեղի և եկեղեցի, որի մնացորդները պահպանվել են: Ուշագրավ է նաև ցորենի հորը, ինչպես նաև մի խաչքար՝ բնորոշ 14-15-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Տարածվում է Իշխանագետի 2 ափերին, գետի դիմացի անտառապատ լանջին, ունի 2 հա տարածք, վերաբերում է 16-17-րդ դարերին:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից: Ունի փոքր չափեր, աչքի է ընկնում մեծադիր խաչով: Աջակողմյան հատվածը վնասված է:

Մանրամասն...
Կամուրջ " Մակուն "
Կամուրջ " Մակուն " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1890թ.

Գտնվում է գյուղի հարավ-արևմտյան եզրամասում, մի փոքրիկ վտակի վրա: Կրում է Մակուն անունը: Կառուցվել է 1890թ-ին, ինչպես վկայում է շինարարական արձանագրությունը, որ այժմ գտնվում է գյուղի Խանփերյանցի թանգարանում. << Յիշատակն է Ղազար Յարթուն Բեջանենց, 1890թ.>>: Կամուրջը կառուցված է կրաքարով, օգտագործված է կրաշաղախ: Երկարությունը 8.8մ է, լայնությունը 3մ, բարձրությունը 3.7մ:

Մանրամասն...
Արձանագրություն
Արձանագրություն ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1890թ.

Արձանագրությունը փորագրած է կրաքարի վրա: Քարի եզրամասերը կոտրված-վնասված են:

Մանրամասն...
Կամուրջ " Տող-Տայիսի "
Կամուրջ " Տող-Տայիսի " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   13-14-րդ դարեր

Գտնվում է գյուղից մոտ 300մ հարավ-արևելք, Իշխանագետի վրա: Ըստ կառուցողական ոճի հուշարձանը վերաբերում է 13-14-րդ դարերին: Թաղակապ է, միաթռիչք: Կառուցված է կրաքարով, օգտագործված է կրաշաղախ: Թռիչքի եզրամասերում օգտագործվել են սրբատաշ քարեր: Հետիոտնային անցուղին հարթ չէ:

Մանրամասն...
Կամուրջ " Հալևորի "
Կամուրջ " Հալևորի " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1835թ.

Հալիվորի կամուրջը Թաղլարի տարածքը գետի վրայով կապում է Տումի գյուղի տարածքի հետ: Միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափները: Այն ունի 20 մետր երկարություն, 3մ լայնություն, 9մ բարձրություն: Կամարային բացվածքի լայնությունը կազմում է 9 մետր: Պարունակում է արձանագրություն:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   18-19-րդ դարեր

Գերեզմանոցում գերակշռում են 19-րդ դարին պատկանող ուղղանկյուն տապանաքարեր: Գրեթե բոլոր տապանաքարերի վրա հիշատակվում է Մեծ Թաղեր գյուղանունը:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1871թ.

Տապանաքարը արտաքուստ ունի մոխրագույն տեսք, ուղղանկյունի է: Աչքի է ընկնում ուշագրավ արձանագրությամբ:

Մանրամասն...
Եկեղեցի " Ամենափրկիչ "
Եկեղեցի " Ամենափրկիչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1846թ.

Գտնվում է գյուղի կենտրոնում: Կրում է նաև <<Շենին եղցե>> անունը: Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է կրաքարով: Միանավ է, տանիքը թաղակապ: Որպես ծածկ օգտագործվել է կղմինդրը: Միակ մուտքը հյուսիսային կողմից է, ունի 7 պատուհան, որոնք բացվում են արևելյան, արևմտյան և հարավային կողմերից: Ըստ մուտքի բարավորի արձանագրության, եկեղեցին կառուցվել է 1846թ-ին:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

խաչքարը կիսովին կոտրված է: Պահպանվել է ներքնամասը: Ուշագրավ է պատկերաքանդակներով: Ստորին երկու մասում պատկերված են տղամարդիկ, որոնք պահում են մայր հողը խորհրդանշող գունդը: Հուշարձանի աջ կողմում առկա է արձանագրություն:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը