Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Ս.Հովհաննես Եկեղեցի
Ս.Հովհաննես Եկեղեցի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դդ

Եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում: 17-րդ դարի սկզբին՝ այն ժամանակ, երբ հիմնադրվել է Նոր Գառնաքար գյուղը, եկեղեցին վերակառուցվել է: Մինչև 20-րդ դարի սկիզբը եկեղեցին գործող էր: Ներկայումս պահպանվել է եկեղեցու հյուսիսային պատը և բակում գտնվող մի քանի խաչքար: Եկեղեցուց հյուսիս-արևելք գտնվող գերեզմանատունը թվագրվում է 13-րդ դարով:

Մանրամասն...
Եկեղեցի «Խաչին ձոր»
Եկեղեցի «Խաչին ձոր» ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Շահմասուր գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դդ

Հուշարձանը ամբողջությամբ ավերված է: Ներսում պահպանվում է թևավոր խաչը, որի վրա առկա է արձանագրություն և մի քանի խաչքար: Այն կից է գերեզմանատանը,իսկ վերջինս էլ' գյուղատեղիին:Մատուռ-եկեղեցու մասին պատմական տվյալներ հայտնի չեն: Սակայն թևավոր խաչի վրայի արձանագրությունը վկայում է, որ հուշարձանը ըստ էության կրում էր Ս. Ստեփանոսի անունը, որը հիշատակվում է «Խաչս Ստեփանոսին» արտահայտությամբ:

Մանրամասն...
Եկեղեցի «Ամենափրկիչ»
Եկեղեցի «Ամենափրկիչ» ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Թալիշ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Եկեղեցին եռանավ բազիլիկ է, աչքի է ընկնում մեծ չափերով: Միակ մուտքը բացվում է հյուսիսային կողմից: Հարավային կողմից նախկինում ունեցել է մուտք, որն այժմ փակված է: Տարբեր կողմերից բացվում են 9 պատուհաններ:

Մանրամասն...
Եկեղեցի «Սբ.Աստվածածին»
Եկեղեցի «Սբ.Աստվածածին» ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մեհմանա գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը կառուցված է տեղական սպիտակ, մոխրագույն և դարչնագույն քարերով: Ծածկը չի պահպանվել, եղել է թաղակապ: Ներսում առկա է չորս խորշ: Միակ մուտքը բացվում է արևմտյան կողմից, պատուհանը՝ արևելյան պատին: Պարունակում է մի շարք ուշագրավ արձանագրություններ: Եկեղեցու արևմտյան պատի վրայի երկու արձանագրությունները. « թւիս ՈՂԸ 1229թ.» ի ժամանակս թաթարին ի տիրութե մեծ խաղաղարար Աւագին ի Պարոնութե Գրիգորոյ, Ես Տր Ներսայս եւ Ակոբ...եւ փախչան շինեցա /յ/ք զեկեղեցիս, յիշատակ մեզ եւ ծնողաց մերոց, ով աշխատեալ է ԱԾ ողորմի»:

Մանրամասն...
Եկեղեցի «Քրհոնջ»
Եկեղեցի «Քրհոնջ» ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Զարդախաչ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը կառուցված է տեղական սպիտակ կրաքարերով ու կրաշաղախով: Կիսավեր է, հյուսիսային պատը հենված Է քարաժայռին: Միակ մուտքը հավանաբար բացվում Էր հարավային կողմից: Եկեղեցին պատկանում է 17-րդ դարին:

Մանրամասն...
Եկեղեցի
Եկեղեցի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դդ

Եկեղեցին 11-13-րդ դարերի կառույց է: Ավերվել է 13-րդ դարում՝ Բուղայի կողմից: Այժմ պահպանվել է հարավային պատի մի մասը:

Մանրամասն...
Եկեղեցի <<Ս. Աստվածածին>>
Եկեղեցի <<Ս. Աստվածածին>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   9-11-րդ դդ

Սբ. Աստվածածին եկեղեցին 9-11-րդ դարերի կառույց է: Այժմ պահպանվել են եկեղեցու հիմնաքարերը : Մինչև «Ռուզանի բերդի» եկեղեցու կառուցումը` 13-րդ դարը, Հավապտուկ տեղամասում եղել է 2 եկեղեցի, որից մեկը Սբ.Աստվածածինն էր: 13-րդ դարում երկու եկեղեցին էլ ավերվել են. պահպանվել են միայն նշված եկեղեցու հետքերը: Եկեղեցին պատկանել է Խաղբակյաններին, ովքեր Վայոց ձորում տարածքներ ստանալուց հետո տեղափոխվել են: Նրանցից հետո այդ տարածքներին տեր են դառնում Հասան-Ջալալյանները, ովքեր այդ տարածքում կառուցում են «Ռուզան բերդը»:

Մանրամասն...
Համամի եկեղեցի
Համամի եկեղեցի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   9-րդ դար

Եկեղեցին գտնվում է Գառնաքար գետի և նրա վտակի խառնարանի մոտ: Եկեղեցին ունեցել է թաղակապ ծածկ, մուտքը եղել է արևելյան կողմից: Քարերը անմշակ են: Եկեղեցին գտնվում է նախկինում խիտ բնակեցված գյուղի շրջապատում: Ըստ ավանդության եկեղեցին պատկանել է Խաղբակյաններին, իսկ այստեղ եղել է Համամ թագավորի ամառանոցը:

Մանրամասն...
Ժայռափոր եկեղեցի <<Հարվա>>
Ժայռափոր եկեղեցի <<Հարվա>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Առաջաձոր գյուղ
Ժամանակը՝   1249թ.

Տարածքում կան երկու ժայռափոր մատուռ-եկեղեցիներ, որոնց արևելյան պատերը փլված են: Տվյալ հուշարձանը ներքուստ 2,2 x 3,1 մ չափերի աղոթատուն-սրբավայր է, որը ներկայումս ավերակված վիճակում է: Հուշարձանը վերաբերում է Խաչենի Ջալալյան իշխաններին: Կրում է նաև Անապատ անվանումը: Մատուռ-եկեղեցու մասին կարելի է պատկերացում կազմել նրա մոտ գտնվող մի հսկա ժայռաբեկորի վրայի արձանագրության բովանդակությունից:

Մանրամասն...
Եկեղեցի <<Ս.Աստվածածին>>
Եկեղեցի <<Ս.Աստվածածին>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Առաջաձոր գյուղ
Ժամանակը՝   1668թ.

Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ՝ միանավ բազիլիկ է, տանիքը՝ թաղակապ: Միակ մուտքը հարավից է: Ունի հինգ պատուհան, որից երեքը բացվում է արևելքից, երկուսը` հարավային կողմից: Եկեղեցու ներսում և դրսից ագուցված են մի քանի խաչքարեր: Ըստ պատմական աղբյուրների, հուշարձանը կառուցվել է 1668թ-ին:

Մանրամասն...
Եկեղեցի <<Ծովատեղ>>
Եկեղեցի <<Ծովատեղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ-դդ

Գտնվում է Ճանկաթաղ տանող ճանապարհի ձախ կողմում: Բուն եկեղեցին ամբողջությամբ ավերված է: Փոսորակում պահպանվում են12-13-րդ դարերով թվագրվող ինը խաչքար և եկեղեցու մկրտարանը:

Մանրամասն...
Եկեղեցի <<Ս.Եղիշե>>
Եկեղեցի <<Ս.Եղիշե>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մատաղիս գյուղ
Ժամանակը՝   1892-1898թթ.

Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է սրբատաշ և կոպտատաշ քարերով: Եռանավ բազիլիկ է, թաղակապ: Մուտքը հարավային կողմից է: Տարբեր կողմերից բացվում են թվով 6 պատուհաններ: Մուտքի բարավորի վրա զետեղված է եկեղեցու կառուցման արձանագրությունը:

Մանրամասն...
Եկեղեցի <<Սբ.Աստվածածին>>
Եկեղեցի <<Սբ.Աստվածածին>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մոխրաթաղ գյուղ
Ժամանակը՝   19-րդ-դար

Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ: Ծածկը կղմինդրապատ է, տանիքը` թաղակապ: Մուտքը հարավային և արևմտյան կողմերից է: Ներսում կա մեկ խաչքար, մեկ այլ խաչքար էլ գտնվում է հարավային պատից աջ:

Մանրամասն...
Եկեղեցի <<Ինը մասանց>>
Եկեղեցի <<Ինը մասանց>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մոխրաթաղ գյուղ
Ժամանակը՝   19-րդ-դար

Հուշարձանը կառուցված է կոպտատաշ և սրբատաշ կրաքարերով: Միանավ բազիլիկ է: Պատերի մեջ ագուցված են 12-13-րդ դարերի խաչքարեր: Պահպանվել է վերակառուցման արձանագրությունը:

Մանրամասն...
Եկեղեցի <<Սբ. Հարություն>>
Եկեղեցի <<Սբ. Հարություն>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մարտակերտ քաղաք
Ժամանակը՝   1883թ.

Եկեղեցին կառուցված է կոպտատաշ, իսկ մուտքերը և պատերի անկյունները՝ սրբատաշ քարերով: Ունի ուղղանկյուն հատակագիծ, ծածկը թաղակապ է, տանիքը՝ թիթեղապատ: Ունի 2 մուտք՝ արևմտյան և հարավային կողմերից, 6 լուսամուտ: Եկեղեցու արևմտյան կողմում ավելի ուշ կառուցվել է զանգակատուն: Զանգակատան արձանագրությունը. «Ի Հայրապետութեան Գարեգինի Բ կաթողիկոսի առաջնորդութեան Պարգեւի արքեպիսկոպոսի կառուցաւ զանգակատունս ծախսիւք Օհանջանեանի յամի տեառն Սէ»:

Մանրամասն...
Եկեղեցի <<Խաչերին սեռ>>
Եկեղեցի <<Խաչերին սեռ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կոճողոտ գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դդ

Հուշարձանն ամբողջությամբ ավերաված է: Պահպանվել են միայն հիմքերը:

Մանրամասն...
Եկեղեցի <<Սնգրատեղ>>
Եկեղեցի <<Սնգրատեղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Տոնաշեն գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դդ

Մատուռը կառուցված է կրաքարից: Տեղակայված է համանուն գյուղատեղու կենտրոնական մասում, շրջակայքում գտնվում է գերեզմանոց: Եղել է թաղակապ: Այժմ գտնվում է կիսավեր վիճակում:

Մանրամասն...
Եկեղեցի
Եկեղեցի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Տոնաշեն գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դդ

Հուշարձանը կառուցված է տեղական մոխրագույն, դարչնագույն քարերով և կրաշաղախով: Ունի փոքր չափեր՝ 5,65x4,2x3,5 մ: Միակ մուտքն արևմուտքից է, իսկ արևելյան կողմից բացվում է միակ պատուհանը: Ներքուստ կան մի քանի կեղծ պտուհաններ:

Մանրամասն...
Եկեղեցի  <<Վարդանի գոմեր>>
Եկեղեցի <<Վարդանի գոմեր>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վաղուհաս գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Եկեղեցին կառուցված է կրաքարից: Գտնվում է կիսավեր վիճակում, ծածկը և տանիքը չեն պահպանվել: Մուտքը արևմտյան կողմից է: Բարավորի վրա զետեղված է ընդարձակ արձանագրություն:

Մանրամասն...
Եկեղեցի <<Գյավուր Կալա>>
Եկեղեցի <<Գյավուր Կալա>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Հայկաջուր գյուղ
Ժամանակը՝   5-6-րդ դդ

Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Պահպանվում են վաղմիջնադարյան եկեղեցու ավերակները` մինչև 2 մ բարձրությամբ հիմքերը: Հատակը պատված է սալաքարերով:

Մանրամասն...
Եկեղեցի  <<Հարությունագոմերատեղ>>
Եկեղեցի <<Հարությունագոմերատեղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վարդաձոր գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դդ

Հուշարձանն ամբողջովին ավերված է՝ պահպանվում են միայն հետքերը: Տեղակայված է անտառում՝ «Հարությունագոմերատեղ» տեղավայրում:

Մանրամասն...
Եկեղեցի <<Թլենի>>
Եկեղեցի <<Թլենի>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վաղուհաս գյուղ
Ժամանակը՝   11-12-րդ դդ

Եկեղեցին գտնվում է գյուղատեղու շրջակայքում՝ բարձրադիր կետում: Կառուցված է անմշակ քարերով ու կրաշաղախով: Պահպանվում է եկեղեցու հյուսիսային պատը:

Մանրամասն...
Եկեղեցի <<Կորած եղցի>>
Եկեղեցի <<Կորած եղցի>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Տոնաշեն գյուղ
Ժամանակը՝   15-16-րդ դդ

Հուշարձանն ներկայումս ավերված է, պահպանվում են մինչև 1-5 մ բարձրությամբ պատերը: Ունի ուղղանկյուն հատակագիծ, մուտքը հարավային կողմից է: Խորանը չի պահպանվել: Ներսից կան մի քանի խորշեր և պատուհաններ: Ուշագրավ են եկեղեցում եղած 2 խաչքարերը:

Մանրամասն...
Եկեղեցի >>Կարմիր եղցի>>
Եկեղեցի >>Կարմիր եղցի>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չլդրան գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը գրեթե ամբողջությամբ ավերված է: Մասամբ պահպանվում են արևելյան և արևմտյան պատերը:՝Միակ մուտքը եղել է արևմտյան կողմից: Ծածկը կղմինդրապատ է եղել, տանիքը՝ թաղակապ:

Մանրամասն...
Եկեղեցի <<Նահատակ>>
Եկեղեցի <<Նահատակ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չլդրան գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը կառուցված է տեղական կրաքարով՝ կրաշաղախի գործածմամբ: Մուտքը արևմտյան կողմից է: Թաղակապ է, ծածկը` հողաշեն : Արևելյան եւ արևմտյան կողմերից բացվում են մեկական պատուհաններ: Բեմը պահպանվում է, ավանդատներ չունի: Եկեղեցու պատերին ագուցված են 13-րդ դարին պատկանող խաչքարեր:

Մանրամասն...
Եկեղեցի <<Սբ.Գևորգ>>
Եկեղեցի <<Սբ.Գևորգ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մաղավուզ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Եկեղեցին գտնվում է գյուղի մեջ: Ուղղանկյուն հատակագծով եռանավ բազիլիկ եկեղեցի է: Կառուցված է սպիտակ կրաքարով: Բեմը չի պահպանվել: Ունի երկու մուտք, որոնք բացվում են հարավային և արևմտյան կողմերից: Լուսամուտները ութն են, որոնք բացվում են հյուսիսային, հարավային և արևմտյան պատերից:

Մանրամասն...
Եկեղեցի <<Սուրբեն դուզ>>
Եկեղեցի <<Սուրբեն դուզ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չափար գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դդ

Հուշարձանը գրեթե ամբողջությամբ ավերված է: Պահպանվում են շինության հիմքերը և շրջակայքում մի քանի խաչքարեր: Հաշվի առնելով արձանագիր խաչքարերի առատությունը այս վայրում կարելի է ասել, որ սրբատեղին ժամանակին բարգավաճ և նշանավոր վայրերից է եղել Թարթառի հովտի այս հատվածում:

Մանրամասն...
Եկեղեցի <<Հին Չափար>>
Եկեղեցի <<Հին Չափար>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չափար գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար

Հուշարձանը կիսավեր է. պահպանվում է արևելյան հատվածը՝ խորանով և 2 ավանդատներով: Եկեղեցին կառուցումից հետո ենթարկվել է վերակառուցումների: Հուշարձանը խորհրդային ժամանակներում ենթարկվել է ձևախեղումների և օգտագործվել տարբեր նպատակներով: Արդյունքում այն բաժանվել էր 2 մասի: Մուտքն արևմտյան կողմից է կան մի քանի պատուհաններ, խորանը չի պահպանվել:

Մանրամասն...
Եկեղեցի Ս.Գևորգ>>
Եկեղեցի Ս.Գևորգ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   1609թ,

Հուշարձանը գտնվում է գյուղի փոքր թաղում: Երեք կամարից պահպանվում են երկուսը: Եկեղեցու ներսում կա մեկ արձանագիր խաչքար:

Մանրամասն...
Եկեղեցի  <<Կիչան>>
Եկեղեցի <<Կիչան>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կիչան գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դդ

Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Պահպանվել են մինչև 1,5 մ բարձրությամբ պատերը, որոնց հաստությունը 15 սմ է: Եկեղեցու ներսում կան 6 խաչքարեր:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը