Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կոճողոտ գյուղ
Ժամանակը՝   11-20-րդ դդ

Գերեզմանոցը զբաղեցնում է ոչ մեծ տարածք: Բացի արձանագիր տապանաքարերից, ուշագրավ է խաչքարերով, որոնք վերաբերում են 12-13-րդ դարերին: Ըստ տեղեկությունների՝ գերեզմանատան մեջ եղել է միջնադարյան եկեղեցի, որի տեղում` այսօր փոսորակ է:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Ճանջանոց>>
Գերեզմանոց <<Ճանջանոց>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չափար գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Գերեզմանոցը հիմնականում չի պահպանվել: Պահպանվել են մի քանի խաչքարեր, ինչպես նաևմի քանի անմշակ կամ կոպտատաշ տապանաքարեր: Նույն վայրում է գտնվում նաև գյուղատեղին, որը դարձյալ հիմնականում հերկված է և քիչ բան է պահպանվել:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Սուրբեն դուզ>>
Գերեզմանոց <<Սուրբեն դուզ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չափար գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դդ

Գերեզմանոցը զբաղեցնում է բավական մեծ տարածք: Ուշագրավ է ոչ միայն արձանագիր-թվակիր խաչքարերով, այլև երկու փոքր չափերի եկեղեցիներով:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Պառավաձոր>>
Գերեզմանոց <<Պառավաձոր>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դդ

12-13-րդ դդ. գերեզմանոցը տարածվում է Պառավաձորի վանական համալիրի տարածքում և արևելյան բարձունքի վրա: Այստեղ հանդիպում են արձանագիր, զարդանախշած ու պատկերաքանդակներ պարունակող խաչքարեր: Խաչքար-տապանաքարերը պարունակում են 12-13-րդ դարերով թվագրվող արձանագրություններ:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Էրկան լենջ>>
Գերեզմանոց <<Էրկան լենջ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մատաղիս գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դար

Հուշարձանը գտնվում է «Էրկան լենջ» վայրում՝ Եղիշե առաքյալի վանք տանող ճանապարհին: Զբաղեցնում է մոտ 1,5 հա տարածք: Հիմնականում անարձանագիր կիսամշակ տապանաքարեր են: Առկա է նաև մի քանի խաչքար:

Մանրամասն...
Հին գերեզմանոց
Հին գերեզմանոց ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   17-19-րդ դդ

Հուշարձանը զբաղեցնում է շուրջ 1,5 հա տարածք: Այն կազմում է գյուղի ժամանակակից գերեզմանատան շարունակությունը: Տարածքում կան տապանաքարեր և որոշ խաչքարեր, որոնք թվագրվում են մ.թ. 17-րդ դարով:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Ցանցաղ>>
Գերեզմանոց <<Ցանցաղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   Միջնադար

Հուշարձանը զբաղեցնում է շուրջ 0,5 հա տարածություն: Հուշարձանի տարածքում պահպանվում են մի քանի տապանաքարեր:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Գլխո վանք>>
Գերեզմանոց <<Գլխո վանք>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Թալիշ գյուղ
Ժամանակը՝   9-19-րդ դար

Գերեզմանոցը զբաղեցնում է ավելի քան 2 հա տարածք: Տապանաքարերը թվագրվում են 17-19-րդ դարերով:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Մուղդուսի>>
Գերեզմանոց <<Մուղդուսի>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Հաթերք գյուղ
Ժամանակը՝   12-17-րդ դդ

Հուշարձանը աչքի է ընկնում ուշագրավ տապանաքարերով, որոնցից մի քանիսի վրա դրվագված են տարբեր զարդանախշեր, խաչերի քանդակներ և այլն:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Հաթերք գյուղ
Ժամանակը՝   18-19-րդ դդ

Հուշարձանը զբաղեցնում է գործող գերեզմանատան արևելյան կողմը: Տապանաքարերը վերագրում են 18-19-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կիչան գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դդ

Գերեզմանոցը գտնվում է գյուղի հյուսիս-արևմտյան մասում՝ ճանապարհի եզրամասում: Տապանաքարերը վերաբերում են 17-րդ դարին:

Մանրամասն...
Գերեզմանոց խաչքարերով <<Կիչան>>
Գերեզմանոց խաչքարերով <<Կիչան>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կիչան գյուղ
Ժամանակը՝   9-18-րդ դդ

Հուշարձանի պատմական հատվածը զբաղեցնում է ավելի քան 1 հա տարածք: Տապանաքարերի մեծ մասը պատրաստված է կրաքարից: Առկա են նաև մի քանի խաչքարեր: սալահատակներ և խաչքարեր, որոնցից մի մասը հողի տակ է: Քարերը մեծամասամբ կրաքարային են:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Նապատ>>
Գերեզմանոց <<Նապատ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կիչան գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դդ

Գերեզմանոցը գտնվում է <<Նապատ>> անտառապատ բարձունքում: Տարածքում պահպանվել են մի քանի խաչքարեր:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Կիչան>>
Գերեզմանոց <<Կիչան>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կիչան գյուղ
Ժամանակը՝   12-17-րդ դդ

Գերեզմանոցը գտնվում է անտառապատ վայրում՝ գյուղատեղիից վերև: Տապանաքարերը լավ են պահպանվել: Կան նաև մեկ տասնյակից ավելի խաչքարեր:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Քոլատակ գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Գերեզմանոցը գտնվում է գյուղից հյուսիս՝ անտառապատ մասում: Զբաղեցնում է մոտ 1հա տարածք: Գերեզմանոցում առկա են արձանագիր տապանաքարեր և խաչքարեր:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Անապատ>>
Գերեզմանոց <<Անապատ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Քոլատակ գյուղ
Ժամանակը՝   7-13-րդ դդ

Գերեզմանոցը աչքի է ընկնում 12-13 դարերի բնորոշ արձանագիր խաչքարերով: Գտնվում է անապատ գյուղատեղիի վերնամասում, << Կոշիկ անապատ>>-ից 150- 200 մ հարաավ-արևմուտք:

Մանրամասն...
Գերեզմանոց <<Իսարանցոց>>
Գերեզմանոց <<Իսարանցոց>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Քոլատակ գյուղ
Ժամանակը՝   8-13-րդ դդ

Հուշարձանը զբաղեցնում է մոտ 0,5 հա տարածք: Տապանաքարերը կոպտատաշ են: Մեծառանից վանքի մոտ գտնվող երկրորդ գերեզմանն է:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Դրմբոն գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ-դդ

Գերեզմանոցը գտնվում է գյուղից 2 կմ հարավ-արևելք: Տարածքում պահպանվել են միջնադարյան տապանաքարեր, որոնց մեջ կան խաչաքանդակներով մի քանի տապանաքարեր:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը