Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   15-րդ դար

Խաչքարի կենտրոնական մասում պատկերված է մեծադիր խաչ, որի 4 կողմում առկա են փոքր խաչերի քանդակներ:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   14-15-րդ դարեր

Հուշարձանը կերտված է խաչքարից, պարզատիպ է: Առկա է կենտրոնական մեծադիր խաչը և փոքր խաչապատկերներ:

Մանրամասն...
Խոյակ
Խոյակ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   Վաղ միջնադար՝ 4-8-րդ դարեր

Խոյակը կերտված է կրաքարից: Ունի գեղեցիկ բուսական՝ ծաղկազարդ ձևավորումներ:

Մանրամասն...
Քարանձավ " Շմանեք "
Քարանձավ " Շմանեք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 70-50 հազ.

Հուշարձանը գտնվում է գյուղից մոտ 300մ հարավ-արևելք ճանապարհի եզրամասում: Կրում է նաև <<Ծծախաչ>> անվանումը: Վերաբերում է քարե դարի մուստյե ժամանակաշրջանին: Խորհրդային ժամանակներում այստեղ ուսումնասիրություններ են կատարվել: Ի հայտ են եկել բրիչներ, կենդանիների ոսկորներ, կայծքարե գործիքներ: Քարանձավը բաղկացած է երկու հիմնական բաժանմունքներից:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղի վերնամասում, զբաղեցնում է 1 հա տարածք: Մեծամասամբ առկա են 19-րդ դարի ուղղանկյուն տապանաքարեր: Բացառությամբ <<Կժեցե Սարգսի որդի Խոսրովի>> տապանաքարից, մյուս բոլոր հուշակոթողների վրա հիմնականում վիմագրված է Մեծ Թաղլար կամ Մեծ Թաղեր գյուղանունը:

Մանրամասն...
Ամրոց " Հովհաննեսի բերդ "
Ամրոց " Հովհաննեսի բերդ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մարիամաձոր գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Հուշարձանն ունի արևելք-արևմուտք ուղղվածություն: Ամրոցապատերը տեղադրված են լեռան շրջագծով: Ինչպես վկայում են ի հայտ բերված խեցեղենի և այլ իրերի մնացորդները այն եղել է ամրոց-բնակավայր: Ներքուստ հարթ է, կան տնատեղերի, զանազան շինությունների փոսորակներ և ավերակներ: Արևելյան վերնակողմում պահպանվել է 10-12մ բարձրությամբ աշտարակը:

Մանրամասն...
Հուշակոթող " Քաջ Թաթուլ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մարիամաձոր գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1991թ.

Հուշակոթողը տեղադրված է բարձունքում: Կերտված է սև մարմարից: Արևելահայաց նիստի վրա պատկերված է թրանման խաչ: Արձանագրությունից հայտնի է դառնում հուշարձանի տեղադրման նպատակը՝ ի հիշատակ ազատամարտիկ Թաթուլի:

Մանրամասն...
Ջրամբար
Ջրամբար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մարիամաձոր գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դարեր

Հուշարձանը տեղադրված է բերդի վերնակողմում: Կառուցված է անմշակ և կոպտատաշ տեղական քարով: Կիսավեր վիճակում է: Մեծամասամբ ավերակված է արևելյան հատվածը: Ներքուստ սվաղված էր, որի առանձին հատվածներ պահպանվել են:

Մանրամասն...
Սրբատեղի " Սորփ "
Սրբատեղի " Սորփ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մարիամաձոր գյուղ
Ժամանակը՝   18-19-րդ դարեր

Հուշարձանը տեղաբաշխված է գյուղի կենտրոնում, փոքր բլրի վրա: Ցանկապատված է: Շուրջը տարածված են խաչքարերի փոքր բեկորներ: Բնակիչները այստեղ մոմ են վառում:

Մանրամասն...
Կամուրջ և աղբյուր
Կամուրջ և աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մարիամաձոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1867թ.

Կամուրջը կամարակապ շինություն է՝ հենված ժայռաքարերին: Կամարների քարերը սրբատաշ են: Որպես շինաքար օգտագործված են նաև արձանագիր քարեր ու մեկ խաչքար՝ բնորոշ 17-րդ դարին: Խորհրդային ժամանակներում հուշարձանը վերանորոգվել է՝ հարմարեցվել տրանսպորտային երթևեկությանը: Ըստ շինարարական արձանագրության կամուրջը և նրան կից աղբյուրը կառուցվել է 1867թ. .. <<Այս աղբյուրս և կամուրճս յիշատակ է ծնողաց մերոց Դավիթի իա և Գրիգորիս Սարեան, 1867 Ամ>>:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Մինաս "
Եկեղեցի " Ս. Մինաս " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մարիամաձոր գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1601թ.

Եկեղեցին տեղադրված է բարձրադիր վայրում՝ շրջապատված ծառերով, թփուտներով: Ուղղանկյուն հատակագծով ներքուստ թաղակապ ու պայտաձև շինություն է: Գտնվում է կիսավեր վիճակում: Հուշարձանի պատերի մեջ ագուցված են մի քանի խաչքարեր ու զարդանախշ բեկորներ՝ բնորոշ 14-17-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մարիամաձոր գյուղ
Ժամանակը՝   17-20-րդ դարեր

Ըստ տեղում պահպանված տապանագրերի և առանձին կոտրատված խաչաբեկորների, գերեզմանոցը վերաբերում է 17-20-րդ դարերին: Ուշ շրջանի տապանաքարերը արձանագիր են: 18-րդ դարի առանձին տապանաքարեր պարունակում են բարձրաքանդակներ, որոնք կենցաղային բնույթ ունեն: Գերեզմանոցի մեջ պահպանվում են ավերակված մատուռի մնացորդները՝ կոտրատված խաչաբեկորներով:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Հարություն "
Եկեղեցի " Ս. Հարություն " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մելիքաշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1889թ.

Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Տանիքը թաղակապ է, ծածկը, որ եղել է թիթեղապատ, ներկայումս չի պահպանվում: Մուտքը հարավային կողմից է, ունի հինգ պատուհան, որոնք բացվում են հարավային, արևելյան և արևմտյան կողմերից: Պատերը կոպտատաշ քարից են: Եկեղեցու անկյունային հատվածները կերտված են սրբատաշ կրաքարից: Ներքուստ սվաղված է: Խորհրդային ժամանակներում օգտագործվել է կենցաղային նպատակներով:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մելիքաշեն գյուղ
Ժամանակը՝   18-19-րդ դարեր

Ըստ տեղում կատարած ուսումնասիրությունների, հուշարձանը վերաբերում է 18-19-րդ դարերին: Տապանաքարերի զգալի մասը անմշակ կամ կոպտատաշ են: Դրանցից մեկը, որ պարզատիպ է և պարունակում է որոշ պատկերաքանդակներ, ունի թվակիր արձանագրություն:

Մանրամասն...
Եկեղեցի " Հին Նորաշեն "
Եկեղեցի " Հին Նորաշեն " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Նորաշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1892թ.

Եկեղեցին գտնվում է Հին Նորաշեն գյուղի հարավ-արևմտյան եզրին: Միանավ բազիլիկ շինություն է կիսաշրջան խորանով ու երկու ավանդատներով: Միակ մուտքը արևմտյան ճակատից է, որը կիսով չափ թաղված է հողի մեջ, իսկ բարավորի վրա փորագրված է խաչապատկեր և 1892 թվականը, որը եկեղեցու կառուցման տարեթիվն է: Արցախյան պատերազմի ընթացքում եկեղեցու հյուսիսային ճակատին արկի պայթյունից առաջացել է բացվածք: Ծածկը երկթեք է: Եկեղեցին խորհրդային տարիներին վերածվել է պահեստի ու պանրի գործարանի:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Ստեփանոս "
Եկեղեցի " Ս. Ստեփանոս " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Պլեթանց գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1651թ.

Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Հյուսիսային կողմից հպված է հողածածկույթին: Կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարով: Մուտքը հարավային կողմից է՝ սրբատաշ, կիսակլոր ձևավորումներով և թվակիր արձանագրությամբ: Ունի վեց պատուհան, որոնք բացվում են հարավային, արևմտյան և արևելյան կողմերից: Թաղակապ է:

Մանրամասն...
Եկեղեցի " Կավաքավանք "
Եկեղեցի " Կավաքավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ջրակուս գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1742թ.

Եկեղեցին տեղադրված է կոնաձև բլրի գագաթին: Եռանավ բազիլիկա է, վերակառուցված՝ 1742թ.: Արտաքուստ ունի երկթեք տանիք, մուտքը արևմուտքից է՝ մշակված ուշագրավ ստալակտիտային զարդաքանդակներով:

Մանրամասն...
Եկեղեցի " Սբ. Ստեփանոս "
Եկեղեցի " Սբ. Ստեփանոս " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ջրակուս գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1698թ.

Եկեղեցին եռանավ բազիլիկա է՝ ուղղանկյուն դահլիճով: Ավերված է, պահպանվել է միայն խորանի հատվածը: Ըստ պահպանված արձանագրության, կառուցվել է ՌՃԽԷ ( 1698 ) թվականին:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ջրակուս "
Գերեզմանոց " Ջրակուս " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ջրակուս գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Գերեզմանոցը տարածված է <<Ս. Ստեփանոս>> եկեղեցու շուրջը: Զբաղեցնում է ընդարձակ տարածություն: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, որ հիմնավորվում են նաև տապանագրերով, գերեզմանոցը վերաբերում է 19-20-րդ դարերին:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Սարինշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Միանավ բազիլիկա է, հիմնականում կառուցված տեղական կոպտատաշ քարով: Մուտքի հատվածում ագուցված են երկու խաչքարեր: Ունի 5 պատուհան: Միակ մուտքը բացվում է հարավային կողմից:

Մանրամասն...
Խաչքար " Ս. Աստվածածին "
Խաչքար " Ս. Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Սարինշեն գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը գտնվում է եկեղեցում, հենված՝ հյուսիսային պատին: Այն կերտված է կրաքարից: Պարզատիպ՝ աչքի է ընկնում, մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Եկեղեցի " Շահկախ "
Եկեղեցի " Շահկախ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Սարինշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1865թ.

Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է տեղական սրբատաշ ու կոպտատաշ քարով: Միանավ բազիլիկա է, ներքուստ պահպանվել են 17-րդ դարին բնորոշ խաչքարեր: Մուտքը հարավ-արևմտյան կողմից է: Արևելյան կողմից բացվում է միակ պատուհանը: Տանիքը թաղակապ է, ծածկը թիթեղապատվել է 1886թ-ին, որն այժմ չի պահպանվել:

Մանրամասն...
Խաչքար " Շահկախ "
Խաչքար " Շահկախ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Սարինշեն գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը գտնվում է եկեղեցու հյուսիսային պատի մոտ, կիսով չափ ջարդված է, պահպանվել է մեծադիր խաչի աջակողմյան հատվածը և ստորին մասը: Բնորոշ է 17-րդ դարին:

Մանրամասն...
Եկեղեցի " Շահկախ "
Եկեղեցի " Շահկախ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Սարինշեն գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը գտնվում է գլխավոր եկեղեցու ձախ վերնամասում, կիսավեր վիճակում է: Ունի ուղղանկյուն հատակագիծ, պահպանվել է արևմտյան պատը՝ մուտքով հանդերձ: Միակ պահպանված լուսամուտը գտնվում է արևմտյան մասում:

Մանրամասն...
Սրբատեղի " Շաղախ "
Սրբատեղի " Շաղախ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Սարինշեն գյուղ
Ժամանակը՝   17-19-րդ դարեր

Սրբատեղին գտնվում է եկեղեցու հարավ-արևմտյան կողմում, որը կառուցված է տեղական սրբատաշ կրաքարով: Աչքի է ընկնում խաչազարդ ձևավորումներով, եզրամասերը նույնպես նախշազարդ են: Արձանագրությունը դժվար ընթեռնելի է:

Մանրամասն...
Գերեզմանոց " Շաղախ "
Գերեզմանոց " Շաղախ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Սարինշեն գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է <<Շաղախ>> սրբատեղիի երկու կողմերում, զբաղեցնում է մոտ 1.5 հա տարածք:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Սարինշեն գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1961թ.

Տապանաքարը գտնվում է սրբավայրի գերեզմանոցում, նվիրված է Հայրենական մեծ պատերազմում զոհված սարենշենցիների հիշատակին: Սրբատաշ է, կերտված կրաքարով:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Սարինշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը իր կառուցվածքով ու ձևավորումներով միակն է գերեզմանոցում: Ունի ուղղաձիգ կառուցվածք, գագաթնամասում՝ երկրագնդի ձև հիշեցնող կլոր գունդ է: Կերտված է կրաքարով:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Սարինշեն գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1900թ.

Տապանաքարը կերտված է տեղական սրբատաշ կրաքարից: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի ստորին մասում կա արձանագրութուն:

Մանրամասն...
Աղբյուր " Վերին "
Աղբյուր " Վերին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Սարինշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Աղբյուրը տեղակայված է գյուղի վերին մասում: Կառուցված է տեղական կոպտատաշ և սրբատաշ քարով: Պարունակում է արձանագրություն՝ դիմահայաց հիշատակագիր քարի վրա, որը եղծված է և դժվարընթեռնելի:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը