Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Ուխտավորների տուն
Ուխտավորների տուն ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Սարինշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1875թ.

Ուխտավորների տունը գտնվում է հուշարձանախմբից արևմուտք, կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով: Մուտքը հարավ-արևելյան կողմից է, արևելյան պատը փլված, տանիքը թաղակապ: Ներսից ունի 4 պատրհան:

Մանրամասն...
Վանական համալիր " Սպիտակ խաչ "
Վանական համալիր " Սպիտակ խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   13-17-րդ դարեր

Գտնվում է Հադրութ քաղաքից հարավ-արևմուտք, Վանք գյուղի մոտ: Միանավ բազիլիկ է, կառուցված տարբեր տեսակի անմշակ քարերով ու կրաշաղախով: Գավթի հետ միասին եկեղեցին ունի 15.75 x 7.10 մետր չափեր: Ուշադրության է արժանի զանգակատունը՝ կառուցված 1674թ.: Այն տեղադրված է աղոթասրահի միջև, շրջանաձև երդիկի վրա: Ունի վեց սյուն, բրգաձև ծածկ:

Մանրամասն...
Սեղանատուն
Սեղանատուն ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1735թ.

Հուշարձանը գտնվում է "Սպիտակ խաչ վանք" եկեղեցու հյուսիսային կողմում, մուտքը արևմտյան կողմից է, ծածկը թաղակապ, տանիքը կղմինդրե: Հյուսիսային պատին 6 պատրհան, արևելյան և հյուսիսային կողմերում 3 պատրհան, կառուցված է տեղական կոպտատաշ քարից, մուտքը սրբատաշ է, ճակատակալ քարի վրա և ձախ կողմում առկա է արձանագրություն:

Մանրամասն...
Կհոլ
Կհոլ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է սեղանատան հյուսիսային կողմում, գետնափոր է, հողածածկ, ծառայել է սկզբում որպես ճգնավորների ննջարան, հետագայում որպես պահեստ:

Մանրամասն...
Կհոլ
Կհոլ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դարեր

Կհոլը գտնվում է սեղանատան հյուսիսային կողմում, գետնափոր է, հողածածկ, հյուսիսային կողմում 6 պատրհան, վերևում՝ երդիկ, հավանաբար ծառայել է որպես ճգնարան:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է գյուղի հյուսիս-արևմտյան մասում, բլրի վրա, ունի 0.5 հա տարածք: Տապանաքարերը աչքի են ընկնում գեղեցիկ զարդաքանդակներով, որսի տեսարաններով և մարդու գործունեության այլ պատկերներով:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1854թ.

Հուշարձանը գտնվում է գյուղի գերեզմանոցում, արձանագրությունը եռալեզու է՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն: Ըստ արձանագրության, այն պատկանում է Վաղաթա..., որ Ստեփանոց ազգից էր և ապրում էր Թիֆլիսում: Հուշարձանի վրա կան զարդանախշեր:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Տապանաքարը ըստ ուսումնասիրությունների պատկանում է 18-րդ դարին, աչքի է ընկնում 4 մեծադիր խաչերի բարձրաքանդակով, հյուսածո զարդանախշերով: Հուշարձանի ստորին մասում կա արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Խաչքարը գտնվում է գերեզմանոցի տարածքում, աչքի է ընկնում մեծադրիր խաչի բարձրաքանդակով, ձախ կողմում մարդկային պատկերաքանդակներ են, ստորին մասում երկրային շրջանակն է, վերին ձախ մասը վնասված է:

Մանրամասն...
Հուշակոթող " ՀՄՊԶ "
Հուշակոթող " ՀՄՊԶ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1985թ.

Հուշարձանը գտնվում է գյուղի գերեզմանոցի տարածքում, նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված 23 վանքեցիների հիշատակին: Կերտված է գրանիտից:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Հռիփսիմե "
Եկեղեցի " Ս. Հռիփսիմե " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Վարդաշատ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը տեղակայված է գյուղի կենտրոնում: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Միանավ բազիլիկա է՝ կառուցված տեղական մոխրագույն կրաքարով: Ծածկը կղմինդրապատ է, տանիքը՝ թաղակապ: Արևելյան կողմի բեմը ներկայումս գոյություն չունի, պահպանվել են երկու խորան-ավանդատները: Արևելյան, արևմտյան և հարավային պատերից բացվում են մեկական պատուհաններ: Մուտքը, որ բացվում է հարավային կողմից, սրբատաշ քարից է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Հովհաննես "
Եկեղեցի " Ս. Հովհաննես " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1736թ.

Ս. Հովհաննես եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում և այժմ էլ բարվոք վիճակում է: Եկեղեցին կառուցված է խիստ թեքադիր տեղանքի վրա: Նրա հյուսիսային պատն իր բարձրության կեսի չափով խրված է ժայռի մեջ, իսկ հարավային պատը լրիվ բաց է: Այդ պատճառով հյուսիսային պատի բացվածքը մեկն է, իսկ հարավային պատն ունի երեք լուսամուտ: Եկեղեցու միակ մուտքը, որն արևմտյան կողմից է, բացվում է դեպի պարսպապատ, գեղեցիկ բակը: Բակի հարավարևմտյան անկյունում շրջանաձև աշտարակն է, որտեղից երևում է գյուղը և շրջակա տարածքը: Եկեղեցու ծածկը հենվում է 4 հոյակապ սյուների վրա, կառուցված է տեղական Կավաքի քարահանքից բերված քարով: Արևմտյան պատն արտաքինից շարված է սրբատաշ, իսկ մյուս պատերը կիսամշակ քարից են: Թաղակապ առաստաղը զգալի բարձրություն ունի, որի շնորհիվ տանիքի թեքությունները համեմատաբար մեծ են:

Մանրամասն...
Մելիք Եգանի տապանաքար
Մելիք Եգանի տապանաքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1744թ.

Ժամանակին տապանաքարը տեսել և արձանագրությունը վերծանել է Մակար Բարխուդարյանցը: Ըստ նրա, եկեղեցու հարավային պատին կցված է եղել մի նեղ և երկար մատուռ, որը ծառայել է որպես դամբարան Մելիքական տան համար: Այստեղ ամփոփված են եղել Մելիք Եգանի հոր Ղուկասի, Մելիք Եգանի, նրա որդիներ՝ Մելիք Արամի, Մելիք Եսայու տապանաքարերը: Այժմ դրանց մի մասն է պահպանվել:

Մանրամասն...
Եկեղեցի " Անապատ "
Եկեղեցի " Անապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գտնվում է գյուղի հյուսիսային եզրին, թեք լանջի վրա: Հատակագիծն ունի պարզ ձև, ուղղանկյուն դահլիճի հորինվածք: Ամբողջ շենքը կիսով չափ թաղված է հողի մեջ: Այդ պատճառով էլ արևմտյան հիմնական մուտքով հնարավոր չէ մտնել եկեղեցի: Բեմը, խորանները մասամբ ծածկված են հողով: Պատերը հաստ են, որմնամույթերից սկզբնավորվում են աղեղնաձև կամարները, որոնց վրա հենվում է թաղակապ ծածկը:

Մանրամասն...
Գերեզմանոց " Անապատ "
Գերեզմանոց " Անապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Հուշարձանը տարածվում է Անապատ եկեղեցու շուրջը: Տապանաքարերը հիմնականում կերտված են կրաքարից, մեծամասամբ կոպտատաշ, տեղադրված են անկանոն ձևերով: Տապանաքարերից որոշները արձանագիր են, ըստ որոնց գերեզմանոցը թվագրվում է 19-20-րդ դարերով:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Ստեփանոս "
Եկեղեցի " Ս. Ստեփանոս " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1747թ.

Այս եկեղեցին գտնվում է Տող գյուղի հարավարևմտյան կողմում, հին, ընդարձակ գերեզմանատան մոտ: Մակար Բարխուդարյանցը նրա դռան ճակատակալ քարի վրա ժամանակին կարդացել է <<ՌՃՂԶ (1747թ.) Յիշատակ է սուրբ ըՍտեփանոս եկեղեցուս գլուխն, որ նորոգեց Մելիք Եգան և որդին Մելիք Եսային: Յիշատակ է հոգոյ>>: Պարզվում է, որ եկեղեցին գոյություն է ունեցել վաղուց, և Մելիք Եգանն ու որդին միայն վերանորոգել են նրա ծածկը:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-19-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է Ս. Ստեփանոս եկեղեցու շրջակայքում: Տապանաքարերի ուսումնասիրություններով պարզվել է, որ այն պատկանում է 12-19-րդ դարերին: Հուշարձանների մեծամասնությունը հողմնահարված են, մի մասի վրա առկա են անընթեռնելի արձանագրություններ: Կերտված են կրաքարից, դասավորությունը անկանոն է:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից: Ստորին աջ մասը կոտրված է: Ուշագրավ է մեծադիր խաչի բարձրաքանդակով: Պարունակում է կարճառոտ արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից: Պարզատիպ է՝ առանց եզրային զարդաքանդակների: Աչքի է ընկնում մեկ մեծադիր խաչի բարձրաքանդակով: Վերնամասի արձանագրությունը հողմնահարված է:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Աչքի է ընկնում մեծադիր խաչի և ստորին մասում երկու փոքր խաչերի բարձրաքանդակներով: Ուշագրավ է նաև հյուսքեն զարդանախշերը: Վերնամասում զետեղված է դժվարընթեռնելի արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար

Հուշարձանն ունի երկարավուն տեսք: Ագուցված է տան դարպասի եզրային պատին: Կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում գեղեցկահյուս խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը կրաքարից է, պարզատիպ, կերտված կոպտատաշ քարից: Բացի միակ խորաքանդակ խաչից, ոչինչ չի պատկերված: Ըստ էության ծառայել է որպես խաչազարդ շինաքար:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից: Կենտրոնում մեծադիր խաչի, ստորին մասում երկու փոքր խաչերի բարձրաքանդակներով: Եզրամասերում առկա են հյուսքեն զարդանախշեր:

Մանրամասն...
Խաչքար " Ծիլտախաչ "
Խաչքար " Ծիլտախաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Հուշարձանը կերտված է կրաքարից, կոպտատաշ, խորաքանդակ խաչով:

Մանրամասն...
Խաչքար " Եղցուն խաչ "
Խաչքար " Եղցուն խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   14-15-րդ դարեր

Խաչքարը կերտված է կրաքարից: Կենտրոնում խոյանում է մեծադիր խաչի բարձրաքանդակը, իսկ շուրջը տարածվում է մանվածո զարդանախշեր: Ստորին մասը կոտրված է: Պարունակում է արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար " Եղցուն խաչ "
Խաչքար " Եղցուն խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   14-15-րդ դարեր

Հուշարձանը կրաքարից է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի և երկու փոքր խաչերի բարձրաքանդակներով: Վերնամասում առկա է արձանագրություն: Քարի ստորին աջ մասը վնասված է:

Մանրամասն...
Խաչքար " Եղցուն խաչ "
Խաչքար " Եղցուն խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   14-15-րդ դարեր

Խաչքարը ունի փոքր չափեր: Պարզատիպ է, ներքնամասը՝ կոտրված: Աչքի է ընկնում գեղեցկահյուս մեծադիր խաչի, ստորին մասում՝ երկու փոքր խաչերի բարձրաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Եղցուն խաչ "
Խաչքար " Եղցուն խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   14-15-րդ դարեր

Խաչքարը կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում մեծադիր խաչաքանդակով և վերնամասում զետեղված արձանագրությամբ: Ներքնամասը կոտրված է:

Մանրամասն...
Արձանագրություն
Արձանագրություն ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1658թ.

Հուշարձանն ունի ուղղանկյունու ձև: Առաջին հայացքից երևում է, որ քարը կոտրված է երկու մասի: Մեզ է հասել՝ յոթ տողանոց արձանագրությունը:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1644թ.

Տապանաքարը արտաքուստ մոխրագույն է: Ունի ուղղանկյունու տեսք: Աչքի է ընկնում զանազան զարդաքանդակներով, մանավանդ կենցաղային բնույթ ունեցող՝ թեյնիկ, մկրատ և այլն:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը