Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Տապանաքար
Տապանաքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Տապանաքարը կերտված է կրաքարից: Կենտրոնական մասում կողք-կողքի քանդակված են խաչապատկերներ:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար, 1531թ.

խաչքարն աչքի է ընկնում ճոխ զարդաքանդակներով հյուսված 4 խաչերի բարձրաքանդակներ: Պարունակում է հյուսքեն-մանվածո, բուսական նախշեր: Ներքնամասում զետեղված է հուշարձանի կերտման տարեթիվը վկայող արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար, 1181թ.

Հուշարձանը կերտված է գեղեցկազարդ քանդակներով: Աչքի է ընկնում մեծադիր խաչի, և 4 կողմերում զետեղված փոքր խաչերի բարձրաքանդակներով: Առկա է արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Հուշարձանը կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում կենտրոնում՝ մեծադիր խաչի, վերնամասում՝ բուսական, ստորին մասում՝ կենցաղային քանդակներով:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Խաչքարն արտաքուստ ունի մոխրագույն տեսք: Աչքի է ընկնում երկու մեծադիր խաչերով և բուսական քանդակներով:

Մանրամասն...
Արգելոց " Մելիքական ապարանք "
Արգելոց " Մելիքական ապարանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

<<Տողի Մելիքական ապարանք>> պետական պատմամշակութային արգելոցը ստեղծվել է ԼՂՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 28-ի N 977-Ն որոշմամբ, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, տարածքի պատմամշակութային ու բնապատմական, նյութական և հոգևոր արժեքներն իրենց պատմական, մշակութային ու բնական միջավայրում ամբողջական պահպանման, վերականգնման, ուսումնասիրման և հրապարակային ներկայացման համար՝ գիտահետազոտական, մշակութալուսավորչական և զբոսաշրջային-էքսկուրսիոն նպատակներով: Արգելոցը գտնվում է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի վարչական տարածքում:

Մանրամասն...
Մելիքական ապարանք
Մելիքական ապարանք ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Մելիքական ապարանքը կառուցված է Տող ավանի կենտրոնական մասում: Ապարանքի միակ մուտքը դեպի բակ իրականացված է ուղղանկյուն աշտարակի կամարային բացվածքի ձևով, համալիրի հարավ-արևելյան անկյունում: Շքամուտքի վրա պահպանված 1737թ. արձանագրությունը փաստում է, որ աշտարակը հանդիսանում է համալիրի առաջին կառույցը: Այն միաժամանակ հանդիսանում է մելիքական ապարանքի գլխավոր մուտքը: Շքամուտքի կառուցվածքի մեջ պահպանվել են փայտե դարպասների հետքեր: Ապարանքի նախնական հորինվածքի մեջ մտնող շինություններից պահպանվել են նաև երկու թաղածածկ սենյակներ, երկհարկանի բնակարաններ, ընդունարանը, ինչպես նաև դրանց կից այլ սենյակների ու պարսպապատի որոշ հատվածներ, որոնք այժմ գտնվում են գյուղամիջյան ճանապարհի երկու կողմերում:

Մանրամասն...
Մելիք Եգանի ընդունարան
Մելիք Եգանի ընդունարան ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Մելիք Եգանի ընդունարանը մելիքական ապարանքի առավել ուշագրավ և յուրահատուկ կառույցներից է: Այն թեթևակի շեղված քառանկյուն հատակագծով և թաղակապ ծածկով դահլիճ է (ներքուստ 3.65x7.15): Դահլիճի շարունակությունն է կազմում ավելի ուշ շրջանում ավելացրած թաղածածկ նախասրահը: Շքամուտքի կամարակապի որմին Մելիք Եգանի 1737թ. թողած փորագիր արձանագրությունն է, ուր հիշատակվում է իրեն տրված մելիքական իրավունքներն ու կատարած գործերը: Մուտքի դիմացի պատում օջախ-բուխարին է ՝ եզրապատերին հպված երկու պահարանախորշով, արևելյան պատին կան երկու փոքր, դեպի ներս լայնացող պատուհաններ: Ընդունարանի նկուղային հարկաբաժնի մուտքը նախասրահի տակով թեքությամբ իջնող նեղ թաղակապ միջանցք է: Շինարարական յուրահատուկ մտահաղացմամբ կառուցված ընդունարանը ճարտարապետական հորինվածքով մի ամբողջություն է ներկայացնում:

Մանրամասն...
Գլխատուն
Գլխատուն ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

2009թ. ապարանքի տարածքում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել է քառանկյունի 9.1 x 10.0 մ չափերով գլխատուն: Դահլիճի ծայր հյուսիսային անկյունում գտնվում է գլխատան մուտքը` ձևավորված սրբատաշ մեծ եզրաքարով ու լայն, սրբատաշ շեմի սալաքարով: Նորահայտ գլխատան հարավ-արևմտյան պատի մեջ, ուղիղ կենտրոնում բացվել է սրբատաշ երեսապատով, հատակագծում կիսաշրջան օջախ-բուխարին, որի երկու կողմերում հավասար դրված են խորը պատրհան-խորշեր: Գլխատան հատակի երեք անկյուններում բացվել են փայտե սյուների նմանատիպ երեք կրաքարե սալերից կերտված սրբատաշ քառակուսի խորանարդաձև խարիսխներ: Չորորդ խարսխի տեղում իջեցվել է ուշ շրջանի թոնիր, որի տեղադրման ժամանակ և այն հանվել հեռացվել է: Գլխատան կենտրոնում, հատակի մակարդակին դրված է քառակուսի հարթ օջախը: Վերջինիս եզրաքարերը կանոնավոր մշակված կրաքարե տափակ երկար սալեր են, իսկ ներսը շարված է թրծած աղյուսով: Գլխատունը իր դիմացի սյունասրահ-պատշգամբով, կառուցվել է 18-րդ դարավերջին կամ 19-րդ դարի առաջին կեսին:

Մանրամասն...
Բնակելի համալիր
Բնակելի համալիր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   18-19-րդ դարեր

Բնակելի մասն իրենից ներկայացնում է՝ քարե պարսպով շրջապատված լայն ներքին բակ, որի տարբեր կողմերում կառուցված են երկհարկանի բնակարաններ: Ներքին բակի հյուսիս-արևելյան անկյունում պահպանվել են իրար կից, թաղածածկ, ուղղանկյուն սենյակներ, նույնպես 18-րդ դարի: Սենյակները բակի կողմից ունեն մեկական մուտք, դրսից իրականացված սրբատաշ շքամուտքերով և դեպի ներս լայնացող նեղ լուսամուտներով: Սենյակների ներսում կան բուխարիներ և բազմաթիվ խորշեր: Բակի արևելյան մասում, մուտքի աշտարակի և թաղածածկ սենյակների միջև կառուցված է բնակելի տուն՝ դեպի փողոց դուրս նայող կախովի փայտե պատշգամբով: Նույն կողմն են դուրս գալիս երկրորդ հարկի բոլոր լուսամուտները:

Մանրամասն...
Ձիանոց
Ձիանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

2010թ. առանձնակի պեղվել և հետազոտվել է անմասշտաբ համաչափություններով պատերից գոյացած, անկանոն հատակագծով խորշավոր մի կացարան, որի պատի երկարությունը 7,40 է, որի մեջ տեղադրված են վեց անհամաչափ մեծություններով խոռոչներ: Շինարարության պարզագույն լուծումներով կառուցված այս շինությունը, իր ֆունկցիոնալ նշանակությամբ, ամենայն հավանականությամբ, ծառայել է իբրև ձիանոց (ախոռ): Հիմնվելով հնագիտական շերտագրության և շինարարական տեխնիկայի վրա ձիանոցը թվագրվում է 18-րդ դարով: Հետագայում այն կորցրել էր իր ֆունկցիոնալ նշանակությունն ու տեղը հարթեցվելուց հետո կառուցվել է շինարարական միանգամայն նոր ոճով կենցաղային ու արտադրական որոշակի հարմարություններով օժտված մի համակառույց:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Աղբյուրը կառուցված է կրաքարով: Ունի միակամար հորինվածք, որի ճակատային և եզրամասերը շինված են սրբատաշ քարով: Դեպի հյուսիս-արևմուտք բացվում է փոքրիկ պատուհան: Կամարի տակ եղել է արձանագրություն, որն անընթեռնելի է սվաղված լինելու պատճառով:

Մանրամասն...
Հուշակոթող " ՀՄՊԶ "
Հուշակոթող " ՀՄՊԶ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1968թ.

Հուշակոթողը կառուցված է մարմարից, բուն արձանը բազալտից: Բաժանվում է երեք հիմնական հատվածների՝ ներքևից դեպի վեր աստիճանաբար նեղանալով, որի գագաթին անհայտ զինվորի բազալտակուռ արձանն է:

Մանրամասն...
Ամրոց " Գտչաբերդ "
Ամրոց " Գտչաբերդ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   9-18-րդ դարեր

Արցախի հնագույն և անառիկ ամրոցներից մեկն է: Գտնվում է Գտիչ լեռան վրա: Արևմուտքից և հարավից շրջափակված է ժայռազանգվածներով, իսկ արևելյան կողմից եղել է պարսպապատ, որը ներկայումս մասամբ պահպանվել է: Թովմա Արծրունու վկայությամբ Դիզակի իշխան Եսայի Աբու-Մուսեն 9դ. արաբական արշավանքների ժամանակ Տողասարի գագաթին ստեղծեց մի այնպիսի հզոր պաշտպանական համակարգ, որը անառիկ մնաց դարեր ի վեր և ոչ մի թշնամու չհաջողվեց գրավել այն: Ամրոցի տարածքում պահպանվել են բազմաթիվ շինությունների մնացորդներ, գերեզմանոցը, ինչպես նաև մի գետնափոր, իսկ վերևի մասում ժայռի ամենաբարձրադիր վայրում՝ եկեղեցին, որ կրում է " Թեժ " անվանումը:

Մանրամասն...
Ջրավազան
Ջրավազան ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Կամարակիր շինություն է: Տեղադրված է այնպիսի դիրքում, որ ջրավազանի ջուրը լինի մշտական, այսինքն մեջից չթափվի: Բացի այդ, 12սմ լայնությամբ կավե խողովակով ջուրը հասցվել է ջրամբար, որտեղից էլ նույնատիպ խողովակով մատակարարվել է բերդի տարածքում ապրողներին:

Մանրամասն...
Եկեղեցի " Թեժ "
Եկեղեցի " Թեժ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Տեղադրված է Գտիչ լեռան գագաթին: Մուտքը հյուսիս-արևմուտքից է, վերնամասում առկա է փոքրիկ լուսամուտ: Բացառությամբ ժայռամերձ տարածքից, եկեղեցին շրջապատված է եղել պատով:

Մանրամասն...
Վանական համալիր " Գտչավանք "
Վանական համալիր " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   9-18-րդ դարեր

Իշխանագետից աջ՝ Տողասարի կամ Գտչաբերդի հյուսիսային լանջին է տեղադրված Գտչավանքը, որը տարբեր աղբյուրներում հիշատակվում է որպես Քթիշ, Կսիշ, Գտիչ, Գտավանք անուններով: Պատմական տեղեկությունները վկայում են, որ այն դեռ վաղ ժամանակներից եղել է Հայոց արևելից կողմանց նշանավոր քաղաքական ու հոգևոր կենտրոններից մեկը: Գտչավանքը եպիսկոպոսանիստ կենտրոն էր: 13-րդ դարի կեսերին այն ընդարձակվում է նոր շենքերով, իսկ Դիզակի մելիքների, հատկապես Եգանի իշխանության ժամանակ հասնում է իր զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հայաստանի նշանավոր վանական համալիրներից մեկը: Գտչավանքում առկա են 9-18-րդ դարերի բազմաթիվ բարձրարվեստ խաչքարեր: Վանքի արևմտյան կողմում դեռևս պահպանվում են բնակելի շենքերի և պարսպի ավերակները: Նրա շուրջն է տարածվում գերեզմանատունը, որը մեծամասամբ ավերված է:

Մանրամասն...
Գավիթ " Գտչավանք "
Գավիթ " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Գավիթը կերտված է կրաքարից: ըստ Մ. Բարխուդարյանցի " Գավիթը ավելի հին է, քան եկեղեցին ": Ընդգրկում է բավականին ընդարձակ դահլիճ, տանիքը՝ թաղածածկ:

Մանրամասն...
Երկրորդ եկեղեցի " Գտչավանք "
Երկրորդ եկեղեցի " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Գտնվում է Իշխանագետի աջ ափին: Ծածկը փլված է: Ժամանակի ընդացքում ենթարկվել էր նորոգումների, օգտագործվել է աղյուս, որը արդյունահանվել էր վանքից մոտ 50մ հյուսիս գտնվող հնոցից: Եկեղեցին իր մուտքով կպված է գավթին: Պատերի մեջ ագուցված են եղել մի շարք խաչքարեր:

Մանրամասն...
Օժանդակ շինություններ " Գտչավանք "
Օժանդակ շինություններ " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը տեղաբաշխված է վանական համալիրի արևմտյան եզրամասում: Դրանք օգտագործվել են որպես բնակատեղիներ և այլն: Շինությունները ներկայումս կիսավեր վիճակում են:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը կերտված է կրաքարից: Ուշագրավ է նրբին զարդաքանդակներով, բուսական երկրաչափական պատկերներով: Կենտրոնում մեծադիր խաչի բարձրաքանդակն է:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Խաչքարը կերտված է կրաքարից: Ունի մեծ չափեր, աչքի է ընկնում երկու խաչերի և բուսական զարդաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Հուշարձանը կերտված է դարչնագույն քարից: Պարզատիպ է, մեծադիր խաչի բարձրաքանդակով: Ներքնամասը կոտրված է:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Ներկայումս պահպանվել է խաչքարի վերնամասը, որի զարդաքանդակներից կարելի է ժամանակագրել 16-17-րդ դարերով: Պարունակում է արձանագրություն, զարդաքանդակները՝ բուսական են:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Խաչքարի վերնամասը կոտրված է: Կերտված է բաց դարչնագույն քարից: Պարզատիպ է, միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Կերտված է սպիտակ կրաքարից: Վերնամասը և ստորին աջ անկյունները ջարդված են: Ուշագրավ է գեղեցիկ ձևավորված զարդաքանդակներով, և խաչերի բարձրաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում կենտրոնում մեծադիր խաչի և շուրջը փոքր խաչերի բարձրաքանդակներով: Առկա են հյուսքեն զարդանախշեր:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Հուշարձանը կերտված է դարչնագույն քարից: Վերնամասը կոտրված է: Ուշագրավ է զույգ մեծադիր խաչերի, բուսական-ծաղկազարդ զարդաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Խաչքարը կերտված է կոպտատաշ քարի վրա: Խաչաքանդակները հիմնականում պարզատիպ են:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից: Ձախ մասը չի պահպանվել: Ըստ զարդաքանդակների կարելի է թվագրել 16-17-րդ դարերով: Ուշագրավ է կենտրոնական բարձրադիր խաչով: Ստորին մասում կան երկու փոքր խաչեր, որոնցից մեկը եղծված է:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը