Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Խաչքարը կիսովին կոտրված է, մեզ է հասել միայն ստորին մասը: Աչքի է ընկնում բուսական քանդակներով: Կերտված է բաց դարչնագույն քարից:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Կերտված է բաց դարչնագույն քարից: Ի հայտ է բերվել գավթի տանիքից: Աչքի է ընկնում բուսական զարդանախշերով, մեծադիր խաչի և ստորին մասում երկու նույնատիպ խաչերի բարձրաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանից պահպանվել է միայն ստորին մասը: Կերտված է կրաքարից: Ուշագրավ է մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար

Հուշարձանը կրաքարից է: Պահպանվել է միայն ներքնամասը: Աչքի է ընկնում " ասեղնագործ " ձևավորումներով, բուսական, հյուսքեն-մանվածո զարդաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Խաչքարը գտնվում է գավթում: Տեղահանված է: Կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով՝ պարզատիպ, առանց շրջակա զարդանախշերի:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը կրաքարից է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով: Ստորին մասն ու աջ հատվածը կոտրված է:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Խաչքարը արտաքուստ դարչնագույն է: Վերնամասը չի պահպանվել: Ուշագրավ է զույգ խաչերի բարձրաքանդակով: Այլ զարդաքանդակներ չի պարունակում:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   14-16-րդ դարեր

Խաչքարը կերտված է սպիտակ քարից, պարզատիպ է, մեծադիր խաչի բարձրաքանդակով և մի քանի խորաքանդակ խաչերով: Որոշ հատվածներ հողմնահարված-վնասված են:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Գտնվում է Իշխանագետի աջ ափին: Պահպանվել է խաչքարի վերնամասը՝ արձանագրության մնացորդներով: Կերտված է կրաքարից, բնորոշ է 16-17-րդ դարերի հուշարձաններին:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանից պահպանվել է միայն վերին ձախ մասը: Կերտված է կրաքարից՝ գեղեցիկ զարդաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Խաչքարն ունի երկարավուն տեսք: Տեղահանված է երկրորդ եկեղեցուց: Աչքի է ընկնում երկու խաչերի քանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Խաչքարն արտաքուստ դարչնագույն է: Զգալի մասը չի պահպանվել (մոտ 50 տոկոսը): Աչքի է ընկնում եզակի, ուշագրավ զարդաքանդակներով՝ մրգերի (նռան) փնջերով, խաչի հորիզոնական երկու թևերի վրա:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Հուշարձանը բաց դարչնագույն, կարծր քարից է: Վերին աջ անկյունը կոտրված: Աչքի է ընկնում մեծադիր, ստորին մասում ՝ երկու փոքր խաչերի բարձրաքանդակով, բուսական (ծաղկազարդ, խաղողի) զարդաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-14-րդ դարեր

Գտնվում է Իշխանագետի աջ ափին: Պարզատիպ է, միակ խորաքանդակ խաչով: Ի հայտ է եկել գավթի տանիքից, օգտագործվել է որպես շինաքար: Կերտված է կոպտատաշ քարից:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Գեղազարդված այս խաչքարը կերտված է կրաքարից, արտաքուստ սպիտակ է: Ուշագրավ է մեծադիր, գեղեցիկ ձևավորված խաչով, որի ստորին մասում առկա է երկու պարզատիպ խաչեր: Վերևի աջ անկյունը կոտրված է:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար

Խաչքարը պարզատիպ է՝ միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով: Կերտված է սպիտակ կրաքարից: Պարունակում է եղծված-հողմնահարված արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է Իշխանագետի աջ ափին: Բաց դարչնագույն, հրաբխային քարից է: Նախկինում տեղադրված է եղել 2-րդ եկեղեցու մեջ: Բացի միակ մեծադիր խաչի բարձրաքանդակից, այլ զարդաքանդակներ չի պարունակում:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Գտնվում է գավթում: Կերտված է կրաքարից: Օգտագործվել է որպես գեղազարդման միջոց: Ներկայումս տեղահանված է: Աչքի է ընկնում նրբին զարդաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար

Խաչքարը գտնվում է Իշխանագետի աջ ափին: Ցավոք, ասեղնագործ այս հուշարձանը ներկայումս գտնվում է ջարդոտված վիճակում: Բուն խաչքարից մնացել է վերնամասը՝ խորաքանդակ զարդանախշերով: Պահպանվել է նաև արձանագրության մնացորդները:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Կերտված՝ կոպտատաշ հրաբխային քարից այս խաչքարը, թվագրվում է 12-13-րդ դարերով: Պարզատիպ է, մեծադիր խաչերի բարձրաքանդակով, որոնցից աջակողմյանը չի պահպանվել:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Խաչքարը կիսովին կոտրված է: Կերտված է տեղական դարչնագույն հրաբխային քարից: Ստորին մասի զարդաքանդակները պահպանվել են:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Խաչքարը կերտված է հրաբխային քարից: Պարզատիպ է երեք խաչաքանդակներով: Ներքևի աջ անկյունը կոտրված է:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Գեղեցկազարդ այս հուշարձանը կերտված է հրաբխային քարից: Աչքի է ընկնում բուսական զարդաքանդակներով և մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Խաչքարը տեղահանված է 2-րդ եկեղեցուց: Ստորին ձախ հատվածը կոտրված է: Պարզատիպ, առանց զարդաքանդակների: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից: Վերին և ստորին աջ անկյունները կոտրված են: Պահպանվել է մեծադիր խաչի վերնամասը և երկու հավասարաթև պարզատիպ խաչապատկերներ:

Մանրամասն...
Կոթող " Գտչավանք "
Կոթող " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Փոքրիկ չափերի այս հուշարձանը, հայտնաբերվել է գավթի մաքրման աշխատանքի ժամանակ: Շինված է տեղական հրաբխային քարից: Ըստ էության ծառայել է որպես խարիսխ:

Մանրամասն...
Տապանաքար " Գտչավանք "
Տապանաքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար

Հուշարձանը կերտված է բաց դարչնագույն հրաբխային քարից: Կոտրատված է: Խորհրդային տարիներին, գավթի ավերման ժամանակ այն տեղահանել էին:

Մանրամասն...
Տապանաքար " Գտչավանք "
Տապանաքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1723թ.

Տապանաքարը ունի երկարավուն տեսք: Գտնվում է վանքի մոտ: Արձանագիր է, կերտված տեղական դարչնագույն քարից, որը բերվել է վանքից արևելք գտնվող քարհանքից:

Մանրամասն...
Տապանաքար " Գտչավանք "
Տապանաքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1723թ.

Հուշարձանը դարչնագույն քարից է: Ի սկզբանե գտնվում էր գավթի հարավային պատի տակ: Հիշատակած գրերը վնասված են:

Մանրամասն...
Տապանաքար " Գտչավանք "
Տապանաքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1737թ.

Տապանաքարը կերտված է հրաբխային քարից: Տեղահանված է, հավանաբար գավթից: Քարի ձախ կողմը արձանագրված է:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը