Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գյուղատեղի
Գյուղատեղի " Բոզին տափ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Դաշուշեն գյուղ
Հուշարձանի N:   0067
Հուշարձանի հասցե ՝  Ասկերանի շրջան, գյուղ Դաշուշեն
Ժամանակը՝   12-13-րդ դարեր
Նշանակություն՝  Տեղական

Գտնվում է Դաշուշեն գյուղից 0.3 կմ հյուսիս, Սբ. Սարիբեկ սրբատեղիից հյուսիս-արևելք բարձրացող բլրի գագաթին ու շրջակա տափարակին: Ըստ ավանդության այստեղ է թաղված Սբ. Սարիբեկի նահատակված քույրը, որի գերեզմանի վրա է կառուցվել եկեղեցին: Իրականում գյուղատեղին և նրա հիմնավեր եկեղեցին շատ ավելի վաղ են քան Սարիբեկի ավանդապատումը: Դատելով փլատակներից, եկեղեցին եղել է միջին չափի միանավ թաղակապ սրահ, կիսաշրջան խորանով: Այն կառուցվել է գյուղատեղիի հարավային, դաշտահայաց եզրին իսկ նրա շուրջը տարածվում է ընդարձակ գերեզմանոցը: Գյուղատեղիի բնակելի տները գտնվում են տափարակի հարթ մակերեսին և ուրվագծվում են որպես քարապատ փոսորակներ: Եկեղեցու մոտ է ընկած 12-13-րդ դարերի խաչքար, որով և կարելի է թվագրել ամբողջ հուշարձանը:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը