Հուշարձանը Դահրավ գյուղի գլխավոր սրբավայրերից է: Բուն սրբատեղին, որի վերնամասում (հարավ-արևելք) տեղադրված է որմնափակ խաչքար՝ գեղեցկահյուս զարդաքանդակներով, կոչվում է "Փրշնի նահատակ", որտեղ պահպանվել են հոգևոր շինության՝ ըստ ուսումնասիրությունների, մատուռի մնացորդները: Անցյալում այստեղ կանգնած են եղել երեք որմնափակ խաչքարեր, այժմ միայն մեկն է կանգուն, որի վրայի արձանագրությունը ազդարարում է, որ "Ի թվին ՉԻԵ (1276), ես Հասան, որդի Վասակա կանգնեցի զխաչս եղբաիր իմ Ջուրջին, Ուքանա, ի փրկություն հոգոյ, ով կարդէք յիշեք ի Տր":
Վերադառնալ
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը