Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Դամբարանաբլուրների խումբ
Դամբարանաբլուրների խումբ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Իվանյան գյուղ
Հուշարձանի N:   0079
Հուշարձանի հասցե ՝  Ասկերանի շրջան, գյուղ Իվանյան
Ժամանակը՝   մ.թ.ա 1 հազ.
Նշանակություն՝  Հանրապետական

Գտնվում է Իվանյան գյուղի ներքին թաղամասից դեպի վերին թաղամաս տանող ճանապարհի ձախ կողմում, սելջուկյան դամբարանի դիմացը, օդանավակայանի վերջերս լայնեցված տարածքում: Պահպանվել են 5 մեծ դամբարանաբլուրներ 6-9մ բարձրությամբ ու 30-40մ տրամագծով (1968թ.-ին քարտեզի վրա այստեղ նշված էին 14 դամբարանաբլուրներ): Ներկայումս բացակայող 9 դամբանաբլուրների վերգետնյա լիցքերը հարթեցվել են օդանավակայանի տարածքը լայնեցնելու ընթացքում: Պահպանական գոտու մեջ վերցված են ներկայումս չերևացող, բայց ժամանակին քարտեզագրված դամբարանները որոնց ստորգետնյա կառույցը, ամենայն հավանականությամբ, չի ավերվել:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը