Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Տուն թանգարան
Տուն թանգարան " Վանա իշխանի տունը " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Քռասնի գյուղ
Հուշարձանի N:   0357
Հուշարձանի հասցե ՝  Ասկերանի շրջան, գյուղ Քռասնի
Ժամանակը՝   19-րդ դար
Նշանակություն՝  Հանրապետական

"Վանա իշխանի" Նիկոլ Պողոսյանի տունը գտնվում է գյուղի կենտրոնում, եկեղեցուց իջնող նեղլիկ փողոցի կարմիր գծից ներս: Փոքր երկհարկանի տուն է մեկական սենյակով յուրաքանչյուր հարկում: Շենքը կիսավեր է` կանգուն են պատերը մինչև երկրորդ հարկի պատուհանների վերին նիշը: Ծածկերը բացակայում են: Անցումը դեպի երկրորդ հարկ իրականացվում էր ներկայումս բացակայող փայտյա պատշգամբով: Առաջին հարկի մուտքը գլխավոր ճակատի ձախ կողմից է, երկրորդինը՝ աջ: Երկու սենյակներն էլ ունեն պատշգամբին նայող երկուական պատուհան: Երկրորդ հարկի սենյակի կողային պատին պահպանվել է բուխարիի միակտոր ճակատակալ քարը՝ մանրաքանդակ շրջանակով եզերված կենաց ծառի ոճավորված խորաքանդակ պատկերով: Տան դիմաց եղել է ընդարձակ տնամերձ հողամաս: Շենքը կառուցված է 19-րդ դ. վերջերին բնորոշ ոճով:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը