Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի
Եկեղեցի " Ամենափրկիչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հին Թաղեր գյուղ
Հուշարձանի N:   0054
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գյուղ Հին Թաղեր
Ժամանակը՝   19-րդ դար
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի տարածք`   0.4 (հա)
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 16.2մ, լայնությունը 8.5մ, բարձրությունը 4-7մ

Միանավ բազիլիկը կառուցված է տեղական անմշակ ու կոպտատաշ կրաքարով: Միակ մուտքը բացվում է արևմտյան կողմից: Արևելյան կողմից բացվում է 1, հարավային կողմից՝ 2, արևմտյան կողմից՝ 1 պատուհաններ: Ծածկը թիթեղաշեն է, տանիքը՝ թաղակապ: Ներքուստ և մուտքի աջ կողմում կան մեկ տասնյակ խաչքարեր: Բեմի վրա տեղադրված է մոխրագույն բազալտից կերտված ժամանակակից խաչքար:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը