Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի
Եկեղեցի " Սբ. Հարություն " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Այգեստան գյուղ
Հուշարձանի N:   0009.1
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գյուղ Քոչբեկ
Ժամանակը՝   18-րդ դար, 1741թ.
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի տարածք`   6 (հա)
Հուշարձանի չափագրություն `  բարձրությունը ծովի մակերևույթից 855մ, երկարությունը 13,5մ, լայնությունը 6,3մ, բարձրությունը 4,5մ

Ս. Հարություն եկեղեցին գտնվում է կանգուն վիճակում: Միանավ բազիլիկ է, թաղակապ, ունի երեք պատուհան, որոնք բացվում են արևելյան, հարավային և արևմտյան կողմերից: Ուղղանկյուն հատակագծով այս հուշարձանը հիմնականում կառուցված է կոպտատաշ քարերով: Մուտքի, պատուհանների եզրամասերը կրաքարից են՝ սրբատաշ: Սրբատաշ է նաև բարավորը, որի վրա հուշարձանի կառուցման արձանագրությունն է. << Յշկե (հիշատակ է) Սբ Հարութեն եկեղեցիս Մելիք Եկանին կողագից Կոզալի Սրդարաբէկն Իսայիբեկն...թվ ՌՃՂ (1741թ.) շինվեցաք, օվ կարթա ԱԾ ողորմեա ս(բ) Հայր >>:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը