Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի
Եկեղեցի " Ս. Հարություն " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Հադրութ
Հուշարձանի N:   0057
Հուշարձանի հասցե ՝  ք. Հադրութ
Ժամանակը՝   17-րդ դար, 1621թ.
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի տարածք`   0.5 (հա)

Գտնվում է Հադրութ քաղաքի պատմական տարածքում, կառուցվել է 1621թ.: Միանավ բազիլիկ է, ներսում աչքի են ընկնում թաղերը, որոնցից ձգվող կամարները հենվում են որմնասյուների վրա: Արևելյան կողմից ունի կիսակլոր խորան, որի կողքերին կան ավանդատներ: Եկեղեցու թաղակապ, ուղղանկյուն, դահլիճի մեջտեղում, շրջանաձև երդիկի վրա բարձրանում է գմբեթը: Եկեղեցին կառուցված է անմշակ, իսկ գմբեթը՝ սրբատաշ քարերով: Ունի չորս պատուհան: Միակ մուտքը բացվում է արևմտյան կողմից: Հուշարձանը պարունակում է մի շարք արձանագրություններ, որոնք ուշագրավ տեղեկություններ են հաղորդում ինչպես բուն եկեղեցու, այնպես էլ՝ շրջանի պատմության մասին:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը