Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Ապարանք <<Դարպասներ>>
Ապարանք <<Դարպասներ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Հուշարձանի N:   0339
Հուշարձանի հասցե ՝  Մարտակերտի շրջան, գյուղ Վանք
Ժամանակը՝   13-րդ դար
Նշանակություն՝  Հանրապետական
Հուշարձանի չափագրություն `  Երկարությունը 19.8մ, լայնությունը 26.2մ

Հուշարձանը տեղակայված է Խաչենագետի աջ ափին` Գանձասարի վանքի դիմաց, Խոխանաբերդ ամրոցի եւ Հավապտուկ վանքի միջնամասում: Ըստ պատմական աղբյուրների, պատկանել է Խաչենի իշխան Հասան Ջալալին: Կառուցվել է 13-րդ դարի առաջին կեսին: Ապարանքը բաղկացած է երկու հիմնական շինություններից և աշտարակներով պարսպապատերից: Երբեմնի բարեշեն ամրոց-պալատից մնացել է մի ընդարձակ շինություն:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը