Հուշարձանը գտնվում է գյուղի հարավային մասում: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Միանավ բազիլիկա է, արևմտյան հատվածը՝ մասնակիորեն քանդված: Կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով: Մուտքի, պատուհանների, խորանի և ավանդատների շրջանակները, պատերի անկյունային եզրամասերն ու ներքին կամարները սրբատաշ են: Ունի երեք պատուհան, որոնք բացվում են արևելյան, արևմտյան և հարավային կողմերից: Պատերին ագուցված են մի քանի պարզատիպ խաչքարեր:
Վերադառնալ
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը