Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի
Եկեղեցի " Մարխաթուն " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Հուշարձանի N:   0068
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գյուղ Մեծ Թաղեր
Ժամանակը՝   17-րդ դար, 1603թ.
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի տարածք`   7 (հա)

Գտնվում է Մեծ Թաղեր գյուղից 5-6կմ հյուսիս-արևելք, համանուն սարահարթի վրա: Ըստ շինարարական արձանագրության, հիմնադրվել է 1603թ., սակայն շրջապատում գտնվող առանձին տապանաքարեր և խաչքարեր բնորոշ են շատ ավելի վաղ ժամանակաշրջանի 12-13-րդ դարերին: Եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում: Թաղակապ է: Տանիքի առանձին հատվածներ փլված են: Բուն հուշարձանը կառուցված է տեղական սպիտակ անմշակ կրաքարով: Մուտքը արևմուտքից է: Արևելյան և արևմտյան կողմերից բացվում են մեկական պատուհաններ: Հուշարձանի շրջապատում՝ հիմնականում արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում տարածվում է գյուղատեղին և գերեզմանոցը՝ բնորոշ 17-րդ դարին:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը