Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի
Եկեղեցի " Ամենափրկիչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Հուշարձանի N:   0074
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գյուղ Մեծ Թաղեր
Ժամանակը՝   19-րդ դար, 1846թ.
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի տարածք`   0.7 (հա)

Գտնվում է գյուղի կենտրոնում: Կրում է նաև <<Շենին եղցե>> անունը: Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է կրաքարով: Միանավ է, տանիքը թաղակապ: Որպես ծածկ օգտագործվել է կղմինդրը: Միակ մուտքը հյուսիսային կողմից է, ունի 7 պատուհան, որոնք բացվում են արևելյան, արևմտյան և հարավային կողմերից: Ըստ մուտքի բարավորի արձանագրության, եկեղեցին կառուցվել է 1846թ-ին:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը