Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Ամրոց-քաղաքատեղի <<Մայրաքաղաք>>
Ամրոց-քաղաքատեղի <<Մայրաքաղաք>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մաղավուզ գյուղ
Հուշարձանի N:   0191
Հուշարձանի հասցե ՝  Մարտակերտի շրջան, գյուղ Մաղավուզ
Ժամանակը՝   18-րդ դար
Նշանակություն՝  Հանրապետական
Հուշարձանի չափագրություն `  Բարձրությունը 0,5մ, լայնությունը 19մ, երկարությունը 25մ

Հուշարձանը տեղադրված է լեռնալանջին: Տները և այլ շինությունները կառուցվել են անկանոն տեղադրությամբ: Դրանցից համեմատաբար լավ են պահպանվել ապարանքի հյուսիս-արևմտյան բարձր բլրի վրայի 2 կից սենյակների պատերը, աշտարակաձև կառույցները և այլն: Կառույցները, որոնք պատկանել են Ջրաբերդի մելիք Ադամին, վերաբերում են 18-րդ դարի երկրորդ կեսին: Այն եղել է Ջրաբերդի մելիքական կարևոր ռազմաքաղաքական հենակետերից մեկը և ուշ միջնադարյան քաղաքաշինության ուշագրավ օրինակ է:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը