Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Վանական համալիր <<Գանձասար>>
Վանական համալիր <<Գանձասար>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Հուշարձանի N:   0336
Հուշարձանի հասցե ՝  Մարտակերտի շրջան, գյուղ Վանք
Ժամանակը՝   1216-1238թթ.
Նշանակություն՝  Հանրապետական
Հուշարձանի չափագրություն `  Երկարությունը 12.3մ, լայնությունը 17.75մ,

Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից,միաբանական խցերից, սեղանատնից, տնտեսական շենքերից, պարսպապատից և գերեզմանոցից: Գլխավոր հուշարձանը Հովհաննես Մկրտչի եկեղեցին է, որը ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն գմբեթակիր հորինվածքով է: Գավիթը ծածկված է երկու զույգ հատվող կամարներով և ստալակտիդային երդիկով, որն իր կառուցվածքով եզակի Է: Հայ ճարտարապետության պատմության երախտավոր Ա. Յակոբսոնի կարծիքով՝ Գանձասարի վանքը ոչ միայն ինքնատիպ Է, այլև իր կատարելության մեջ ինքնուրույն ու բացառիկ: Վանական համալիրը ըստ վանքի գլխավոր եկեղեցու վրայի արձանագրության, կառուցվել է Հասան Ջալալ իշխանի օրոք՝ 1216-1238 թթ.:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը