Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի
Եկեղեցի " Ս. Հարություն " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մելիքաշեն գյուղ
Հուշարձանի N:   0084
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գյուղ Մելիքաշեն
Ժամանակը՝   19-րդ դար, 1889թ.
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի տարածք`   0.4 (հա)
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 16.3մ, լայնությունը 9.2մ, բարձրությունը 6մ

Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Տանիքը թաղակապ է, ծածկը, որ եղել է թիթեղապատ, ներկայումս չի պահպանվում: Մուտքը հարավային կողմից է, ունի հինգ պատուհան, որոնք բացվում են հարավային, արևելյան և արևմտյան կողմերից: Պատերը կոպտատաշ քարից են: Եկեղեցու անկյունային հատվածները կերտված են սրբատաշ կրաքարից: Ներքուստ սվաղված է: Խորհրդային ժամանակներում օգտագործվել է կենցաղային նպատակներով:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը