Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի
Եկեղեցի " Հին Նորաշեն " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Նորաշեն գյուղ
Հուշարձանի N:   0086
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գյուղ Նորաշեն
Ժամանակը՝   19-րդ դար, 1892թ.
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի տարածք`   1.8 (հա)
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 16.4մ, լայնությունը 8.2մ, բարձրությունը 5մ

Եկեղեցին գտնվում է Հին Նորաշեն գյուղի հարավ-արևմտյան եզրին: Միանավ բազիլիկ շինություն է կիսաշրջան խորանով ու երկու ավանդատներով: Միակ մուտքը արևմտյան ճակատից է, որը կիսով չափ թաղված է հողի մեջ, իսկ բարավորի վրա փորագրված է խաչապատկեր և 1892 թվականը, որը եկեղեցու կառուցման տարեթիվն է: Արցախյան պատերազմի ընթացքում եկեղեցու հյուսիսային ճակատին արկի պայթյունից առաջացել է բացվածք: Ծածկը երկթեք է: Եկեղեցին խորհրդային տարիներին վերածվել է պահեստի ու պանրի գործարանի:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը