Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի
Եկեղեցի " Ս. Հռիփսիմե " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Վարդաշատ գյուղ
Հուշարձանի N:   0102
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գյուղ Վարդաշատ
Ժամանակը՝   17-րդ դար
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի տարածք`   0.12 (հա)
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 10.8մ, լայնությունը 6.2մ, բարձրությունը 5մ

Հուշարձանը տեղակայված է գյուղի կենտրոնում: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Միանավ բազիլիկա է՝ կառուցված տեղական մոխրագույն կրաքարով: Ծածկը կղմինդրապատ է, տանիքը՝ թաղակապ: Արևելյան կողմի բեմը ներկայումս գոյություն չունի, պահպանվել են երկու խորան-ավանդատները: Արևելյան, արևմտյան և հարավային պատերից բացվում են մեկական պատուհաններ: Մուտքը, որ բացվում է հարավային կողմից, սրբատաշ քարից է:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը