Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գլխատուն
Գլխատուն ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Հուշարձանի N:   0115.2
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գյուղ Տող
Ժամանակը՝   18-րդ դար
Նշանակություն՝  Հանրապետական

2009թ. ապարանքի տարածքում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել է քառանկյունի 9.1 x 10.0 մ չափերով գլխատուն: Դահլիճի ծայր հյուսիսային անկյունում գտնվում է գլխատան մուտքը` ձևավորված սրբատաշ մեծ եզրաքարով ու լայն, սրբատաշ շեմի սալաքարով: Նորահայտ գլխատան հարավ-արևմտյան պատի մեջ, ուղիղ կենտրոնում բացվել է սրբատաշ երեսապատով, հատակագծում կիսաշրջան օջախ-բուխարին, որի երկու կողմերում հավասար դրված են խորը պատրհան-խորշեր: Գլխատան հատակի երեք անկյուններում բացվել են փայտե սյուների նմանատիպ երեք կրաքարե սալերից կերտված սրբատաշ քառակուսի խորանարդաձև խարիսխներ: Չորորդ խարսխի տեղում իջեցվել է ուշ շրջանի թոնիր, որի տեղադրման ժամանակ և այն հանվել հեռացվել է: Գլխատան կենտրոնում, հատակի մակարդակին դրված է քառակուսի հարթ օջախը: Վերջինիս եզրաքարերը կանոնավոր մշակված կրաքարե տափակ երկար սալեր են, իսկ ներսը շարված է թրծած աղյուսով: Գլխատունը իր դիմացի սյունասրահ-պատշգամբով, կառուցվել է 18-րդ դարավերջին կամ 19-րդ դարի առաջին կեսին:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը