Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Դամբարանադաշտ
Դամբարանադաշտ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Հուշարձանի N:   0011
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գյուղ Դրախտիկ
Ժամանակը՝   մ.թ.ա 1 - մ.թ 1 դդ.
Նշանակություն՝  Հանրապետական
Հուշարձանի տարածք`   2 (հա)
Հուշարձանի չափագրություն `  բարձրությունը ծովի մակերևույթից 773մ, երկարությունը 200մ, լայնությունը 100մ, տարածքի մակերեսը 2հա

Գտնվում է գյուղի հյուսիսային եզրին Ստեփանակերտից Դրախտիկ մտնող ճանապարհի աջ եզրին: Դամբարանադաշտի տարածքը հերկված է եղել, ինչի հետևանքով այն կորցրել է արտաքին նշանները: Առանձին թաղումներ նկատվում են, շարված անմշակ բարակ սալերից: Կտրվածքում նկատվում է նաև թաղումնային կարասի հետքեր: Շրջակայքից հավաքված սակավաթիվ հնագիտական նյութը վերաբերվում է հելենիստական դարաշրջանին, որով և պետք է թվագրել հուշարձանը:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը