Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի
Եկեղեցի " Թաղասեռ անապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Հուշարձանի N:   0014
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գյուղ Թաղասեռ
Ժամանակը՝   17-րդ դար
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի չափագրություն `  բարձրությունը ծովի մակերևույթից 1108մ, երկարությունը 12.9մ, լայնությունը 6.1մ, բարձրությունը 5.5մ

Հուշարձանը գտնվում է գյուղից 1 կմ արևմուտք, երկու ձորակներով կազմված հրվանդանի բարձրադիր կետում: Այստեղ եղել է մենաստան-անապատ, որը ժողովրդական բարբառով << Նապատ >> է կոչվում: Պահպանված միանավ, թաղակապ եկեղեցին կիսավեր վիճակում է: Տանիքը մեծավմասամբ փլված է, բացառությամբ արևելյան փոքր հատվածի: Կառուցված է տեղական կրաքարե անմշակ թերթաքարով և կրաշաղախով: Մուտքը արևմտյան կողմից է: Եկեղեցին ունեցել է 3 պատուհան, որոնք բացվում էին արևելյան, հարավային և արևմտյան կողմերից: Արևելյան կողմում ունի կիսաշրջան խորան, երկու կողային ավանդատներով: Պատերի շարվածքի մեջ օգտագործված են խաչքարեր: Եկեղեցու մոտ եղել է գերեզմանոց, իսկ շրջակայքում նկատվում են շինությունների հետքեր: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, հուշարձանը թվագրվում է 17-րդ դարով:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը