Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գյուղատեղի
Գյուղատեղի " Գերգեջ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Հուշարձանի N:   0138
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գյուղ Տումի
Ժամանակը՝   13-17-րդ դարեր
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի տարածք`   7.2 (հա)
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 7000մ, լայնությունը 1200մ

Գյուղատեղին գտնվում է դեպի <<Ղլեն քար>> ամրոցը տանող ճանապարհի վրա: Տեղադրված է որոշակի գոգավորություն ունեցող հարթ, անտառազուրկ դաշտում: Ներկայումս տարածքը վերածվել է հարթեցված արոտավայրի և բնակության հետքեր գրեթե չեն նկատվում: Հյուսիսային և կենտրոնական հատվածներում կարելի է ուրվագծել երբեմնի կացարանների ուղղանկյուն հետքեր: Կենտրոնում փոքր բլրակի վրա, մենավոր ծառի տակ հստակ երևում են խոշոր քարերից շարված մեծ ուղղանկյան շինության, հավանաբար՝ եկեղեցու հետքերը:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը