Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Աղբյուր
Աղբյուր " Տնջրու " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կարմիր շուկա գյուղ
Հուշարձանի N:   0037
Հուշարձանի հասցե ՝  Մարտունու շրջան, գյուղ Կարմիր շուկա
Ժամանակը՝   19-րդ դար
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 16մ, բարձրությունը 2մ

Մարտունու շրջանի Կարմիր շուկա ավանից հյուսիս-արևմուտք վեր է խոյանում մի հսկա չինարի ծառ, որին դեռևս խորհրդային տարիներին անձնագիր է շնորհվել՝ որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց ( 2015 տարեկան ) ծառի: Չինարին ունի 44մ քառակուսի մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղավորվել 100-ից ավելի մարդ: Բարձրությունը 30մ-ից ավելի է: Չինարին իր արտասովոր չափերով և հնությամբ գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին, նմանատիպ մի ծառ էլ պահպանվել է Մարտակերտի շրջանի Ակնաբերդ գյուղից արևելք: Իզուր չէ, որ տեղացիները սրբացրել են այն՝ դարձնելով ուխտատեղի և սրբավայր: Ծառի տակից բխում է մի հորդառատ, սառնորակ աղբյուր՝ Տնջրու աղբյուրը, որը դարեր շարունակ հագեցրել է հունձ ու կալ անող շինականի ծարավը, սնել հսկա չինարուն, պտտել ջրաղացի քարը: Այն ուշագրավ է ոչ միայն իր սառնորակ, հորդաբուխ ջրով, այլև միակտոր քարի վրա զետեղված արձանագրությամբ, ըստ որի հուշարձանը կառուցել են Տեր Հովհաննես Կիսիբեկյանը, Ներսես Մուսայանը և Մանաս Գասպարյանը:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը