Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գյուղատեղի
Գյուղատեղի " Շինատեղ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Հուշարձանի N:   0048
Հուշարձանի հասցե ՝  Մարտունու շրջան, գյուղ Կավահան
Ժամանակը՝   11-17-րդ դարեր
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 300մ, լայնությունը 100մ, տարածքի մակերեսը 3հա

Հուշարձանը գտնվում է սակավաջուր գետակի թեքադիր լանջին: Բավականին մեծ գյուղատեղի է, որի շինությունների երևացող հետքերը փռված են ավելի քան 3հա տարածքում: Ներկայումս տարածքը ծառերով ու թփուտներով ընդհատվող խոտհարք է, ուր պատերի փլատակները նկատվում են միայն միմյանցից որոշակի հեռավորության վրա գտնվող ծառապատ կղզյակներում: Մյուս հատվածներում խոտածածկույթը ամբողջովին պատել է քարակերտ շինությունների հետքերը:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը