Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի
Եկեղեցի " Ս. Գևորգ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ղուզե Ճարտար գյուղ
Հուշարձանի N:   0074
Հուշարձանի հասցե ՝  Մարտունու շրջան, գյուղ Ղուզե Ճարտար
Ժամանակը՝   19-րդ դար
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 13.2մ, լայնությունը 6.5մ, բարձրությունը 5մ

Գտնվում է գյուղի կենտրոնում: Միանավ թաղակապ շինություն է կիսաշրջանին մոտեցող խորանով ու երկու ավանդատներով: Խորհրդային շրջանում որպես պահեստ օգտագործվող եկեղեցու հատակը բարձրացվել է, այնպես, որ ավանդատները մնացել են հատակից ցածր: Միակ մուտքը ու լայն բացված ուղղանկյուն պատուհանը հարավային ճակատից են: Սրահի կենտրոնում՝ որմնասյուների վրա հենվող թաղակիր կամարն է: Օգտագործվում է որպես գյուղի հանդիսության սրահ:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը